Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

7 նշան, որ ձեր նոր ծանոթը հարմար է լուրջ հարաբերությունների համար

11.09.2025

Հնարավոր է՝ դուք հանդիպել եք կորպորատիվ երեկույթի ընթացքում, ընդհանուր ընկերները ձեզ հրավիրել են երեկույթի, փողոցում զրույց եք սկսել կամ ինտերնետում եք գտել միմյանց։ Անկախ ձեր ծանոթության եղանակից, հետևյալ կետերում համընկնումները ցույց են տալիս, որ կարող եք ավելի լուրջ հարաբերությունների հույս ունենալ, քան փոքրիկ ռոմանտիկ արկածախնդրությունն է։

Անկողին քարշ չի տալիս

Երբ դուք նրան ակնարկում եք, որ դեռ պատրաստ չեք մերձեցման, նա ըմբռնումով է ընդունում ձեր դիտողությունը և չի փորձում ծաղրել կամ հակառակը համոզել։ Դուք երկուսդ էլ հասկանում եք, որ խոսքը ձեր անձեռնամխելի թվալու ցանկության մասին չէ, այլ այն փաստի, որ ծանոթության սկզբնական փուլում դուք ավելի շատ հետաքրքրված եք միմյանց լավ ճանաչելու այլ ձևերով և սեքսի հարցում չեք շտապում. եթե միմյանց հարցում չեք սխալվել, ապա կկարողանաք արթնանալ նույն անկողնում ձեր մնացած կյանքի ողջ ընթացքում։

Հետաքրքրվում է ձեր ընտանիքով

Ձեր զուգընկերոջը ծնողներին ներկայացնելը հարաբերությունների զարգացման կարևոր փուլ է, ուստի, եթե նոր ծանոթը հետաքրքրություն է ցուցաբերում ձեր ընտանիքի նկատմամբ, դա հիանալի նշան է: Կարծես, թե նա ակնկալում է մի օր հանդիպել ձեր հարազատներին, և ամենակարևորը՝ մակերեսային զրույցների փոխարեն ցանկանում է լրջորեն ճանաչել ձեզ: Ձեր ընտանիքից խուսափելը և ձեզ իր հարազատների և ընկերների հետ ներկայացնելուց հրաժարվելը պատճառ է բաժանման մասին մտածելու՝ ոչինչ չի ստացվի:

Հաճոյախոսություններ է անում

300x400

Նա չի ստիպում կռահել, թե համակրանքը որքանով է փոխադարձ և չի փորձում խաղալ ձեր զգացմունքների հետ. նրա հաճոյախոսությունները հստակեցնում են, որ լրջորեն է հետաքրքրված հարաբերություններով: Նույնիսկ երբ ձեր նոր ծանոթը դա ուղղակիորեն չի ասում, նրա ընկերակցությամբ դուք ձեզ հիանալի և լիովին վստահ եք զգում: Եվ նա չի ստիպում ձեզ խանդել կամ ցուցադրաբար սիրախաղ անել ուրիշների հետ. անհարգալից վերաբերմունքի նման դրսևորումից հետո դուք չեք կարող հույս դնել երկարատև հարաբերությունների վրա:

Ձեզ դուր է գալիս նրա ոճը

Դուք ստիպված չեք մտածել, թե ինչպես նրան քարշ տալ առևտրի կենտրոն՝ նոր զգեստապահարան գնելու համար, որպեսզի վերջապես «պատշաճ» տեսք ունենա, քանի որ ձեզ դուր է գալիս նրա ոճը։ Իհարկե, տղամարդու հագնվելու ձևը ամենակարևորը չէ, բայց մինչև այն սահմանը, երբ նա ժամադրության ներկայանա հին մարզահագուստով։ Եթե ձեզ մոտ միտք է ծագում է, որ հարկավոր է «լվալ» և «հագցնել» տղամարդուն, խոստովանեք, որ նա ձեզ համար հարմար չէ։ Զգեստապահարանը նրան այլ մարդ չի դարձնի։

Դուք չեք վախենում ասել այն, ինչ ուզում եք

Երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում, ձեր մտքով չի անցնում լռել և հիմարաբար ժպտալ, միայն թե ձեր պոտենցիալ զուգընկերը չկասկածի, որ ունեք ձեր սեփական կարծիքն ու ճաշակը: Եթե նոր ծանոթը ձեզ դուր է գալիս միայն այն դեպքում, եթե ամեն ինչի շուրջ համաձայն եք, վաղ թե ուշ հակասությունները կբացահայտվեն, և հարաբերությունները կավարտվեն: Տարբեր կարծիքներն ու տարբեր տեսակետները երբեմն կարող են ձեզ ավելի մտերմացնել, եթե դուք իսկապես հետաքրքրված եք միմյանցով:

Նա հարգում է ձեր պահանջմունքերը

300x400

Անկախ նրանից՝ դուք ծարավ եք և առաջարկում եք գնալ մի շիշ ջուր խմելու, թե անչափ հոգնած եք, որպիսի ոտքով ձեզ հարկավոր տեղը հասնեք, եթե տղամարդը հարգում է ձեր պահանջմունքները և պատրաստ է օգնել ձեզ ստանալ այն, ինչ ուզում եք, դա լավ նշան է: Առնվազն, նա չպետք է ձեզ թերարժեքության զգացում հաղորդի ձեր այսրոպեական թուլությունների պատճառով կամ ձեր բոլոր կարիքները ներկայացնի որպես դատարկ քմահաճույքներ: Տարբեր պահանջմունքներ ունենալը նորմալ է, բայց դրանց պատճառով միմյանց արհամարհելը՝ ոչ:

Դուք չեք վախենում բաժանվել վեճի պատճառով

Ցավոք, որոշ հարաբերություններ այնքան անվստահելի են, որ դուք հենց սկզբից կասկածում եք, որ ինչ-որ բան այն չէ. ամենափոքր վեճը կարող է պատճառ դառնալ, որ ձեր զուգընկերը բաժանում նախաձեռնի: Եվ նման վախերը շատ վառ ցուցիչ են: Լուրջ, երկարատև հարաբերությունների համար սովորական անհամաձայնությունները սպառնալիք չեն և դրանց անբաժանելի մասն են կազմում: Կա փոխըմբռնում․ անկախ նրանից, թե ինչ պատահի՝ դուք նույն թիմում եք: Եվ դուք վիճում եք, որովհետև ցանկանում եք ընդհանուր որոշման գալ, այլ ոչ թե ցանկացած գնով ցույց տալ ձեր գերազանցությունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2654 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7257 անգամ
27.04.2026
Դիտվել է 560 անգամ
24.04.2026
Դիտվել է 194 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster