Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչ հագուստով դիմավորել Նոր տարին, որպեսզի հաջողությունն ուղեկցի ամբողջ 2020-ին

27.11.2019

Որպեսզի նոր տարին ավելի հաջողակ լինի, քան նախորդը, արժե նախօրոք պատրաստվել:

Օրինակ՝ կանայք պետք է մանրակրկիտ ընտրեն իրենց զգեստապահարանը: Սպիտակ մետաղական առնետի տարում հատուկ շեշտը պետք է դրվի հագուստի գունային նրբերանգներին:

Ավելի լավ է ընտրել բաց, արծաթագույն և սպիտակ երանգներ:


600x580

Հատուկ շեշտ պետք է դրվի բնականության վրա: Բացի այդ, արդիական կլինեն այնպիսի ստանդարտ գույները, ինչպիսիք են ոսկու, մանանեխի, ավազի երանգները, կանաչը: Լավագույն տարբերակը կլինի միանգամից մի քանի գույների և երանգների համադրությունը: Մի մոռացեք այդ դեպքում մեկ հիմնարար շեշտադրում կատարել:

600x580

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ամանորի հանդերձանքի ոճին և գույնին: Ավելի լավ է դրա ընտրությունը նախօրոք կատարել:

Ամենաարդիական ոճը

Ամանորյա գիշերն ամենաուշագրավ փորձարկումների ժամանակն է: Ընտրեք բաց մեջքով, նրբագեղ փեշով, մեծ թվով զարդերով և կտրվածքներով շրջազգեստներ։ Ներկա դրությամբ ամենանորաձև տոնական զգեստները հետևյալներն են․

Ազզատ ձևվածքով

Հագուստի այս տարբերակը հարմար է կլինի ամենատարբեր կազմվածք ունեցող կանանց համար: Բարձր իրանի շնորհիվ այն միշտ էլ նրբագեղ և ներդաշնակ է թվում:

600x580

Կարճ փեշ՝ երկար թևքերով

Երկար թևքերով մինի շրջազգեստը լավագույն տարբերակն է փխրուն կազմվածք ունեղողների համար: Հատուկ շեշտադրում է ստեղծվում այս հանդերձանքով, երբ մեջքը բաց է: Այս կերպարը շատ սեքսուալ և գրավիչ է:

600x580

Կարճ՝ շքեղ փեշով

Շքեղ փեշը ցանկացած կնոջ վերածում է փոքրիկ արքայադուստրի: Այս հագուստը հատկապես տեղին է երիտասարդ կանանց հաար:

600x580

Պատյան

«Պատյանը» միշտ է եղել նորաձև։ Դրա շնորհիվ կարելի է ընդգծել կանացի մարմնի բոլոր բարեմասնությունները։ «Պատյանի» մեջ կազմվածքը դառնում է գայթակղիչ և ձգող։

600x580

Ջրահարս

Զգեստների այս տեսակը միշտ ձգվում է միչև հատակը: Սրանք շատ նորաձև և յուրահատուկ տեսք ունեն։ Միևնույն ժամանակ այդպիսի հանդերձանք կրողների կազմվածքը տեսողականորեն թվում է ավելի նուրբ և համաչափ:

600x580

Զգեստից բացի, հարկ է հաշվի առնել, թե ինչ կոշիկներ ու աքսեսուարներ ընտրել: Կատարյալ տարբերակը դասական նավակներն են՝ միջին կրունկներով:

600x580

Եթե դուք հագել եք վառ զգեստ, ապա ավելի լավ է ընտրեք մուգ կոշիկներ: Թեթև ռոմանտիկ և նուրբ տեսք ունենալու համար հարմար են բաց գույնի կոշիկները։

Լրացուցիչ աքսեսուարներ

Պայուսակի առնչությամբ հասարակական կարծիքը տարամիտվում է: Տանն այն ընդհանրապես պետք չէ: Բայց եթե պլանավորում եք ռեստորան գնալ, ապա ավելի լավ է վերցնել յուրահատուկ ձևի փոքրիկ կլատչ:

600x580

2020 թվականին շատ լուրջ պետք է մոտենալ զարդերի ընտրությանը։ Նախընտրելի է նախապատվությունը տալ ոսկուց, արծաթից և բնական քարերից պատրաստված զարդերին: Առնետը կգնահատի խոշոր գրավիչ զարդերը:

600x580

Պետք է զերծ մնալ էժանագին բիժուտերիայից։ Մեկ կամ երկու թանկարժեք զարդը շատ ավելի շահեկան է կրելը, քան էժանագին բազմաթիվ կախազարդեր, որոնք ցույց են տալիս ճաշակի լիակատար բացակայությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1918 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Մայլի Սայրուսը' Նյու Յորքի նորաձևության շաբաթվա մոդել

14.02.2020
Աստղերին նորաձևության ցուցադրություններին որպես մոդելներ հրավիրելը նոր հնարք չէ, բայց, այնուամենայնիվ, նույնքան ազդեցիկ է:

Նորաձև գունային համադրություններ 2020-ի գարուն-ամառվա հագուստի համար

29.01.2020
Ներկայացնում ենք կանացի հագուստի նորաձև գունային համակցություններ հայտնի ապրանքանիշերի հավաքածուներից` 2020-ի գարուն-ամառվա հագուստի համար:

Տիկնիկների պես. նորաձև են դառնում մեծ վրադիր օձիքները

22.01.2020
Ինչպե՞ս զարդարել ձանձրալի (բայց անհրաժեշտ) սվիտերները․ այս հարցը յուրաքանչյուր ձմեռ մտահոգում է նորաձևության հետևորդներին։

7 իր, որոնք երբեք դուրս չեն գա նորաձևությունից

21.01.2020
Ճիշտ ժամանակն է այնպիսի ներդրում անելու զգեստապահարանում, որն արդիական կլինի բոլոր ժամանակների համար՝ անկախ թրենդներից և դիզայներների առաջարկներից։

2020-ի հագուստի նորաձևության 6 միտում

17.01.2020
2020-ին նորաձ կլինեն թե՛ սպորտային, թե՛ նրբագեղ ոճերը, և լավ կլինի, եթե կարողանաք համատեղել երկուսն էլ:

7 նորաձև վերնաշապիկ, որոնք հաղորդում են երիտասարսություն և կանացիություն

08.01.2020
Երազում եք ճոխ և երիտասարդ տե՞սք ունենալ, այդ դեպքում ձեռք բերեք վերնաշապիկի հարմարավետ նմուշ և ձեր խնդիրները կլուծվեն մեկ ակնթաթում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2020 09:12
Հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը Բոլոր սիրահարների օրվա տոնակատարության համար: Որպես աշխարհի ամենառոմանտիկ քաղաք ամենից շատ ձայներ՝ 36 տոկոս, հավաքել է Վերոնան (Իտալիա): Երկրորդ տեղում Փարիզն է,  21 տոկոսը ձայների, իսկ երրորդում՝ Հռոմը (18%):
17-02-2020 09:10
Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք է բերել Սեսիլյա Ահեռնի «Postscript» գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը: Կինոնկարը կդառնա այն պատմության շարունակությունը, որը ցուցադրվել է «P.S. Ես քեզ սիրում եմ» դրամայում:
17-02-2020 08:58
Քննչական կոմիտեն սկսել է ստուգել հանգամանքները, որոնց հետեւանքով Մոսկվայի կենտրոնում՝ Killfish ակումբում, կարկանդակներ ուտելու մրցույթի ժամանակ երիտասարդ կինը մահացել է: Երիտասարդ կինը հաղթել էր բոլորին, սակայն արդյունքում խեղդվել ուտելիքից:
17-02-2020 03:19
Իտալական Gucci, ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տներին և ամերիկյան Saks խանութների ցանցին մեղադրել են աշխատակիցների դեմ դավադրություն կազմակերպելու համար:
17-02-2020 02:04
Պետերբուրգի բնակչուհին կծել է իր վրա հարձակված բռնարարին՝ զրկելով նրան էրեկցիայից. երիտասարդ բնակչուհին դարձել է հարձակման զոհ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի իր շենքի շքամուտքում, տղամարդը վճռական էր տրամադրված, սակայն նրան չի հաջողվել ո՛չ բռնաբարել, ո՛չ թալանել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.02.2020
Դիտվել է 5844 անգամ
12.02.2020
Դիտվել է 850 անգամ
14.02.2020
Դիտվել է 589 անգամ
17.02.2020
Դիտվել է 495 անգամ
14.02.2020
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster