Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նելլի Խերանյանի ամուսին լինելն իմ խաղացած ամենաբարդ դերն է. Տիգրան Ներսիսյան

26.02.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

-«Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է»,- ասում էր Լևոն Խեչոյանը: Իսկ ի՞նչ կասի Տիգրան Ներսիսյանը:

-Առաջին հերթին՝ կինը կյանք է, կյանքի շարունակությունը. նա է լույս աշխարհ բերում նոր կյանք, նրան է տրված այդ բացառիկ աստվածայինը: Տերը կնոջն է շնորհել լինել ամենագեղեցիկը, ամենացանկալին, ամենահրաշալին, Կինն աստվածային երևույթ է:

-Այսօր հայ տղամարդը կարողանո՞ւմ է գնահատել, մեծարել, կնոջը տալ այն, ինչին կինն արժանի է:

-Ո՛չ:

-Ի՞նչն է խնդիրը:

-Պատճառները տարբեր են և տարաբնույթ. տղամարդու թուլությունները, թերությունները, գայթակղություններին չդիմանալը, ինքնակայացումը, ինքնահաստումը, որոնք ևս Տիրոջ կողմից են տրված: Այս ամբողջ համակարգը խանգարում է, որ նա կնամեծար լինի, փայփայի, գուրգուրի և ամեն ինչ անի, որ կինը մնա այն բարձունքի վրա, որին Աստված դրել է կնոջը: Վերը նշվածները բավարարելու, իրենց «տղամարդկությունը» ցույց տալու պատճառով տղամարդիկ փորձում են կնոջն իջեցնել այդ բարձունքից, այնինչ պետք է վարվեն ճիշտ հակառակ կերպ. դրանում չի կայանում տղամարդկությունը… Տղամարդն ավելի է բարձրանում, երբ կինը մնում է այդ բարձունքում: Ընդհանրապես տղամարդու և կնոջ մասին շատ կան հանճարեղ մտքեր և աֆորիզմներ, բայց ես մեկը հիմա կնշեի՝ տղամարդուն կարող ես գնահատական տալ՝ տեսնելով, թե ինչպիսի կին է իր կողքին:

 600x580

-Իսկ եթե կինն այդ բարձունքում չէ, մի՞թե միշտ տղամարդն է մեղավոր:

-Ո՛չ, կան շատ կանայք, ովքեր առանց տղամարդու «օգնության» մոռացել են իրենց աստվածային լինելն ու իջել այդ բարձունքից:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գլխավոր բարդությունը, դժվարությունը, որ կինը հաղթահարում է՝ գտնվելով տղամարդու կողքին:

-Առաջին հերթին՝ տղամարդու՝ գայթակղություններին դիմանալու ունակությունը. տղամարդն ունի գայթակղությունների մի ողջ ներկապնակ, որոնց դիմանալն ու դիմակայելն ամենադժվարն է:

-Իսկ Ձեր կինը' Նելլի Խերանյանն ինչպե՞ս է հաղթահարել այդ դժվարությունը, թե՞ դուք նման խնդիրներ չեք ունեցել:

-Լինելով նորմալ տղամարդ՝ ես էլ ունեցել եմ ու ունեմ գայթակղությունների մի ողջ շարք: Իսկ Նելլին, այո՛, դիմացել է իմ թուլություններին, իմ թերություններին, իմ տարբեր հաճույքներին տրվելուն ու կասեմ, որ իր համար բարդ ու շատ ծանր է եղել այդ ամենը:

-Մարկ Տվենն ասում էր. «Երբ իմ և կնոջս միջև կարծիքների անհամաձայնություն է առաջանում, մենք միշտ վարվում ենք այնպես, ինչպես նա է ուզում, և նա դա կոչում է գնալ փոխզիջումների»: Երբ Ձեր և Ձեր կնոջ միջև է կարծիքների անհամաձայնություն առաջանում, ո՞վ է զիջում:

-Հանճարեղ է ասված (ծիծաղում է): Մեր դեպքում փոխզիջումների ավելի շատ Նելլին է գնում. նա է հարթեցնողն ամեն ինչի, չի սիրում սուր անկյուններ թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ: Ես ավելի զգացմունքային եմ եմ, բռնկվող, այդպես եմ ամեն հարցում, մարդկանց դեմքին ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դա Ես եմ՝ Տիգրան Ներսիսյանը. հիշեցի Չարենցի հանճարեղ խոսքերը, որ ասում է. «Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ՝ իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու տապով»: Ես էլ եմ ինձ ընդունում այնպիսին, ինչպիսին կամ. ուրախ ու գոհ եմ, որ այսպիսին եմ ծնվել:

600x580

-Երբ տիկին Խերանյանի հետ զրուցում էի, հարցրեցի՝ ինչով Ձեզ գրավեց, նա մտածեց և ասաց՝ գուցե Ձեր մայրիկի հետ իր նմանությամբ, կա՞ նման բան:

-Այո՛, կա, բայց պետք է ասեմ՝ այդ ժամանակ չեմ մտածել դրա մասին. դա երևի իմ ենթագիտակցության մեջ է եղել:

-Այդ դեպքում, նրա մեջ ի՞նչը Ձեզ գրավեց միանգամից:

-Բացառիկ լինելը. ինքը բացառիկ էր, ամեն ինչով բոլորից տարբերվում էր: Արտաքինի մասին չեմ էլ ուզում խոսել. ինքը գեղեցիկ էր ու գեղեցիկ է այսօր էլ՝ իր այս տարիքում, որը, ըստ իս, կնոջ համար ամենահետաքրքիր տարիքն է, երբ գեղեցկության մեջ կա իմաստ, տառապանք, բերկրանք, ամեն ինչ:

-Իսկ կասե՞ք՝ ինչն է նրա մեջ նույնը մնացել այս տարիների ընթացքում, այսինքն՝ ինչպես կար, այդպես մնացել է:

-Շատ լավ հարց էր (մտածում է): Կարծում եմ՝ գենետիկ կոդը, որովհետև դա էլ է փոխվում. մարդն իր կյանքի ընթացքում տարբեր ուղղություններով է գնում, դառնում տարբեր արժեքների կրողը, «ստիպված» անում ինչ-որ քայլեր, որոնք իրենը չեն և հենց այդտեղ խախտվում է մարդու գենետիկ կոդը: Նելլիի մեջ այն հաստատ չի փոխվել:

600x580

-Պարո՛ն Ներսիսիյան, որքանո՞վ է բարդ ամուսնացած տղամարդու դեր խաղալը, գուցե այն ամենաբարդ դե՞րն է, որ «խաղացել եք»:

-Միանշանակ, այո՛: Իմ բեմական բոլոր դերերը եղել են բարդ, բայց կարող եմ ասել՝ ամենբարդ դերը, որ մինչև հիմա «խաղացել եմ», Նելլիի ամուսնու դերն է:

-Ո՞րն է այդ բարդությունը:

-Ամուսին չես լինում մի օր, մի ամիս կամ արձակուրդներին. ամուսին պետք է լինես անդադար: Նույնն էլ կնոջ դեպքում է. նա էլ երբեք չպետք է դադարի լինել կին:

-Նշեցիք, որ շատ զգացմուքային եք, բռնկվող, իսկ տիկին Խերանյանը չի՞ բողոքում այդ փաստից:

-Իհարկե, բողոքում է. ինձ մոտ ամեն ինչ ծայրահեղ է: Տխրում եմ շա՛տ, ուրախանում եմ շա՛տ. ինչ-որ փոքր խնդիր կարող է դարձնեմ մեծ պատմություն: Նելլին հենց այդ «շատը» փորձում է մեղմել:

-Ստացվո՞ւմ է:

-Ոչ միշտ, բայց ամեն դեպքում զսպում է. հետո, երբ իրավիճակն անցնում է, վերլուծում և հասկանում եմ՝ ինքը ճիշտ էր:

-Էլ ի՞նչ հարցերում է Ձեզ «դիտողություններ» անում, փորձում զսպել:

-Միշտ սիրել եմ և հիմա էլ եմ սիրում ընկերներիս հետ երեկույթների կամ ինչ-որ առիթների ընթացքում խմել, իսկ ինքն ինձ անընդհատ ասում է՝ քիչ խմիր, քիչ խմիր և այնքան է կրկնում, որ ես ամեն ինչ մոռանում եմ, կենտրոնանում իր վրա, ասում, որ բավական է ինձ նույն բանն ասի (ծիծաղում է):

600x580

-Տիկին Խերանյանը կրկին մեր զրույցի ընթացքում նշեց՝ տղամարդիկ թույլ արարածներ են, ուժեղ են միայն ֆիզիկապես, համաձա՞ն եք նրա հետ:

-Ո՛չ, համաձայն չեմ, ընդհանրապես շատ կանայք են այդպես ասում, պետք է նշեմ՝ դա նրանց հորինածն է: Տղամարդն է ուժեղ, նա է պաշտպանն իր կնոջն ու ընտանիքի, սակայն դա բացարձակ չի բացառում այն, որ կինն էլ շատ ուժեղ երևույթ է, իսկ կնոջն ու տղամարդուն լրիվ տարբեր ուժեր են տրված:

-Ինչպե՞ս եք ընդունել տիկին Խերանյանի՝ դերասանուհու մասնագիտություն ունենալու իրողությունը:

-Երբ մենք ամուսնացանք, առաջին երեք տարիների ընթացքում Նելլին չէր աշխատում: Հետագայում մայրս միջամտեց, ասաց. «Դու ուզո՞ւմ ես նրան այն ճակատագրին արժանացրել, որին հայրդ արժանացրեց ինձ». մայրս էլ է ցանկացել դերասանուհի դառնալ, սակայն հայրս արգելել է՝ նրան դնելով ընտրության առջև՝ կամ թատրոն, կամ ընտանիք: Մայրս, իհարկե, ընտրել է ընտանիքն ու գերազանց կատարել իր պարտականությունները, բայց ամեն դեպքում գոհ չէր: Նելլին մինչ այսօր հիշում է, թե ինչպես մայրս միջնորդեց ու նպաստեց՝ փոխեմ որոշումս. դա իր մեջ դրական առումով խորը հետք է թողել:

-Իսկ ո՞րն էր խնդիրը. ձգտում էիք վարվել այնպես, ինչպես Ձեր հա՞յրը, թե՞ այլ պատճառներ կային:

-Դա էլ կար, կար նաև խանդի գործոնը. չէի ուզում՝ ինչ-որ մեկը նրան դիպչեր:

-Սեփականատեր էիք…

-Այո՛:

-Հիմա՞ էլ եք այդպիսին, թե՞ տարիները փոխել են Ձեզ:

-Ո՛չ, հիմա էլ եմ այդպիսին, բայց արդեն տարիքային իմաստությամբ և բովանդակությամբ, սակայն հիմա էլ սեփականատեր եմ. իմ կինը միայն իմն է, ես դա չեմ ասում այնպես, կարծես դա հերոսական ինչ-որ բան է, ուղղակի նորմալ տղամարդն այդպես պետք է ընկալի իր կնոջը:

600x580

-Տիկին Խերանյանը նշեց՝ եթե դերասանուհի չլիներ, գուցե չհանդուրժեր Ձեր մասնագիտությունը…

-Շատ լավ է ասել. դժվար հանդուրժելու բան է:

-Ինչո՞ւ:

-Դժվար է, որովհետև շփվում ես ուրիշ կանանց հետ. շատ նուրբ լարեր են պետք դիմանալու համար:

-Փաստորեն, բարդ է լինել դերասանի կին կամ ամուսին…

-Այո՛, դժվար է, սակայն պատմության մեջ բազում օրինակներ կան, երբ ամուսիններից մեկը եղել է դերասան, մյուսն ունեցել այլ մասնագիտություն, բայց կազմել են կատարյալ ընտանիք:

-Ամուր ընտանիքի գրավականը ո՞րն է:

-Համեմատեմ շինության հետ. եթե շինության հիմքն ամուր է, այսինքն՝ ընտանիքը հիմնված է իրական ու իսկական զգացմունքների վրա, ապա ամեն ինչ հաղթահարելի է, բայց երբ հիմքը փխրուն է, չի դիմանա փորձություններին, իսկ փորձություններն անընդհատ կան: Ընտանիքն էլ, ինչպես ամուսին կամ կին լինելը, պահանջում է ամենօրյա և անդադար աշխատանք:

600x580

-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է կինը դառնում վտանգավոր:

-Շատ լուրջ հարց է (մտածում է), երբ բավարարված չէ՝ բոլոր առումներով:

-Ի՞նչ է ուզում կինը. երևի թե սեր, ջերմություն, ուշադրություն, ընտանիք և հավատարմություն, մնում է՝ տղամարդը ճիշտ չափաբաժնով և ճիշտ ժամանակին դա տա կնոջը, բայց տղամարդիկ հաճախ թերանում են… Ինչո՞ւ, մի՞թե շատ բան է ուզում կինը:

-Իհարկե, ինչպե՞ս կարող է աստվածային էակը քիչ բան ուզել. դա նորմալ է: Տղամարդն էլ իր հնարամտությամբ և խելացիությամբ պետք է կարողանա այդ ցանկությունները մեղմել, շրջանցել, երբեմն չանել, բայց այնպես, որ դա չբերի 10 բալանոց երկրաշարժի, լինի գոնե 2-3 բալանոց՝ առանց զոհերի և ավերածությունների (ծիծաղում է):

-Ի՞նչ է Ձեզ համար Սերը:

-Կյանք… Առանց սիրո ոչինչ չի կարող լինել. երեխա չի ծնվի, բույսը չի աճի, արևը չի ծագի… Ահա սա է Սերը՝ կյանքիս լավագույն ստեղծագործությունը (ցույց է տալիս իր փոքրիկ աղջկա լուսանկարը): Ցավոք, հիմա սեր գրեթե չկա. ինչպես ես գիշերը հաշվում լուսատիկներին, այդպես էլ հիմա կարող ես «հաշվել»՝ ինչքան քիչ սեր է մնացել:

-Իսկ ինչո՞ւ չկա:

-Մարդիկ Աստծուն են կորցրել, իսկ Աստված Սեր է: Այս երկրագունդը դեռ պտտվում է այն քիչ սիրո շնորհիվ, այն «լուսատտիկների» շնորհիվ, որ դեռ մնացել են:

-Երջանկության մասին յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը, իր բանաձևը. ո՞րն երջանկության Ձեր բանաձևը:

-Աստված և Սեր… Դրանց ներկայությունն ու զգացողությունը. դա է երջանկությունը: Արարիչը մարդուն ստեղծել է և ասել. «Գնա՛, երջանիկ եղիր. ես քեզ ամեն ինչ տվել եմ՝ երկինք, արև, հող, ջուր, շնչելու հնարավորություն, գնա՛ սիրիր, սիրվիր, գեղեցկացրո՛ւ այս աշխարհը՝ այն սիրով լցնելով»:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13589 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Ես համակերպվել եմ այն փաստի հետ, որ կատարյալ չեմ». Քիմ Քարդաշյանը նկարվել է Allure-ի շապիկի համար

08.07.2022
Քիմ Քարդաշյանը նկարահանվել է Allure ամսագրի օգոստոսյան համարի շապիկի համար և հարցազրույց տվել հրատարակությանը։

«Ձեռքի աշխատանքների բանկ»․ ներգրավվածների գերակշիռ մասը կանայք են

29.06.2022
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում անհատների, ովքեր տնայնագործական պայմաններում ստեղծում են յուրահատուկ իրեր, արվեստի տարբեր, այդ թվում՝ ազգային ավանդական ուղությունների գործեր, հաճախ՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ստեղծագործություններ։ Եվ որպես օրինաչափություն՝ շնորհաշատ այս անհատների ու նրանց գործունեության մասին հանրությունը տեղեկանում է պատահական մի դիպվածով...

«Հայկական արտադրանքը կարող է լինել որակյալ, ոճային և ցանկալի»․ Shabeeg ապրանքանիշի հիմնադիր

01.06.2022
Օրեց-օր հայկական նորաձևության դպրոցին բնորոշ են դառնում ազգային տարրերի, պատկերների, պատմա-մշակութային ժառանգության բաղադրչների ներառումը հագուստի բազմաժանր նմուշներում։

Ինչ պետք է իմանալ էլոս մազահեռացման մասին

01.04.2022
Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։

Հղիությունը զույգի կյանքում կարևոր փուլ է. ինչպես պատրաստվել այդ նշանակալի իրադարձությանը

09.02.2022
Վերջին հինգ տարվա ընթացքում իգական սեռի բնակչության շրջանում «անպտղություն» ախտորոշմամբ գրանցված հիվանդների թիվն աճել է գրեթե 19%-ով:

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8635 անգամ
11.08.2022
Դիտվել է 409 անգամ
10.08.2022
Դիտվել է 380 անգամ
12.08.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster