Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ջերալդինա Չապլինի երազանքը

09.12.2013

«Քո աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ'քո մարմինը ծածկված է մի կտոր մետաքսով: Հանուն արվեստի կարելի է հայտնվել բեմի վրա նաև մերկ, բայց այնտեղից պետք է վեռադառնալ հագնված և մաքրված: Ոչինչ և ոչ ոք այս աշխարհում արժանի չէ այն բանին, որպեսզի տեսնի աղջկա նույնիսկ ոտքերի եղունգները: Մերկությունը մեր ժամանակի ախտն է: Ես ծեր եմ, և իմ խոսքերը, հնարավոր է՝ ծիծաղելի են հնչում: Բայց, իմ կարծիքով, քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին»,- գրում էր Չարլի Չապլինը դստերը՝ Ջերալդինային, ուղղված իր նամակում:

Չապլինյան հոգով դաստիարակված աղջնակը դժվար էլ բացի արվեստից այլ ուղի ընտրեր: Չնայած կարելի է ասել, որ Ջերալդինայի համար կինոյի աշխարհում դռներ բացեց Չապլինի դուստրը լինելու հանգամանքը:

600x580

Ջերալդինան ծնվել է 1944թ-ի հուլիսի 31-ին Կալիֆորնիայի նահանգում՝ Սանտա-Մոնիկայում: Ութ տարեկանից ծնողների հետ ապրել է Շվեցարիայում, որտեղ էլ ստացել է կրթություն: Աղջիկը կլանվում է եվրոպական մշակույթով, ինչը հետագայում անդրադարնում է նրա ստեղծագործական գործունեության վրա: Չապլինի ընտանիքում երեխաներին տրված էր լիարժեք ինքնուրույնություն: 17 տարեկանում, բեմում լիելու երազանքով տոգորված՝ Ջերալդինան ուղևորվում է Լոնդոն: Այնտեղ ընդունվում է Թագավորական բալետի դպրոց, սովորում երկու տարի, որից հետո փարիզյան թատրոններից մեկում պարում է «Մոխրոտիկը» բալետում:

600x580

Բայց ինչպես հետագայում պարզվում է, պարը նրա համար չէր: Ջերալդինայի արտաքինը գրավում է ֆրանսիացի ռեժիսյոր Դերեյային, վերջինս աղջկան հրավիրում է խաղալու իր ֆիլմում՝ Բելմոնդոյի հետ միասին: Հենց այսպես էլ սկսվեց նրա մուքտը կինոաշխարհ, չնայած փոքր հասակում Չապլինի հետ նկարահանվել էր ֆիլմերից մեկում: Թվում էր, թե սկսնակ դերասանուհու մոտ ամեն ինչ հարթ է լինելու: Բորիս Պաստեռնակի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում՝ հանդես է գալիս գլխավոր դերում: Ֆիլմն, իհարկե, հաջողություններ ունենում է՝ ցուցադրվելով աշխարհի տարբեր երկրներում, սակայն կանացի գլխավոր կերպարը, որ Ջերալդինան խաղում է, «նրա համար չէր». բնավորության և հոգեվիճակի անցումները, որոնք պետք է ներկայացվեին, նա այդքան էլ հաջողությամբ չի կարողանում իրագործել: Արդյունքում «կորչում են» և´ կերպարը, և´ Ջերալդինան: Երևի թե այդ դերը խաղալը դեռևս վաղ էր աղջկա համար. նա՝ որպես դերասանուհի դեռ «բացահայտված չէր»:

600x580

Ջերալդինան իր արտաքին տվյալներով՝ նիհարիկ տեսքով, ցածր ձայնով, դեմքի յուրօրինակ արտահայտությամբ իր մեջ առեղծված ուներ, որը գուցե պետք էր բացահայտել ու ներկայացնել հանրությանը. «Հնարավոր չէր հասկանալ անգամ՝ ինչ ազգության է պատկանում, ով է թաքնված նրա հայացքում ու աչքերում»: Ինչպես բնութագրում են նրան ժամանակակիցները, նա կանացի այն կերպարը չէր, ով միանգամից կգրավեր իր կանացիությամբ, ինչպես Սոֆի Լորենն ու Էլիզաբեթ Թեյլորը: Նրա սեքսուալ հմայքը բոլորովին այլ էր՝ դեռևս չբացահայտված անգամ հենց իր համար:

Hi!

Ջերալդինայի հազվադեպ հանդիպող տեսակը շատ խորն էր ու սպասում էր «իր ռեժիսյորին», «իրեն ստեղծողին»: Հայտնի չէ՝ ինչպես կդասավորվեր նրա կյանքը, եթե չհանդիպեր իսպանացի ռեժիսյոր Կարլոս Սաուրային, ում հետ կապվում է և´ ստեղծագործական, և´ ընտանեկան կապերով: Ջերալդինայի ստեղծագործական կյանքում տեղի է ունենում կտրուկ շրջադարձ: Հրաշալի զուգադիպությամբ հանդիպում են յուրահատուկ անհատականությամբ այդ դերասանուհին և իր ուրույն ձեռագիրն ունեցող ռեժիսյորը:

 600x580

Ջերալդինա Չապլիը սկսում է նկարահանվել Սաուրայի բոլոր ֆիլմերում: Ռեժիսյորը կարողանում բացահայտել Ջերալդինային՝ ներկայացնելով նրան ամենատարբեր կերպարներով՝ ընդ որում բոլորն էլ հաջողված: Նա բարձր է գնահատում դերասանուհու ընդունակություններն ու կարողությունները. «Նա, իր մեջ եղած անգլիական մշակությի շնորհիվ, իր աշխարհընկալմամբ, կանացի յուրահատկություններով, կարողացավ նորություններ մտցնել իմ ֆիլմերում»: Սաուրայի հետ ամուսնությունը տևում է մինչ 1979թ-ը: 2006թ-ից դերասանուհին ամուսնացած է չիլիացի կինոօպերատոր Պատրիսիա Կաստիլայի հետ, ունի երկու երեխա:

Թմրանյութը լավ է իրականությունից խուսափելու համար, բայց ինչո՞ւ խուսափել իրականությունից, որը այնքան հարուստ է ու լավը:

Երբ ես գոհ եմ, այդ ժամանակ ինձ ցածր եմ զգում:

Ռիթմի փոփոխությունն է, որ քաջալերում է ինձ:

Ինձ դուր է գալիս, երբ ինձ ղեկավարում են:

Երազում եմ խաղալ Ատոմ Եգոյանի ֆիլմերից մեկում, նա դեռ կենդանի է, և ես շանսեր ունեմ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 11465 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2025
Դիտվել է 1138 անգամ
30.06.2025
Դիտվել է 1012 անգամ
02.07.2025
Դիտվել է 387 անգամ
03.07.2025
Դիտվել է 324 անգամ
04.07.2025
Դիտվել է 311 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster