Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Խորհուրդներ 30 տարեկան կանանց՝ 60 տարեկան կանանցից

23.02.2019

Մարգարեթ Մաննինգը «Syxty and me» ինտերնետ ամսագրի հիմնադիրը ստեղծել է հարթակ 60 անց կանանց համար, որում որոշել է բացահայտել իմաստուն կանանց, ովքեր պատմել են իրենց կյանքի մասին, անցած դժվարությունների: Վերջերս Մարգարեթը որոշել է միավորել նախագծի բոլոր մասնակիցների ջանքերը, որպեսզի ձևակերպի նրանց ցանկությունները և խորհուրդները երիտասարդ կանանց:

• Հիշեք, կյանքը գլխավոր փորձ չէ, այլ պրեմյերա:

• Ընդունեք տարիքային փոփոխությունները վեհանձնորեն: Մի դավաճանեք ձեզ:

• Փորձեք միշտ դրական մտածել և լավը փնտրել կյանքի յուրաքանչյուր իրավիճակում:

• Ամեն օրը ապրեք ըստ առավելագույնի, ոչ մեկ չգիտի, թե ինչ է մեզ սպասվում հաջորդ խաչմերուկում:

• Հիշեք, կյանքը կարող է գլխիվայր շրջվել մեկ ակնթարթում:

• Տարիքը ընդամենը թիվ է, որը չի որոշում ձեր անձը:

• Ապրեք ներկայով:

• Դուրս եկեք չորս պատերից և զբոսնեք:

• Գտեք ձեր զբաղմունքը, այն ձեզ կփրկի առօրեականությունից:

• Միշտ ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ: Դա դժվար է, բայց միշտ շահեկան ձեր համար:

• Մոռացեք տարիքային կարծրատիպերի մասին:

• Մի անհանգստացեք, որ մեծանում եք, անհանգստացեք, որ ձանձրալի չդառնաք:

• Ծերությունը գալիս է բոլորի մոտ, անկախ նրանից, մենք վախենում ենք դրանից, թե ոչ: Ուղղակի ապրեք:

• Երբեք մի դադարեք ոգեշնչություն փնտրել:

• Կյանքը հասարակ բան է, սակայն երբեմն այն դժվար է լինում ապրել: Սովորեք, կարդացեք, ճամփորդեք:

• Գնեք դասական հագուստ: Դասականը միշտ նորաձև է:

• Մի վատնեք փողերը կոշիկների վրա, միևնույն է տղամարդիկ չեն նայում նրանց, այլ նայում են ձեր ծնկներին:

• Մի հավաքեք անպիտան բաներ: Ազատվեք անպետք իրերից:

• Գնահատեք հասարակ բաները և մի բարդացրեք ձեր կյանքը:

• Սիրեք և ձեր մտերիմներին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն:

• Սիրեք անկեղծ և անշահ:

• Երեխաներ ունեցեք այն ժամանակ, երբ իրականում ցանկանաք դա: Ճիշտ ժամանակ գոյություն չունի:

• Կարեկցեք ոչ միայն ուրիշներին, այլև ինքներդ ձեզ:

• Շատ լուսանկարներ արեք: Որոշ մարդիկ կգնան ձեր կյանքից, իսկ լուսանկարները միշտ կմնան:

• Սովորեք ներել:

• Բաց թողեք բարկությունը և նեղվածությունը: Հիշողության մեջ թողեք միայն դրական էմոցիաները:

• Վերահսկեք ձեր մտերիմ ընկերների շրջանակը և ավելորդ մարդկանց ներս մի թողեք: Դա կարևոր է:

• Գնահատեք ձեր ընտանիքը: Այն միշտ ձեր կողքին է և միշտ կօգնի ինչ էլ, որ լինի:

• Երբեք մի պառկեք քնելու, եթե բարկացած եք:

• Որքան հնարավոր է շատ ասեք ձեր մտերիմներին, որ սիրում եք իրենց:

• 30-ից հետո ձեր ծաղկունքի շրջանն է: Գիտակցեք ձեր գեղեցկությունը:

600x580

• Մի վատնեք ձեր ժամանակը անհանագստանալով այն բաների մասին, որոնք դուք չեք կարող փոխել:

• Վատ հարաբերությունները խզեք, դուք չեք կարող փոխել ուրիշին:

• Հոգ տարեք ձեր մաշկի մասին: Հաճախ ժպտացեք:

• Վստահեք ձեր ինտուիցիային:

• Ձեր մասին վատ բաներ մի ասեք և նույնիսկ մի մտածեք:

• Սովորեք իքներդ ձեզ հեգնանքով վերաբերվել: Ամեն ինչ միշտ սրտին մոտ մի ընդունեք:

• Մի ձգտեք կատարելության: Եղեք յուրահատուկ:

• Երբեմն ձեր երեխային թույլ տվեք լինել ձեր ուսուցիչը:

• Զինվոր եղեք: Սովորեք լինել հնարամիտ և ինքնաբավ:

• Երբեք թույլ մի տվեք վախը գլուխ բարձացնի:

• Երբեք մի դադարեք զարգանալ՝ մտովի, ֆիզիկապես և հոգեպես:

• Գնահատեք ծերանալու դրական կողմերը՝ ամեն տարի դուք ունենում եք ավելի քիչ պատասխանատվություն և ավելի շատ ազատություն:

• Երբեք թույլ մի տվեք ձեզ ասեն, որ արդեն մեծ եք կամ երիտասարդ եք ինչ-որ բան անելու համար:

• Մի վախեցեք, այստեղ 70-ում ամեն ինչ լավ կլինի: Բնությունը մեզ պատրաստում է մեր կյանքի յուրաքանչյուրին փուլին:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1708 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Noro | 22-02-2019 14:14
shnorhakalutyun dzes shat gexecik xorhurdneri hamar, mer30 anc tariki kananac hamar shat karevor ev sovorecnox barer ein

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու արտահայտություն, որոնք երջանիկ զույգերը միմյանց ասում են ամեն օր

12.06.2019
Պարզ խոսքեր՝ հավերժ սիրո համար

Ամեն ինչ շատ պարզ է. դուր չի գալիս ինչ-որ բան` փոխիր, մի նվնվա

25.05.2019
Վատ է ձեզ տվյալ մարդու հետ ապրելը` մի ապրեք:

Ինչպես ազատվել առօրեականությունից և կյանքը բազմազան դարձնել

30.04.2019
Գարուն է, սակայն մենք միևնույն է դեպրեսիա մեջ ենք: Սակայն իրականում մենք ուղակի հոգնել ենք առօրեականությունից: 

Եթե ցանկություն չկա տնային գործերով զբաղվելու...

12.04.2019
Հոգու խորքում հույս կա, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն դա կանի կամ այդ խնդիրները իրենք իրենցով կանհետանան:

Աշխատանքային սիրավեպ կամ ինչպես դիմակայել գայթակղությանը

04.04.2019
Շատ հաճախ ընկերություններում ստեղծվում են աշխատակիցների մտերմության պայմաններ, սակայն որքանո՞վ է դա ճիշտ կորպորատիվ էթիկայի տեսանկյունից:

5 պարզ վարժություն՝ երջանիկ լինելու համար

22.03.2019
ԱՄՆ Իելյան համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Սանթոսը պնդում է, որ հրջանիկ լինելու համար մարդուն անհրաժեշտ է մարզվել ճիշտ այնպես, ինչպես երաժշտին և մարզիկին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-06-2019 07:40
32-ամյա չինուհի Վան Նանն ու նրա չծնված երեխան հրաշքով փրկվել են 34 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո. նրա ամուսինը, որը խճճվել է պարտքերի մեջ, որոշել է ազատվել կնոջից՝ նրա երեք միլիոն դոլար գնահատվող կարողությունը ժառանգելու նպատակով:
20-06-2019 07:29
Լոս Անջելեսում Հոլիվուդյան փառքի ծառուղում գողացել են Մերիլին Մոնրոյի արձանը. արձանը պատկերում էր Մոնրոյի կուլտային կեցվածքը «7-րդ տարվա մարմաջը» ֆիլմից:
20-06-2019 07:20
ԱՄՆ Կուպերի համալսարանի գիտնականները հայտնել են լողափերում նոր սպառնալիքի մասին. խոսքը մահացու Vibrio vulnificus բակտերիայի մասին է, որը կարող է օրգանիզմ ներթափանցել ինչպես ծովամթերքի, այնպես նաեւ լողալիս բաց վնասվածքների միջոցով:
20-06-2019 05:33
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պարտվել է Բիրմինգեմի մրցաշարի երկրորդ շրջանում. Մարգարիտան 3:6, 6:7 (4:7) հաշվով զիջել է Խորվաթիայի ներկայացուցիչ Պետրա Մարտիչին:
19-06-2019 08:09
1996թ. Վլադիկավկազի բնակչուհի Եզեթա Գոբեևան կիսարյան վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ բժիշկները հիվանդի օրգանիզմում վիրահատական մկրատ են թողել. 23 տարի շարունակ կինը տառապել է որովայնի ցավերից, և միայն վերջերս են հայտնաբերել նրա որովայնում գտնվող մկրատը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2019
Դիտվել է 1827 անգամ
14.06.2019
Դիտվել է 933 անգամ
20.06.2019
Դիտվել է 484 անգամ
18.06.2019
Դիտվել է 434 անգամ
19.06.2019
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster