Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տատիկս սովորեցրել է ինձ չվստահել տղամարդկանց. ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱ

09.02.2013

Փաթաթվելով սրբիչների մեջ` Քրիստինան վերցնում էր շամպունի շիշն ու բարձր երգում լոգասենյակում: Երբ մայրը հարցնում էր, թե ինչ է անում շամպունի շիշը, Քրիստինան վիրավորված պատասխանում էր. «Սա շամպունի շիշ չէ, այլ բարձրախոս»:

Քրիստինա Ագիլերան ծնվել է 1980թ. դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում: Նրա մայրը պրոֆեսիոնալ ջութակահարուհի և դաշնակահարուհի է, իսկ հայրը՝ զինվորական, ինչի պատճառով էլ ընտանիքն անընդհատ տեղափոխվում էր քաղաքից քաղաք: «Իմ մանկությունն այդպես էլ առանց մտերիմ ընկերուհիների անցավ: Հասցնում էի ես նրանց հետ մտերմանալ, և մենք տեղափոխվում էինք մեկ այլ քաղաք: Ամեն անգամ ինձ թվում էր, որ սա վերջինն է, և ես ամբողջ սրտով նվիրվում էի բակի երեխաներին, բայց…«Քրիստինա˜, հավաքիր իրերդ…Մենք մեկ շաբաթից հեռանում ենք…» և այսպես միշտ»: 

7 տարեկանում նրա ծնողներն ամուսնալուծվում են, և Քրիստինան մոր հետ տեղափոխվում է Ուեկսֆորդ քաղաք, ուր 2-րդ անգամ ամուսնանում է մայրը: Ընտանիքում բոլորը նկատում էին Քրիստինայի տաղանդը, բայց դրանով լրջորեն զբաղվել խորհուրդ է տալիս տատիկը: Ոչ միայն խորհուրդ է տալիս, այլև թոռնուհու ձեռքից բռնած` տանում է նրան «Star Search» երիտասարդ տաղանդների մրցույթին մասնակցելու: Քրիստինան այստեղ կատարում է Ուիթնի Հյուսթոնի «Greatest Love of All» երգը և մրցույթում զբաղեցնում  2-րդ տեղը: Սա աղջկա առաջին հաջողությունն էր երգի կարիերայում: «Բոլորն ուրախանում էին, իսկ ես լալիս էի: Ես մտածում էի, թե ինչու ոչ առաջինը, այլ երկրորդը: Բայց դա ինձ չխանգարեց թաքցնել արցունքներս և շնորհավորել 1-ին տեղը զբաղեցրած տղային: Ես շնորհավորեցի նրան, իսկ երբ  մի քանի քայլ հեռացա, բերանիցս դուրս թռան այս բառերը. «Անարդար է, երբ պապիկիդ փողերը հաղթում են քո փոխարեն»: Սա մանկական անկեղծություն էր, ուրիշ ոչինչ»,- ծիծաղելով պատմում է Քրիստինան:

Այնուամենայնիվ աղջկա տաղանդը գնահատվում է շատ բարձր, նրան նկատում են հայտնի կազմակերպություններն ու փորձառու պրոդյուսերները: Շուտով Քրիստինային կանչում են ԱՄՆ-ի ազգային հիմնը երգելու Պիտսբուրգի հոկեի առաջնության ժամանակ: Եվ սա ընդամենը 10 տարեկանում: Հենց այս ժամանակ էլ Քրիստինան փորձում է Դիսնեի «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոու մտնել, սակայն տարիքը թույլ չի տալիս:

Քրիստինայի առաջին պատանեկան սերն է դառնում պարող Խորխե Սանտոսը: Ռոմանտիկ զբոսանքները,  համբույրները լուսնի ներքո շուտով անհետաքրքիր են դառնում Քրիստիի համար: «Ես դադարեցի որևէ զգացմունք ունենալ նրա հանդեպ այն ժամանակ, երբ պարզեցի, որ նրա գերնպատակը  գեյերի համար պոռնոֆիլմում նկարահանվելն է»:

1992-ին Քրիստինան կրկին փորձում է և , հաղթահարելով նախընտրական բոլոր փուլերը, հայտնվում  Միկի Մաուսի ակումբում:

  Այստեղ էլ Ագիլերան ծանոթանում է Բրիթնի Սփիրսի, Ջասթին Թիմբերլեյքի հետ, որոնք հետագայում նույնպես մեծ հաջողություններ են գրանցում իրենց կարիերայում: Ի դեպ, Բրիթնի Սփիրսի հետ Ագիլերան մշտապես մրցակցության մեջ է: Այս երկու տաղանդավոր երգչուհիները երբեք համերաշխ չեն եղել: Հետագայում տված շատ հարցազրույցներում նրանք երկուսն էլ միմյանց մասին ակնարկներ էին անում, հեգնական տոնով խոսում:

Սակայն մինչ ապագայի մասին երազելը, փոքրիկ Քրիստին  շրջապատ ինտեգրվելու կարիք ուներ: Քրիստինայի համադասարանցիները նրա ճանաչումն ընդունեցին որպես մարտահրավեր: Նրա հետ ոչ ոք չէր շփվում, սպառնում էին…  Երբ ամեն ինչ շատ լրջացավ, նրա դասարանցիները սպառնում էին ծեծել Քրիստինային,  մայրը  տեղափոխում է նրան ուրիշ դպրոց: «Ես ատում էի առավոտները: Չէի ուզում տեսնել նրանց՝ չարությունից ուռած դեմքերը: Ինձ արհամարհում էին, ձեռք առնում, պատռում պայուսակս, աղբ լցնում պայուսակիս մեջ, բայց ես գիտեի, որ մի օր նրանք կպարեն, կսիրահարվեն իմ երգերի ներքո, նրանք մեծ հպարտությամբ կասեն, որ Քրիստինա Ագիլերան իրենց հետ նույն դասարանում է սովորել: Այն ժամանակ դա երազանք էր, իսկ հիմա, թերևս, իրականություն լինի»:


Երբ նոր դպրոցում էլ առաջանում են նույն խնդիրները, Քրիստինան ստիպված սկսում է կրթվել տնային պայմաններում:

Երբ Քրիստին 14 տարեկան էր, փակվում է Միկիի ակումբը: Քրիստինան ուղևորվում է ճանապարհորդության, որի ընթացքում զարգացնում է իր վոկալային կարողությունները: Ճապոնիա ուղևորության ժամանակ  ճապոնացի երգիչներից մեկի հետ դուետ է երգում Քրիստին` "All I Wanna Do": Երգը նաև տեսահոլովակ է ունենում: 

Այս ժամանակամիջոցում ծնվում է Քրիստիի եղբայրը` մոր և խորթ հոր որդին: Գալով հարազատ նահանգները` Քրիստին հրավեր է ստանում ձայնագրելու Reflection երգը, որը պետք է դառնար դիսնեյյան մուլտֆիլմի` «Մուլան»-ի սաունդթրեքը: Ձայնագրման ստուդիային պետք էր մեկը, ով կկարողանար վերցնել վերևի օկտավայի «մի»-ն  ավելի բարձր, քան միջին օկտավայի «դո»-ն: Քրիստինան հեշտությամբ հաղթահարում է առաջադրանքը:  1998-ին կայանում է «Մուլան»-ի պրեմիերան և Reflection-ը դառնում է 15 լավագույն սինգլներից մեկը, իսկ Քրիստինան ներկայացնում է երգը հեռուստատեսությամբ:  Նույն շաբաթվա մեջ RCA Records ընկերությունը Քրիստինայի հետ պայմանագիր է կնքում` ստեղծելու 7 ալբոմներ: Գրեթե մեկ տարի աղջկան սովորեցնում էին պրոֆեսիոնալ վոկալ, նրա համար վարձում պրոդյուսերների, կոմպոզիտորների, երգերի հեղինակների: Ծախսվում է մոտ 1 միլիոն դոլար:

 

1999-ի հունիսի 22-ին եթեր է դուրս գալիս Քրիստինայի առաջին սոլո տեսահոլովակը` Genie In A Bottle, որը վայրկենապես բարձրանում Բիլբորդի և այլ շքերթների 1-ին հորիզոնականը:

Մեկ ամիս հետո լույս է տեսնում Քրիստինա Ագիլերայի 1-ին ալբոմը` Christina Aguilera: Միայն ԱՄՆ-ում ալբոմը  գնում է ավելի քան 8 միլիոն մարդ: Ամբողջ աշխարհին հայտնի է դառնում  այս տաղանդավոր աղջնակը: Նրա մանկական երազանքն իրականացավ. նա դարձավ հայտնի, սիրված և հարուստ: Քրիստինան ստացավ Գրեմմի մրցանակ: Այստեղից արդեն մեկնարկում է նրա աստղային կյանքը, ուր միշտ մենահամերգներ են, ուղևորություններ, ձայնագրումներ, աշխատանք, աշխատանք և էլի աշխատանք: Նա զուգերգեր է ձայնագրում այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Ռիկի Մարտինը, Էնրիկե Իգլեսիասը, Փի Դիդին, այլք:  

Քրիստինային 2 տարի անընդմեջ ճանաչում են ամենասեքսուալ կին: Նա բազմաթիվ առաջարկներ է ստանում` ներկայացնելու կոսմետիկայի, զարդերի և այլ կազմակերպություններ: «Ագիլերան տեղով հաջողություն է: Եթե նրա նկարը դնենք անգամ հուշանվերների տուփի վրա, դրանք անհավանական արագությամբ կվաճառվեն»,- ասում է ԱՄՆ-ում ամենախոշոր կոսմետիկ ընկերություններից մեկի տնօրենը, ով միլիոնավոր դոլարներով հարստացրել է Քրիստինայի բյուջեն` նրան դարձնելով իր ապրանքանիշի դեմքը:

 

Չնայած իր աչքի ընկնող արտաքնին, վառ դիմահարդարմանն ու փոքր-ինչ ազատ պահվածքին` Քրիստինան միշտ լրջորեն և շատ խիստ է  վերաբերվել իր անձնական կյանքին: «Տատիկս սովորեցրել է ինձ չվստահել տղամարդկանց: Իմ սկզբունքներից շատերը իմ մեջ դաստիարակել է  տատիկս: Դրանցից մեկը միասերությունն է»:  Քրիստինան ծանոթանում է երաժշտական պրոդյուսեր Ջորդան Բրատմանի հետ: 3 տարի շարունակ Ջորդանն ամեն օր իր սերն էր ապացուցում Ագիլերային: Որոշիչ դարձավ  Կալիֆորնիայում անցկացրած հանգստյան օրը, երբ Քրիստինան մտնում է հյուրանոցի իր համարը` ամբողջովին լցված վարդի թերթիկներով և մեծ ու փոքր տուփերով: Երբ Ագիլերան բացում է տուփերը մեկը մեկի ետևից, նրանցից յուրաքանչյուրի մեջ մի հուզիչ երկտող և փոքրիկ, բայց արժեքավոր նվեր է գտնում: Վերջին տուփը, որ բացում է երջանկույթունից փայլող Ագիլերան, 5 կառատանոց ադամանդե մատանու տուփն է լինում, իսկ Ջորդանը ծնկի է իջնում և խնդրում գեղեցկուհու ձեռքը: «Ջորդանը ստիպեց ինձ հավատալ հրաշքների: Նա հեքիաթի վերածեց կյանքս:  Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում ընտանեկան հոգսեր կամ անհամերաշխություն: Մենք միասին մեկ ամբողջ ենք»:

Քրիստինայի կերպարն աչքի է ընկնում իր սեքսուալությամբ, համարձակությամբ: «Ես երբեք չեմ ամաչել մարմինս ցուցադրելուց: Իսկ ինչու ամաչել, եթե ես հիանալի խնամված մարմին ունեմ: Իմ երկրպագուները սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ»:

2005թ. նոյեմբերի  19-ին Քրիստինան և իր ընկերը` Ջորդանը, ամուսնանում են: Շոուբիզնեսի պատմության մեջ ամենաթանկարժեք հարսանիքներից մեկը տեղի ունեցավ այդ օրը: Հարսանիքից անմիջապես հետո  զույգը մեկնեց շուրջերկրյա ճանապարհորդության:

Քրիստինայի գրեթե յուրաքանչյուր երգ հիթ է դառնում, գրավում երաժշտական հիթ շքերթների առաջին հորիզոնականները, բազմաթիվ մրցանականեր և պատվոգրեր բերում երգչուհուն: Ամսագրերի առաջին շապիկներից կարմիր շրթներկով սպիտակամաշկ գեղեցկուհին բոլորին կոչ էր անում լինել ազատ, ինքնավստահ և փայլել ներսից եկող լույսով, որ յուրաքանչյուր աղջիկ ունի իր մեջ, բայց հաճախ չի համարձակվում դուրս բերել: 

Արդեն 2007-ին Քրիստինան ստանում է 5-րդ Գրեմմի մրցանակը լավագույն կանացի վոկալային փոփ կատարում անվանակարգում իր «Ain't No Other Man» երգի համար: 

2008թ. հունվարի 12-ին Քրիստինան մայրիկ է դառնում` լույս աշխարհ բերելով Մաքսին: 1.5 միլիոն դոլար արժեցավ Քրիստինայի  և իր նորածին փոքրիկի նկարը People ամսագրի համար: «Ես հասկացա, թե ինչու եմ այսքան տարի ապրել: Իմ կյանքը նոր իմաստ գտավ: Հիմա ես չեմ պատկերացնում, թե ինչպես էի առաջ ապրում առանց նրա»:

Քրիստինայի և Ջորդանի ընտանիքը բազմիցս համարվել է շոուբիզնեսում ամենակայուն, ամենագեղեցիկ ու համերաշխ ընտանիքներից մեկը: «Մենք երկուսս ենք պահում մեր ընտանիքը, ես միայնակ ոչինչ չէի կարողանա անել: Մենք միմյանց կես բառից ենք հասկանում, հաշվի ենք առնում երկուսիս կարծիքն էլ: Հետաքրքիր է` ինչ կլինի, երբ արդեն որոշելու ձայնը հասնի տղայիս: Ես ու Քրիստինան հավանաբար կզիջենք նրան որոշումներ կայացնելու իրավունքը, մենք չենք կարողանում մերժել նրան ոչ մի հարցում»,- հարցազրույցներից մեկում պատմում է Ջորդանը:

Այսպիսի մեծ սերն ու իդեալական թվացող հարաբերությունները վերջանում են արդեն 2011-ին:  Քրիստին և Ջորդանը ամուսնալուծվում են, բայց ընկերներ մնալ դեռ շարունակում են:  Քրիստինան սկսում է հանդիպել Մետյու Ռատլերի հետ, ով սկզբնական շրջանում պարզապես ընկեր էր նրա համար, իսկ ամուսնալուծությունից հետո հարաբերությունները վերածվեցին սիրայինի:

Ինչևէ,  Քրիստինան ոչ  մի լուրջ հայտարարություն չի արել իրենց հարաբերությունների մասին, իսկ փոխարենը շարունակում է ակտիվ աշխատել և  հիացնել երկրպագուներին նորանոր կերպարներով և երգերով:

Ես չեմ ուզում իրար ետևից ալբոմներ թողարկել միայն նրա համար, որ շատ գումար աշխատեմ: Ժամանակ առ ժամանակ ես սիրում եմ հանգստանալ, մտածել, վերագնահատել ինքս ինձ, իմ աշխատանքը: Ես ուզում եմ, որ մարդիկ գնահատեն այն կնոջը, ով ալբոմից ալբոմ փոխվում է:

Իրական գեղեցկությունը ներսից է, այն գալիս է սրտից, որի մեջ սեր է ապրում: Անգամ ամենագեղեցիկ դիմագծերը չեն կարող թաքցնել հոգու դատարկությունը:

Կարևոր չէ, թե մարդիկ ինչ են ասում ձեր մասին: Հաճախ նրանք ամենավատ բաները կարղ են ասել ձեր ետևից: Միայն առաջ նայեք, նրանք միշտ լինելու են ձեր ետևում:

Միշտ պետք է երեխա մնալ, որպեսզի կարողանաս նույն կլոր ու մեծ աչքերով նայել աշխարհին և սպասել հրաշքների:

Օ, այդ կարմիր շուրթերը իմ հաջողության մի մասն են, նրանք թաքցնում են իմ բնավորությունը:

Կարմիր շրթներկն օգնում է ինձ ապրել այս խելառ աշխարհում և մնալ այնպիսին, ինչպիսին կամ:

Ես հպարտանում եմ, որ երբեք 2 տարի շարունակ նույն իմիջով չեմ եղել: Բայց ամենից շատ ինձ դուր է գալիս Հոլիվուդի 30-40-ականների ոճը, որը պարզապես խելքահան է անում տղամարդկանց:

Ես ուզում էի ամուսնանալ նրա հետ, ով իդեալական հայր կլիներ իմ երեխայի համար: Ջորդանը հենց այդ տղամարդն էր:

Այն կանայք, ովքեր հիանալի են իրենց պահում, ոչ մի հնարավորություն չունեն պատմության մեջ չմտնելու:

Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

 

 

Դիտվել է 7797 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Երկրպագուները շունչները պահել են․ Բրեդ Փիթը Ջենիֆեր Էնիսթոնին առաջարկել է տեղափոխվել իր տուն

29.05.2025
Նախկին ամուսիններն ամուսնալուծվել են 20 տարի առաջ, բայց դերասանը դեռ պատրաստ է օգնության հասնել նախկին կնոջը։

Վախ, թե՞ ամնեզիա. Դուբայում հաշմանդամ դարձած մոդելը չի պատմում, թե ինչ է պատահել իր հետ

16.05.2025
Lրատվամիջոցները հայտնել են, որ աղջիկը հնարավորինս անաղմուկ վերադարձել է տուն՝ Լվով։

Լեպսի հարսնացուն ատելության ալիքի է բախվում. ահա թե ինչ է պատահել

08.05.2025
Ավրորա Կիբան իր հետևորդների հետ կիսվեց իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին լավ լուրով։ Սակայն շնորհավորանքի փոխարեն ուսանողուհուն մեղադրում են փառքի հետևից ընկնելու մեջ։

Հոլիվուդի հավերժ ամուրին. ինչու 85-ամյա Ալ Պաչինոն երբեք չի ամուսնացել

25.04.2025
Ապրիլի 25-ին «Հոլիվուդի կնքահայր» Ալ Պաչինոն նշում է իր 85-ամյակը։ Բնական հմայքն ու ձգողակականությունը նրան դարձրին ոչ միայն հայտնի դերասան, այլև հանրահայտ սրտակեր։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2025 10:48
Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27
Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12
Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը: 
30-06-2025 09:56
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50
Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.06.2025
Դիտվել է 414 անգամ
25.06.2025
Դիտվել է 399 անգամ
30.06.2025
Դիտվել է 392 անգամ
26.06.2025
Դիտվել է 379 անգամ
27.06.2025
Դիտվել է 346 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster