Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Սեքսը միայն հաճույք չէ. այն պետք է առողջ լինելու համար

25.01.2023

Սեքսը նպաստում է առողջ լինելուն: Դա միաձայն հաստատում են բոլոր գիտնականները: Վերջիններս նշում են, որ առողջ լիելու համար հասուն մարդն առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է սեռական հարաբերություն ունենա:

Սեքսն ունի բուժիչ հատկություններ' սկսած կյանքի երկարացումից մինչև ցավազրկում: Դեռ հայտնի չէ' առողջարար էֆեկտը հենց սեռական ակտի արդյունք է, թե այն հույզերի, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ: Այդուհանդերձ, հաստատված է, որ սեռական հարաբերությունը դրական ազդեցություն է թողնում մարդու առողջության վրա, հատկապես՝ կանանց:

Սեքսը նույնիսկ գրիպն ու մրսածությունն է բուժում: Շաբաթական 1-2 անգամ սիրով զբաղվելը կարող է 3 անգամ բարձրացնել իմունախթանման հակամարմինների մակարդակը, որոնք օրգանիզմը պաշտպանում են շնչառական վիրուսներից: Սեքսը երիտասարդացնում է մարդուն, և հաջողությամբ փոխարինում գեղեցկության սրահներ այցելություններին: Այն բարձրացնում է կնոջ արյան էստրոգենը, ինչը մազերին տալիս է փայլ, մաշկը դարձնում առաձգական:

Սեքսով զբաղվելը թույլ է տալիս մարմինը պահել լավ վիճակում: Սեռական հարաբերության ժամանակ այրվում է րոպեում մինչև 4 կալորիա: Կես ժամ սիրով զբաղվելուց կարելի է ծախսել 4 կտոր շոկոլադում պարունակվող կալորիայի չափ: Այդ իսկ պատճառով, սեքսը կարելի է դիտել որպես ամենօրյա սպորտի տեսակ:

Արյան մեջ էնդորֆինի և կորտիկոստերոիդների բարձրացումը, որը տեղի է ունենում գրգռվածության և օրգազմի ժամանակ, հիանալի անալգետիկ (բնական ցավազրկող) է: Պարբերական սեռական հրաբերությունը կանոնավորում է դաշտանային ցիկլը:

Կանանց մոտ մեզը զսպվվում է կոնքային հատակի մկանների շնորհիվ, որոնց վերահսկումը ժամանակի ընթացքում դժվարանում է: Այդ մկանները սեքսի ժամանակ ոչ միայն մարզվում, այլև ամրանում են:

Սեռական հարաբերություններն ամրացնում են սրտի մկաններն ու անոթները: Սեքսը նպաստում է արյան շրջանառությանը, ինչը բարենպաստ ազդեցուցություն է թողնում սրտի գործունեության վրա:

Պարզվում է, որ կանայք ավելի շատ սթրեսների հակում ունեն, քան տղամարդիկ: Օրգազմը և էյֆորիան, որոնք առաջանում են ինտիմ հարաբերությունների ժամանակ, նվազեցնում են սթրեսի առկայությունը սերոտինի՝ ուրախության և երջանկություն հորմոնի արտադրության շնորհիվ: Սեքսի գործընթացը հանում է ֆիզիոլոգիական և հոգեբանական լարվածությունը:

Հաճելի սեքսը կանխում է անքնությունը: Էնդորֆինը հանգստացնում է օրգանիզմը, հանում մկանային և հոգեբանական լարվածությունը:

Առողջարար հատկությունների ցանկը կարելի է շարունակվել: Սակայն էությունը մնում է նույնը՝ սեքսը բարերար է ազդում մարդու ողջ կյանքի վրա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10054 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024
Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Կեռասի օգուտակարությունն ու վնասները

26.06.2024
Ո՞ր կեռասն է ավելի լավ գնել և որքա՞ն կարելի է ուտել․ այս հարցերին կպատասխանենք ստորև։

Աստղային սննդաբանի 6 խորհուրդ․ ինչպես մեկ շաբաթում նիհարել առանց մարզման

14.06.2024
Փորձագետը ոչ մի խոսք չի ասել մարզումների մասին, բայց տվել է մի ամբողջ շարք առաջարկություններ սնվելու վերաբերյալ:

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-09-2024 09:31
Վենետիկում ավարտվեց 81-րդ միջազգային կինոփառատոնը։ Փակման արարողությունը տեղի ունեցավ Կինոյի պալատում, որին ներկա էին բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Սիենա Միլլերը, Քևին Քոսթները, Իզաբել Հուպերտը, Թեյլոր Ռասելը, Ալեքսանդր Սկարսգարդը և այլք։ Նիկոլ Քիդմանը, ով արժանացել է Volpi Cup-ին՝ որպես լավագույն դերասանուհի, չէր կարողացել ներկա գտնվել ողբերգության պատճառով. մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ մահացել էր նրա մայրը։
09-09-2024 09:11
Ամերիկյան Օհայո նահանգի բնակիչ երեք քույրեր, որոնք տասը ցենտ էին ժառանգել, որն ավելի քան 40 տարի պահվում էր բանկային սեյֆում, գիտեին, որ այն որոշակի արժեք ունի: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ նրանք գաղափար անգամ չունեին, այն կարող է վաճառվել 500․000 դոլարից ավելի գումարով, գրում է Associated Press-ը։ 
09-09-2024 08:25
Ամերիկացի դերասան Շոն Փենին, ով օգոստոսին դարձավ 64 տարեկան, լուսանկարել են երիտասարդ մոլդովացի դերասանուհի Վալերիա Նիկովի հետ համբուրվելիս։ Վալերիան իր կարիերան սկսել է 2018 թվականին և հասցրել է նկարահանվել փոքր թվով ֆիլմերում ու սերիալներում։ Նրա ստույգ տարիքը հայտնի չէ, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, նա մոտ 20 տարեկան է։
09-09-2024 07:18
Ստամոքսի քաղցկեղի ախտանշանները նման են խոցի և գաստրիտի ախտանիշներին. ուտելիս ցավ ես զգում որովայնի հատվածում, փորկապություն կարող է առաջանալ։ Հաճախ այդ նշաններն ուղեկցվում են քաշի կորստով։ Բժիշկները նաև նշում են, որ ստամոքսի քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ կարող է ստամոքսի արյունահոսություն առաջանալ:
09-09-2024 02:36
38-ամյա Լեդի Գագան (Ստեֆանի Ջերմանոտա) դարձել է ամերիկյան Vogue-ի հոկտեմբերյան համարի աստղը։ Ֆոռոշարքը ցուցադրում է Գագայի կարիերայի և անձնական կյանքի փոխակերպման շրջանը, որը հազվագյուտ հնարավորություն է տալիս տեսնել այն զգեստների և արտաքինի փոփոխությունները, որոնք կրել են նրա կերպարը մեկ տասնամյակի ընթացքում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
04.09.2024
Դիտվել է 396 անգամ
05.09.2024
Դիտվել է 352 անգամ
03.09.2024
Դիտվել է 336 անգամ
09.09.2024
Դիտվել է 310 անգամ
06.09.2024
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster