Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բեմում ես մերկանում եմ հոգով, հագուստը մնում է իմ հագին. Թեյլոր Սվիֆթ

28.08.2014

Նրա նոր Red ձայնասկավառակն ավելի քան 50 երկրի չարտերում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նա պարբերաբար հայտնվում է ամենահայտնի ամսագրերի գլխավոր էջերին, շարունակում ստանալ բազմաթիվ մրցանակներ, ունի երկրպագուների միլիոնանոց բանակ, բայց, միևնույն է, այդ ամենը նրան չեն դարձնում ինքնահավան. նախկինի պես ուրբաթ երեկոներին Թեյլորն ընկերուհիների հետ քաղցրավենիք է թխում իր խոհանոցում:

Թեյլոր Ալիսոն Սվիֆթը լույս աշխարհ է եկել 1989 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ռեդինգ քաղաքում: Նրա հայրը` Սքոտ Կինգլի Սվիֆթը, ֆինանսական խորհրդատու է, իսկ մայրը` Անդրեան, տնային տնտեսուհի: Նրանց ընտանիքն ուներ մի քանի ամերիկյան վարգի ձիեր ու շոտլանդական պոնի, և Թեյլորի առաջին հոբբին դրանց հետ խաղալն էր և քշելը:

 600x580

Դեռևս մանուկ հասակից սիրել է երգել և ապրել է երաժշտությամբ: Ինը տարեկանից հաճախ այցելել է Բրոդվեյ և մասնակցել վոկալի ու թատերական դասերի: Երկար ժամանակ անհաջողությունների մատնվելուց հետո, 11 տարեկանում նա վերջապես հաղթում է տաղանդների տարածաշրջանային մրցույթում` կատարելով ԼեԱն Ռիմսի «Big Deal» երգը:Մեծացող հավակնությունները սկսում են առանձնացնել Սվիֆթին հասրակ դպրոցական կյանքից:

Երբ Թեյլորը դեռ 14 տարեկան էր, Սվիֆթերի ընտանիքը տեղափոխվում է Հենդերսոնվիլ: Հենց այստեղ էլ սկսում է նրա` երգչուհու կարիերան country ոճում: 2006 թվականին լույս է տեսնում Թեյլորի «Taylor Swift» առաջին ձայնասկավառակը: Այն բաղկացած էր 11 երգից, որոնց բոլորի հեղինակը կամ համահեղինակը հենց ինքն էր: Ձայնասկավառակը երգչուհուն միանգամից հայտնի է դարձնում և մի շարք հաջողություններ բերում: Ալբոմին զուգահեռ այդ ժամանակաշրջանում նա մասնակցում էր համերգների և կատարում իր սիրելի արտիստների` Ռիհանայի, Էմինեմի և Բեյոնսեի երգերից:

 600x580

Թեյլորի մոտ ամեն ինչ փոխվեց 2008 թվականի սկզբին, երբ նա սկսեց հանդիպել Ջոնաս եղբայրներից Ջոի հետ: Սերը աղջկան թևեր տվեց, և նա կրկին սկսեց ստեղծագործել: Արդյունքում երկրպագուների կողմից երկար սպասված երկրորդ` «Fearless», ձայնասկավառակը: Երգերից յոթի հեղինակը ամբողջությամբ նա էր:

New York Times-ը Թեյլորին բնորոշեց որպես ժամանակաշրջանի փոփի լավագույն երգահաններից մեկը: Ամերիկյան հայտնի Ellen հաղորդաշարը հատուկ առանձին հաղորդում նկարահանեց այդ ձայնասկավառակի և երգչուհու ու Ջոի հարաբերության մասին: Ի ուրախություն Սվիֆթի տղա բազմահազար երկրպագուների` մի քանի շաբաթ անց զույգը բաժանվեց, և երիտասարդ երգչուհու սրտում կրկին տեղ ազատվեց:

 600x580

Հաջորդ տարի սկսվեց մրցանակների հեղեղ թափվել Թեյլորի վրա: Դրանք նա ստանում էր մեկը մյուսի հետևից: 2009 թվականին սկսեց երգչուհու Fearless կոչվող հյուրախաղերի շարքը: Ընդհանուր 105 համերգից 90-ը նա անցկացրեց Հյուսիսային ամերիկայում, վեց անգամ ելույթ ունեցավ Եվրոպայում, ութ անգամ` Ավստրալիայում և մեկ անգամ` Ասիայում:

2009 թվականի MTV Video Music մրցանակաբաշխության ժամանակ Թեյլորը դարձավ առաջին counrty ոճի երգչուհին, ով արժանացավ մրցանակի «Լավագույն երգչուհու տեսահոլովակ» նոմինացիայում: Նրա շնորհակալական խոսքի ժամանակ բեմում հայտնվեց ռեպեր Քեյն Ուեսթը և նրանից խլելով բարձրախոսը հայտարարեց, որ Բեյոնսեի «Single Ladies» տեսահոլովակը, որը նույնպես նոմինացված էր նույն անվանակարգում, լավագույններից մեկն է ամբողջ պատմության մեջ: Այնուհետև նա վերադարձրեց բարձրախոսը Սվիֆթին, սակայն նա բավական վրդովված լինելով տեղի ունեցածից, այլևս չշարունակեց կիսատ թողած ելույթը: Ռեպերի արարքը բացասական արձագանք գտավ դահլիճում: Մի փոքր անց, երբ Բեյոնսեն ստանում էր «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակը նույն «Single Ladies» տեսահոլովակի համար, նա բեմ հրավիրեց Սվիֆթին և խնդրեց ավարտին հասցնել իր շնորհակալական խոսքը:

 600x580

Նույն թվականի վերջին Սվիֆթը հանդիպում էր դերասան Թեյլոր Լոտների հետ, հանրությանն առավել հայտնի «Մթնշաղ» ֆիլմից: Նրանք միասին նկարահանվեցին «Սուրբ Վալենտինի օրը» ռոմանտիկ կատակերգությունում: Երբ բաժանվեցին` երգչուհին նրան նվիրեց Back to December երգը:

Այնուհետև երկրպագուներին ներկայացվեց «Speak Now»` թվով երրորդ ձայնակավառակը: Դրան նվիրված նա Speak Now անվանեց իր հերթական համաշխարհային համերգային ուղևորությունը: Վերջինիս շրջանակներում Թեյլորը համերգների ժամանակ հրավիրել էր իր հետ կատարելու բազմաթիվ հայտնի երգիչ-երգչուհիների, ինչպիսիք էին Ջասթին Բիբերը, Սելենա Գոմեսը, Նիկի Մինաժը, Ֆլո Ռիդան, Աշերը և այլոք:

 600x580

2011 թվականին Թեյլոր Սվիֆթը զբաղեցրել է քսաներորդ հորիզոնականը Maxim ամսագրի կազմած տարվա ամենասեքսուալ կանանց ցուցակում:

Հաջորդ տարի Սվիֆթը ձայնագրեց իր թվով չորրորդ` Red ձայնասկավառակը: Հենց առաջին շաբաթում այն վաճառքի քանակով գերազանցեց բոլորի սպասելիքները: Արդեն 2013-ի ավարտին այն վաճառվել էր ավելի քան վեց միլիոն օրինակով: Red-ի ժամանակաշրջանում կրկին ակտիվացան Թեյլորի անձնական կյանքի մասին շշուկները: Պապարացիները նրան բռնեցրին One Direction խմբի անդամներից Հարրի Սթեիլսի հետ: Gawker բլոգը գրեց, որ նա հանդիպում է «տիեզերքի բոլոր տղամարդկանց հետ»: Վեսթբորոյի բապտիստական եկեղեցին բոյկոտեց Սվիֆթի համերգները:

Սակայն այս աղմուկը ընդհանրապես չընկճեց երիտասարդ երգչուհուն: Նա կրկին մեկնեց շրջագայությունների` հանդես գալով ութ տարբեր երկրների հայտնի բեմերում` համաշխարհային աստղերի հետ միասին: Այս տարվա հոկտեմբերի 27-ին կթողարկվի նրա հինգերորդ` 1989 կոչվող ձայնասկավառակը:

Թեյլորի վերջին տեսահոլովակը՝ Shake it off-ը, կարող եք դիտել LADYNEWS TV-ում: ՝

Ես ոչինչ չէի փոխի իմ կյանքում: Ես գնահատում եմ բոլոր սխալներս, բոլոր հիասթափություններս, երջանկության բոլոր ակնթարթները:

Երբ տղամարդը մեկ ժամ իր մասին է պատմում, ես մտածում եմ. Հետաքրքիր թվալու փոխարեն ավելի լավ է ցույց տար հետաքրքրվածություն:

Իմ լավագույն երգերը ծնվել են իմ կյանքի ամենադժվար պահերին:

Պատրաստեց` Նորայր Զորյանը

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10695 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 393 անգամ
26.06.2025
Դիտվել է 380 անգամ
27.06.2025
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster