Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Nune Journalist-ը՝ Նունե Այլանջյանի մասին

14.01.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է հեռուստահաղորդավարուհի, ճանաչված բլոգեր Նունե Այլանջյանը, ով համացանցում հայտնի է Nune Journalist անունով: Նունեի հետ մենք զրուցեցինք նրա վերջին նախագծերի մասին, անշուշտ, չմոռանալով զրուցել նաև աղջկական թեմաներից:

-Նունե, համացանցում, մասնավորապես՝ ֆեյսբուքում, հանդես ես գալիս ոչ թե անուն-ազգանունով, այլ՝ մասնագիտական կեղծանվամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Իրականում ես իմ ազգանունով պրոֆիլ ունեմ, որի մասին չեմ բարձրաձայնում, որովհետև այն ավելի շատ ծառայում է որպես անձնական լուսանկարների արխիվ, իսկ որպես «Nune Journalist» հանդես գալու միտքն առաջացավ այն ժամանակ, երբ նկատեցի, որ բազմաթիվ մարդիկ ցանկանում էին ինձ հետ օնլայն ընկերանալ ու որոշեցի, որ դա պետք է լինի ոչ թե Նունեն Այլանջյանը, այլ՝ Nune Journalist-ը:

-Իսկ ո՞րն է Նունե-ի և Nune Journalist-ի տարբերությունը

-Մարդկային առումով տարբերությունը մեծ չէ, սակայն, որպես լրագրող ես ավելի զուսպ եմ, չեմ տեղադրում շատ անձնական բնույթի լուսանկարներ ու տեղեկություններ, չեմ գրում սիրային ստատուսներ, չեմ պատմում իմ հոգեկան ապրումների մասին, Nune Journalist-ում զգայական դաշտն ավելի քիչ է:

600x580

 -Քանի որ խոսք գնաց զգացմունքներից, դու քեզ զգացմունքային մարդ համարու՞մ ես

-Ավելի շատ անկանխատեսելի, ես կասեի: Որովհետև այն իրավիճակներում, որ մարդիկ հնարավոր է ազդվեն, ես կարող եմ ոչինչ չարտահայտել ու հակառակը, սակայն կան բաներ, որ, բնականաբար, ինձ էլ են հուզում:

-Շատ հուզվեցի՞ր, երբ հայտնվեցիր հեռուստատեսությունում:

-Շատ դիպուկ հարց էր: Այո, քանի որ ես ավելի շատ գործնական մարդ եմ, ինձ ավելի հուզում են իմ մասնագիտական ձեռքբերումները: Իհարկե, ես միշտ էլ շփվել եմ հեռուստաոլորտի հետ, բայց, երբ առաջարկ եղավ անհատական հաղորդում վարելու, մոտ տասը օր ուշքի չէի գալիս, մինչև որ չհայտնվեցի ուղիղ եթերում:

-Խոսենք Դար21 հեռուստաալիքով հեռարձակվող Ֆայլ Pro հաղորդաշարի մասի՞ն է, որն այժմ ևս վարում ես:

-Մոտ կես տարի Դար21-ով STATUS SHOW հաղորդաշարն էի վարում, հիսուն րոպեանոց ուղիղ եթեր էր: Ծրագիրը սիրվեց բազմաթիվ մարդկանց կողմից, որից հետո եթեր վերադարձավ արդեն իսկ բրենդ դարձած ֆայլ Pro ինֆորմացիոն հաղորդաշարը: Այստեղ ես նույնպես ինձ զգում եմ ինչպես «ձուկը՝ ջրում», որովհետև սա ավելի մասնագիտական հաղորդաշար է, որտեղ ես գործ ունեմ ամենօրյա տեղեկատվության մի հսկայական ալիքի հետ, որից պետք է առանձնացնել ամենաուշագրավ իրադարձությունները:

 600x580

-Ըստ քեզ, ի՞նչն է գրավում մերօրյա հեռուստադիտողին:

-Այն, ինչ առաջ էր գրավում: Պարզապես հիմա՝ ինտերնետ-դարաշրջանում, մարդիկ ուզում են ամեն ինչ արագ ստանալ ու միանգամից, իրենք ժամանակ չունեն ու նաև ցանկություն՝ դիտելու հեռուստացույց, որտեղ իրենց կիսատ-պռատ տեղեկատվություն են հրամցնելու: Դրա համար կենտրոնացած են սոցցանցերում, որտեղ դեռևս կա այդ ազատությունը: Իսկ Ֆայլ Pro-ն ցույց է տալիս հիմնականում հենց այն, ինչն արժանացել է համացանցի «բնակիչների» ուշադրությանը, բայց ասենք վրիպել է այն մարդկանց ուշադրությունից, ովքեր ինտերնետի հետ այդքան էլ սեր չունեն:

-Իսկ դու էլ ի՞նչի հետ սեր ունես՝ բացի հեռուստատեսությունից

-Ես նաև շատ եմ սիրում գրել ու պարբերաբար գրում եմ, ինչպես ես եմ ասում՝ ամենաերևանյան կայքի համար՝ www.imyerevan.com: Մի օր անպայման գիրք եմ գրելու: Սիրում եմ նաև քայլել իմ սիրելի քաղաքով, շրջել խանութներով ու այդպես շարունակ:

 600x580

-Ինչես հատուկ է լեդիներին` սիրու՞մ ես գնումներ կատարել:

-Դե, սիրելն այս պարագայում մեղմ է ասված, ես կարող եմ սիրահարվել որևէ զգեստի ու օրերով մտածել դրա մասին: Բայց բարեբախտաբար, ինքս ինձ սովորեցրի գնել այն, ինչ հարկավոր է: Օրինակ, չգնել այն գլխարկը, որովհետև առանց չափազանցնելու ես գլխարկների մի ամբողջ հավաքածու ունեմ: Բայց, երբեմն, իհարկե, վրիպակներ լինում են ու չնախատեսված բաներ էլ եմ գնում:

-Որքանո՞վ ես կարևորում աղջկա ոճային լինելը:

-Ավելի կարևորում եմ՝ մարդու մարդ լինելը, բայց միևնույն ժամանակ սիրում եմ գեղեցիկը ու միանգամից նկատում եմ: Կարծում եմ, ոճի զգացողությունը ի ծնե տրված երևույթ է, հոտառության, լսողության նման մի բան, եթե կա, ապա պետք է օգտվել դրանից ու լինել այդպիսին:

 600x580

-Իսկ որքանով՞ ես կարևորում տղամարդու արտաքինը կամ ոճը:

-Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, որ արտաքինը կարևոր չէ: Առաջինը հենց դա է աչքի զարնում, ապա մնացյալը: Այլ հարց է, թե ինչպիսին է նա, երբ կսկսի խոսել կամ մտքեր արտահայտել: Բնականաբար հրաշալի է, երբ կողքիդ տղամարդն ունի հաճելի արտաքին ու նույնքան հաճելի բնավորություն: Ի դեպ, այդպես լինում է:

-Այստեղից կարելի է ենթադրել, որ դու արդեն հանդիպե՞լ ես նման մարդու:

-Իհարկե, հանդիպել եմ:

-Այսինքն քո սիրտը զբաղվա՞ծ է:

-Այո, իմ սիրտը զբաղված է արյուն մատակարարելով իմ մյուս օրգաններին: Իսկ, եթե լուրջ, ապա այդ մասին հրապարակայնորեն խոսելը դեռ վաղ է:

Հարցազրույցը` Լիլիթ Պետրոսյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9617 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 392 անգամ
26.06.2025
Դիտվել է 379 անգամ
27.06.2025
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster