Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իրականում ես սեքսուալ չեմ. ՋԵՆԻՖԵՐ ԼՈՈւՐԵՆՍ

21.03.2013

Օսկարի «շփոթված» գեղեցկուհին, ինչպես նրան անվանեցին մրցանակաբշխությունից հետո, երբ աղջիկը երջանկությունից պարզապես կորցրել էր գլուխը, այժմ հայտնի է ոչ միայն երիտասարդների շրջանում, այլև ամբողջ աշխարհում: Չէ որ հենց այս տարի Ջենիֆեր Լոուրենսը  ստացավ ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ամենահեղինակավոր մրցանակը` «Լավագույն կին դերասանուհի»  անվանակարգում:  «Մարդիկ, ովքեր նախկինում անտեսում էին ինձ երեկույթներին, հիմա շատ ջերմ են ինձ հետ, նրանք  լպրծուն կենդանիների նման են: Ես ասես տոմս եմ ձեռք բերել դեպի այլ մոլորակ, և այնտեղից վերադարձ չկա: Չգիտեմ` դուր կգա ինձ այնտեղ, և կա՞ն արդյոք այնտեղ ընկերներ»:

Մինչ 2013-ի Օսկարը ոչնչով աչքի չնկնող այս դերասանուհին դեռ փոքր տարիքից երազել է դերասանուհու կարիերայի մասին: Ծնվել է ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում: Դեռ մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում, խաղացել  նաև փոքրիկ բեմադրություններում: «Ես հաճախում էի բոլոր հնարավոր խմբակներ` ֆուտբոլ, աթլետիկա, հոկեյ: Ես նույնիսկ համոզված էի, որ բժիշկ եմ դառնալու, սակայն դերասանուհի դառնալու հույսս երբեք չեմ կորցրել»: 

14 տարեկանում աղջիկը հստակ որոշում է, որ իր դերասանական կարիերայի մեկնարկը պետք է տրվի, իսկ դրա համար անհրաժեշտ է լավ գործավար գտնել, ով կզբաղվի իր տաղանդով: Լոուրենսը համոզում է ծնողներին, որ կարող է շատ կարճ ժամանակում գտնել այդպիսի մեկին, եթե նրանք տեղափոխվեն Նյու Յորք: Գարնանային արձակուրդները Լոուրենսների ընտանիքը որոշում է անցկացնել Նյու Յորքում:

«Ծիծաղելի է, բայց ես դռնեդուռ էի ընկել, հենց առաջին օրվանից: Ծնողներս դեռ նոր էին տեղավորվում, դասավորում իրերը, իսկ ես շտապեցնում էի նրանց, որպեսզի դուրս գանք աշխատանք փնտրելու: Թեև առաջին փորձից հաջողության չհասա, բայց մի հետաքրքիր բան պատահեց մեզ հետ…»: Ջենիֆերն ու մայրը զբոսնում էին այգիներից մեկում, երբ մի լուսանկարիչ ֆիքսում է Ջենիֆերին և խնդրում մայրիկի էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի նկարները ուղարկի հասցեատիրոջը: «Այս դեպքը ոտքից գլուխ փոխեց կյանքս: Ով կմտածեր, որ այդ պահին, երբ ամենից քիչն էի սպասում հաջողության, ինձ մոտեցավ «կենդանի» հաջողություն»:

Դեպքերն այս բանից հետո արագ զարգացում են ապրում: Լուսանկարիչը հրավիրում է Ջենիֆերին հեռուստատեսային քաստինգի: Գործակալները հիացած են մնում աղջկա տաղանդից և ընդունում են նրան աշխատանքի` հաշվի չառնելով այն փաստը, որ  15- ամյա աղջնակը չուներ ոչ աշխատանքային փորձ, ոչ էլ կրթություն: Գործակալների պնդմամբ՝ Ջենին ավարտում է դպրոցը էքստրա տարբերակով` 2 տարի շուտ` հանձնելով երկու տարվա ծրագիրը նախապես: «Ես տանել չէի կարողանում դպրոցը: Գրասեղանի առաջ նստելը սպանում էր ինձ»:

Կինոյի աշխարհը Լոուրենսի համար բացվեց "Company Town" ֆիլմով: Ֆիլմում թեև փոքր էր Ջենիի դերը, այնուամենայնիվ սա վերջնականապես համոզեց ծնողներին տեղափոխվել Նյու Յորք:  «Ես ճամպրուկներով եմ ապրում: Միայն ֆիլմերի երկարատև նկարահանումներն են, որ ստիպում են մի քանի նկարներ և էլի մի քանի մանրուքներ  դնել անկողնուս կողքը: Իրականում ես ծիծաղ առաջացնող քաոսային խառնվածք ունեմ»:  Այս խոսքերի ապացույցը մենք տեսանք Օսկարի մրցանակաբաշխության երեկույթին )) :  

Ջենիֆերի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը «The Burning Plain» ֆիլմն է, որտեղ նրա խաղընկերներն են Շարլիզ Թերոնն ու Քիմ Բեսինջերը: Սակայն Ջենիֆերի անունը դեռևս շատերին ոչինչ չէր հուշում: Իսկ 2010թ. նկարահանված  Winter’s Bone  ֆիլմը նրան բերեց այդքան սպասված ճանաչումը:  2011- ին դերասանուհին նոմինացվում է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններում, որպես «Լավագույն կին դերակատար», բայց երկու նոմինացիաներում էլ նրանից առաջ է անցնում Նաթալի Պորտմանը:  

«Երբ այնքան մոտ ես հաղթանակին, որ շունչդ կտրվում է, ուզում ես ականջներդ փակել, որպեսզի չլսես անունդ…Ու երբ քո անունն այդպես էլ չեն նշում, դա քեզ ավելի է ոգևորում, ինչ-որ բան մեջդ կիսատ է մնում, որն անպայման ուզում ես լցնել: Դժվար է հաղթանակին մոտ լինել և չհաղթելը»:

Ջենիֆերին ամսագրերում սեքս խորհրդանիշ են համարում: «Առաջին անգամ ես շոկ ապրեցի, երբ այդպիսի հոդված կարդացի իմ մասին: Ես ինձ այդպիսին չեմ համարում: Իրականում ես սեքսուալ չեմ, ես պարզապես գրավիչ եմ, ինչը շատերին սեքսուալ է թվում: Սեքսուալ լինում են ներքուստ, իսկ իմ ներքինը հայտնի չէ անգամ ինձ»:

2012թ. որոշիչ է դառնում Ջենիֆեր Լոուրենսի համար:  Նա նկարահանվում է «The Silver Linings Playbook» (Իմ ընկերը խենթ է) կատակերգությունում, որը միանգամից 2 մեծ հաղթանակ է բերում Լոուրենսին: 22-ամյա աղջիկը դառնում է օսկարակիր, ստանում նաև «Ոսկե գլոբուս» մրցանակ:

Ջենիֆեր Լոուրենսը` 2011-ին ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում հայտնված այս 22-ամյա գեղեցկուհին, չի ցանկանում աչքի ընկնել իր անձնական կյանքով, սկանդալներով: «Կան դերասաններ, ում համար կարիերա են ստեղծում լրատվամիջոցները, ես ուզում եմ ինքս հարթել իմ ճանապարհը: Սկանդալներն ու բամբասանքները ինձ տաղանդավոր չեն դարձնի, դրանք կմոռացվեն այնպես, ինչպես բոլորի դեպքում, բայց իրական տաղանդը կմնա»:

Մենք ապրում ենք աշխարհում, որն ասես ռեալիթի շոու լինի: Մենք օգտագործում ենք անձնական ողբերգությունները, որպեսզի գրավենք մարդկանց ուշադրությունը, մենք ուզում ենք ցնցել հանրությանը և հասնել հաջողության:

Դերասանի կարիերան իմ կյանքի շատ կարևոր մասն է, բայց ոչ ամենակարևորը: Ես ոզում եմ ինձ մեծ ընտանիքում տեսնել` շրջապատված շատ երեխաներով:

Թինեյջերների համար չկա աշխարհում ոչինչ. նրանք միայն իրենց առանցքի շուրջ են պտտվում: Եվ միայն մեծանալով` մենք հասկանում ենք, որ մարդիկ գոյություն ունեն:

Միայն լուսանկարիչները կարող են քեզ անսահման գեղեցիկ և չափազանց տգեղ ներկայացնել:

Ուզում եմ վհուկի դեր տանել, ուզում եմ այնպիսի դեր, որին տամ ամբողջ էներգիաս, պոտենցիալս, հանձնվեմ, ապրեմ, շնչեմ ու կորցնեմ ինքս ինձ այդ դերից:

Համացանցում բոլորը գեղեցիկ են, հաճելի, բարեհամբույր, քաղաքակիրթ, ճշտախոս.. բավական է դուրս գալ համացանցից, և այս որակումները հակառակ էֆեկտով են գործում:

Գեղեցիկ է, երբ պայքարում ես հաղթանակիդ համար, տգեղ է, երբ կորցնում ես չափիդ զգացումը:

Ես ամենաանտաղանդ մարդկանցից եմ: Միակ բանը, որ կարողանում եմ անել, կինոյում նկարահանվելն է:

Չնայած ես իմ կարիերայի բարձրակետում եմ, բայց հիմա էլ երազում եմ միայն երեխաներ ունենալու մասին: Ես գիտեմ, որ դա է իմ առաքելությունը: Երբ փոքր էի, այնպես էի խնամում տիկնիկներիս, որ ասես նրանք իմ երեխաներն էին: Երբ մի փոքր մեծացա, գումար էի վաստակում՝ դայակություն անելով: Հիմա ուզում եմ իմ երեխաներն ունենալ:

Ես հասարակ աղջիկ եմ Կենտուկիից, ով պարզապես երազում է երջանիկ լինելու մասին:

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7558 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025
Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025
Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2025 09:56
Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46
Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում  խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։
17-04-2025 09:43
Ձեռնարկատիրական ստարտափը հայտարարել է աշխարհում առաջին «սերմնահեղուկների մրցավազքի» մեկնարկի մասին։ Նմուշները կմրցեն Լոս Անջելեսում՝ բարձրացնելու տղամարդկանց պտղաբերության նվազման մասին իրազեկվածությունը: Այս անսովոր մրցույթը կազմակերպել է Sperm Racing-ը՝ երիտասարդ մագնատների և միլիոնատերերի խումբը, ովքեր հավաքել են ավելի քան 1 միլիոն դոլար՝ միջոցառմանը աջակցելու համար: Այն կկայանա ապրիլի 25-ին՝ Hollywood Palladium-ում՝ հազարավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է Traded.com-ը։
17-04-2025 09:36
Dior-ի հմայքը Ճապոնիայով սկսվել է 1950-ականներին հիմնադիր Քրիստիան Դիորից, և այժմ պատմությունը ողջունում է նոր գլուխ՝ Կիոտոյում Մարիա Գրացիա Կյուրիի շոուի միջոցով: Pre-fall 2025 հավաքածուն ցուցադրվել է կեռասի ծաղկման անցողիկ գեղեցկության ֆոնին' Կիոտոյի լեգենդար Տոջի այգու հանգիստ մթնոլորտում, որտեղ գտնվում են քաղաքի ամենահին տաճարներից մեկը և Ճապոնիայի ամենաբարձր փայտե պագոդան: 
17-04-2025 09:02
Հոլիվուդյան նախկին աստղ Ամանդա Բայնսը, ով լքել է կինոարտադրությունը մի շարք սկանդալներից և կախվածության դեմ երկար պայքարից հետո, OnlyFans–ում հաշիվ է ստեղծել է: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ես հենց նոր միացա OnlyFans-ին: Հրաժարում պատասխանատվությունից. այս հաշիվն ինձ հարկավոր է իմ երկրպագուների հետ շփվելու համար և մտադրություն չունեմ բաց բովանդակություն հրապարակելու», - գրել է 39-ամյա Բայնսը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.04.2025
Դիտվել է 1024 անգամ
15.04.2025
Դիտվել է 599 անգամ
16.04.2025
Դիտվել է 347 անգամ
17.04.2025
Դիտվել է 308 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster