Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

7 իր, որոնք երբեք դուրս չեն գա նորաձևությունից

21.01.2020

Ճիշտ ժամանակն է այնպիսի ներդրում անելու զգեստապահարանում, որն արդիական կլինի բոլոր ժամանակների համար՝ անկախ թրենդներից և դիզայներների առաջարկներից։

Ժամանակակից նորաձևությունը հիմնված է արագ սպառման վրա։ Ապրանքանիշերը թողարկում են տարեկան մինչև տասը հավաքածու, իսկ թրենդները փոփոխվում են ավելի շուտ, քան տարին։ Թրենդների այս շրջապտույտի պարագայում կարևոր է զգեստապահարանում ունենալ իրեր, որոնք արդիական կլինեն՝ անկախ ժամանակից և դիզայներների նախընտրություններից։

Հենց այդ նկատառումներով կազմել ենք 7 իրի ցանկ, որոնք երբեք նորաձևությունից դուրս չեն գա։ Եթե անգան Քիմ Քարդաշյանը վերնազգեստի փոխարեն սպորտային մարզահագուստ հագնի, այս իրերը միևնույն է՝ արդիկան կլինեն։

Երկար վերարկու (թրենչ)

600x580

Թրենչում ներառված է ամեն ինչ՝ ամենօրյա պարզություն, խիստ մինիմալիզմ և երեկոյան նրբագեղություն: Իր գործունակության շնորհիվ այն ներդաշնակվում է ցանկացած հանդերձանքի ու աքսեսուարի հետ, ինչպես նաև հիանալի պաշտպանում է անձրևից, քամուց և այլ վատ եղանակներից: Դասական տարբերակը բեժ երկար վերարկուն է:

Մատիտ կիսաշրջազգեստ

600x580

Կոնքերը գրկող միջին երկարության կիսաշրջազգեստը նորաձև զգեստապահարանի անփոխարինելի բաղադրիչ է: Լավ կիսաշրջազգեստը, որը ճիշտ է նստում ձեզ վրա, համապատասխան կլինի ցանկացած հանդերձանքին և ցանկացած եղանակին:

Սպիտակ վերնաշապիկ

600x580

Առաջին առարկաներից մեկը, որոնք ոճաբանները խորհուրդ են տալիս, սպիտակ վերնաշապիկն է: Զգեստապահարանի հիմնական տարրը ներդաշնակում է գրեթե ամեն ինչի հետ՝ ջինսե հագուստից սկսած մինչև անթև բաճկոններն ու սվիտերները: Բացի այդ, պարզ սպիտակ վերնաշապիկը հիանալի տեսք ունի առանց որևէ լրացուցիչ տարրի:

Նավակ-կոշիկներ

600x580

Դասական բարձր կրունկներով նավակները երկարացնում են ոտքը և տեսողականորեն ձեր կազմվածքին սլացիկ տեսք հաղորդում:

Բաճկոն

600x580

Զգեստապահարանում միշտ պետք է լինեն իրեր, որոնք վայրկենապես կվերափոխեն կերպարը: Բաճկոնը զգեստապահարանի հենց այն տարրն է, որը կարող է զարդարել ցանկացած հանդերձանք:

Ջինսեր

600x580

Մեկ զույգ կատարյալ ջինները զգեստապահարանի պարտադիր բաղադրիչ են: Դրանք կարելի է հագնել ինչպես շապիկներով, մարզակոշիկներով, այնպես էլ  վերնաշապիկներով, բաճկոններով և բարձրակրունկ կոշիկներով:

Փոքր սև զգեստ

600x580

Ինչպես պատգամել է նորաձևության ոլորտի օրենսդիր Կոկո Շանելը՝ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի փոքրիկ սև զգեստ: Կարևորը՝ գտնեք ձեր ոճը:

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1484 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2020-ի նորաձև լողազգեստները

29.05.2020
Չնայած թագավարակի պանդեմիյով պայմանավորված արտակարգ իրավիճակին, մի շարք երկրներ պատրաստվում են հուլիսից բացել իրենց լողափերը հանգստացողների համար, այդ թվում՝ արտասահմանցիների։

Վարսահարդարման 10 գաղափար՝ կարանտինից հետո

27.05.2020
Ի՞նչ եք անելու կարանտինի ավարտից հետո, երբ մեկուսացումից վերադառնաք ձեր նախորդ կյանքին:

Ինչպես համադրել շրջազգեստը սպորտային կոշիկների հետ

22.05.2020
Եթե ցանկանում եք, որ կերպարն ավելի սպորտային լինի, կարող եք հավելել զվարճալի բեյսբոլի գլխարկ և իրանին կապվող պայուսակ։

5 թրենդային կոշիկ, որոնք 2020-ի ամռանը ձեր ոտքերը կդարձնեն կատարյալ

20.05.2020
Ոչինչ չի խանգարում գալիք սեզոնին կատարյալ տեսք ունենալուն: Տեսնենք, թե որ թրենդային կոշիկները մեզ կօգնեն այդ հարցում։

2020-ի ամենանորաձև կանացի ակնոցները

13.05.2020
Աքսեսուարները հագուստի ոչ պակաս կարևոր բաղադրիչ են և նույնպես ունեն իրենց նորաձևությունն ու միտումները:

Ուղիղ մազերի նորաձև սանրվածքներ` ցանկացած տարիքի կանանց համար

06.05.2020
Այսօր մենք ձեզ կպատմենք 2020-ի ամենատարածված սանրվածքների մասին, որոնք աներևակայելիորեն պահանջված են ամբողջ աշխարհի կանանց շրջանում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2020 11:28
39-ամյա Քիմ Քարդաշյանը և 42-ամյա Քանյե Ուեսթն նախկին թիկնապահ Սթիվ Ստանուլիսին սպառնացել են դատարանով՝ իրենց անձնական կյանքից մանրամասներ հրապարակելու համար։ 
02-06-2020 09:59
Շաքարը կարող է նպաստել ուռուցքային հիվանդությունների զարգացմանը. առավելագույն արագ բազմանալու համար քաղցկեղային բջիջներն օգտագործում են գլիկոլիզը. գլյուկոզայի օքսիդ, որը բնության մեջ էներգայի ստացման ամենահին միջոցներից մեկն է։
02-06-2020 09:22
Արքայազն Հարիի նախկին սիրուհին՝ 31-ամյա բրիտանացի դերասանուհի Քրեսիդա Բոնասը դժգոհել է, որ բաժանումից հետո իրեն սկսել են կոչել It-Girl։ 
02-06-2020 03:39
34-ամյա բժիշկ Ջան Թիպինգը և 30-ամյա բուժքույր Անալան Նավարաթնամը վաղաժամ ամուսնացել են լոնդոնյան սուրբ Թոմասի հիվանդանոցում, որտեղ զբաղվում են թագավարակով հիվանդների բուժմամբ։  
02-06-2020 02:19
Ռուս հայտնի թոփ մոդել Նատալյա Վոդյանովան հոնգկոնգյան «Vogue»-ի շապիկի համար նկարահանվել է անկեղծ կերպարում։ Կադրերը հրապարակվել են պարբերականի Instagram-յան էջում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

LADYNEWS TV
Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.05.2020
Դիտվել է 1691 անգամ
01.06.2020
Դիտվել է 1574 անգամ
28.05.2020
Դիտվել է 523 անգամ
27.05.2020
Դիտվել է 506 անգամ
29.05.2020
Դիտվել է 447 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster