Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մեծանուն մարդիկ՝ երջանկության մասին. լավագույն մտքերի ընտրանի

08.03.2025

Սիրելի Լեդիներ, շնորհավորում ենք մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով և միանում բոլոր այն բարեմաղթանքներին, որոնք այսօր կլսեք ձեր սիրելիներից, մտերիմներից։ Դրանցում, անխոս, ամենաշատ հնչող մաղթանքներից է երջանկությունը, ինչը ևս ցանկանում ենք ձեզ։

Երջանկությունը հիացական հոգեվիճակ է, որը երկար չի տևում: Ասում են՝ փողով չի կարելի գնել ու ճանապարհին թափված չէ։ Այսպիսով, որտե՞ղ փնտրել այն:

Երջանկության որոնումը ոչ մեկին հանգիստ չի տալիս, նույնիսկ, հանրահայտ մարդկանց, ովքեր խոսում ու գրում են այս վեհ զգացողության մասին:

Ինչ է երջանկությունը՝ ըստ մեծանուն մարդկանց

«Չկա դեպի երջանկության տանող ճանապարհ, երջանկությունը՝ ճանապարհն է»։ (Բուդդա)

«Երջանիկ է ոչ թե նա, ով ունի ամեն ինչի լավագույնը, այլ նա, ով լավագույնն է քաղում նրանից, ինչ ունի»։ (Կոնֆուցիուս)

«Ես ծնվել եմ, և դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է երջանիկ լինելու համար»։ (Ալբերտ Էյնշտեյն)

«Պետք չէ ընկնել երջանկության հետևից, այլ հարկ է պառկել նրա ճանապարհին»։ (Մարկ Տվեն)

«Ուրիշների հետ երջանկությունը կիսելով՝ մենք բազմապատկում ենք երջանկությունը»։ (Պաուլո Կոելյո)

«Կյանքում միակ երջանկությունը՝ անընդհատ առաջ գնալն է»։ (Էմիլ Զոլա)

«Երջանկության և ներդաշնակության հիմնական նշաններից մեկը որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտության իսպառ բացակայությունն է»։ (Նելսոն Մանդելա)

«Երջանկությանը հասնելու միայն մեկ ճանապարհ կա՝ հաղթահարել այն անհանգստությունը, թե մենք չենք կարող փոխել»։ (Էպիկտենտ)

«Արա այն, ինչ քեզ երջանիկ է դարձնում»։ (Օշո)

«Եթե մենք երջանկություն ենք փնտրում առանց իմանալու, թե որտեղ է այն, մենք վտանգված ենք կորցնել այն»։ (Ժան-Ժակ Ռուսո)

«Երջանկությունը այն չէ, որ միշտ անես այն, ինչ ուզում ես, այլ միշտ ցանկանաս այն, ինչ անում ես»։ (Լև Տոլստոյ)

«Եթե դուք երախտապարտ չեք ձեր ունեցածի համար, ապա միշտ կզգաք, որ ավելի երջանիկ կլինեիք, եթե ավելին ունենայիք»: (Ռոյ Բեննեթ)

«Յուրաքանչյուր րոպե, երբ դուք զայրանում եք, կորցնում եք երջանկության վաթսուն վայրկյան»։ (Ռալֆ Ուալդո Էմերսոն)

«Անել այն, ինչ քեզ դուր է գալիս, դա ազատություն է: Սիրել այն, ինչ անում ես՝ երջանկություն»։ (Ֆրենկ Թայգեր)

«Երջանկությունն այն է, երբ այն, ինչ մտածում, ասում և անում ես՝ ներդաշնակ են»։ (Մահաթմա Գանդի)

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5256 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ես փլվեցի

16.04.2026
Մեր հարաբերությունները տարօրինակ բնույթ ունեին։ Առեղծվածային՝ ես կասեի։ Երբ երեսունս բոլորեց, ծնողներիս, բարեկամներիս, ընկերներիս ռմբահարումը ուժգնացավ․ «Այ տղա՛, ամուսնացի՛ր, ժամանակն է»։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 878 անգամ
01.05.2026
Դիտվել է 642 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster