Երջանկության եւ բարձր տրամադրության հասնելու ամենակարճ ուղիները գտնելը վաղուց է հոգեբանների ուշադրության կենտրոնում: Գերմանացի գիտնականները նորից անդրադարձել են «շնորհակալության թերապիային»:
Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Այդը եւ նրա կոլեգաները կարծում են, որ անգամ ամենավառ, դրական իրադարձությունները ավելի քիչ եւ պակաս տեւական զգացողություններ են բերում մեր կյանք, քան տհաճ դեպքերը, որոնցում հայտնվում ենք: Այսինքն՝ այն ուրախությունը, որ Դուք նոր աշխատանքի եք տեղավորվել, սիրահարվել եք կամ, ասենք, դժվար գործ եք ավարտին հասցրել, ավելի շուտ է անցնում, քան, օրինակ, Ձեր հանդեպ անարդար վերաբերմունքից մնացած բացասական հույզերը:
Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս հաճախ կյանք «ներմուծել» փոքրիկ «հաղթանակներ», «վառ իրադարձություններ», բարձրացնել սեփական տրամադրությունը ջերմության թեկուզ ամենափոքր օջախներով: Մենք «ջերմափոխանակման» մեջ ենք ամեն պահ, եւ ավելի լավ արդյունք ունենալու համար, Միխայիլ Այդի խորհրդով, պետք է սովորություն դարձնել «գոհ լինելու կարողությունը»:
«Գոհության թերապիայի» հնարավորությունները շարունակվում են բացահայտվել: Ավելի ու ավելի շատ օրինակներով է հաստատվում այն փաստը, որ ուղարկած դրական էներգիան բազմապատկված է վերադառնում: «Շնորհակալության» կամ «գոհության» թերապիան այսօր համարվում է հարատեւ լավ զգացողության ամենաերաշխավորված ճանապարհներից...
30-06-2025 10:48 Բիյոնսեն ստիպված է եղել դադարեցնել իր համերգը, քանի որ թռչող մեքենան ցնցվել է օդում: Շաբաթ օրը Հյուստոնում նրա համերգի ժամանակ տեղի ունեցած սարսափելի պահը ցնցել է հանդիսատեսին, ովքեր այն ֆիքսել են տեսանյութով: Մեքենան, որում 43-ամյա երգչուհին գտնվում էր իր «16 Carriages» երգի կատարման ժամանակ, տեսանելիորեն ցնցվել է, ինչի պատճառով նա կարգադրել է դադարեցնել համերգը:
30-06-2025 10:27 Wildberries-ի հիմնադիր, 49-ամյա Տատյանա Կիմը, ըստ Forbes ամսագրի, ընդգրկվել է աշխարհի 50 ամենահարուստ կանանց վարկանիշային աղյուսակում։ Քիմը զբաղեցրել է ցուցակի 18-րդ տեղը՝ 4.6 միլիարդ դոլար կարողությամբ։ Միևնույն ժամանակ, նա ցուցակում ընդգրկված ամենաերիտասարդ կանանցից մեկն է՝ նրանից երիտասարդ է միայն 38-ամյա ավստրալուհի Մելանի Պերկինը, որը հիմնադրել է Canva-ն։ Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը՝ 38.8 միլիարդ դոլար կարողությամբ, զբաղեցրել է շվեյցարուհի Ռաֆայելա Ապոնտե-Դիամանտը, որը աշխարհի ամենամեծ ծովային նավագնացության Mediterranean Shipping Company ընկերության համահիմնադիրն է։
30-06-2025 10:12 Եթե մարդ երկար ժամանակ ընդունում է անհանգստության և անքնության դեմ դեղամիջոցներ, ապա ի վերջո նրան կարող է սպառնալ Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով կանադացիների կողմից կատարված հետազոտությանը և բենզոդիազեպինի ընդունման վիճակագրությանը:
30-06-2025 09:56 Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS Water ամսագրում, նախազգուշացնում է, որ նիտրատների անգամ ցածր մակարդակը, որոնք հաճախ կեղտոտում են խմելու ջուրը, կարող է ավելացնել վաղաժամ ծննդաբերությունների վտանգը։ Գիտնականներն ասում են, որ ջրում ընթացիկ EPA առավելագույն մեծությունից ցածր նիտրատների մակարդակը կարող է հանգեցնել նաեւ ցածր քաշով երեխաների ծնվելուն։
30-06-2025 06:50 Մրայա Քերին երկրպագուներից կեղմից բուռն գովասանքի է արժանացել կիրակի օրը Wembley Arena-ում Capital’s Summertime Ball փառատոնի շրջանակներում իր ամենահայտնի հիթերը կատարելուց հետո: 56-ամյա երաժշտական լեգենդն այս տարվա համերգի գլխավոր կատարողներից մեկն էր և չհիասթափեցրեց: