Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ է «ծերունունական ժպիտը» և ով ունի այն ձեռք բերելու հավանականություն

20.02.2025

Ժամանակակից աշխարհում գեղեցիկ ժպիտը հաջողակ մարդու իսկական այցեքարտն է։ Բայց կարո՞ղ է այն այդպիսին մնալ ողջ կյանքի ընթացքում:

Երբ մենք խոսում ենք «հոլիվուդյան ժպիտի» մասին, պատկերացնում ենք ուղիղ, բարձր ատամներ՝ որոշակի անկյան տակ: Առջևի վերին ատամների լայնության և երկարության հարաբերակցությունը կատարյալ առումով պետք է համապատասխանի Ոսկե հարաբերակցության կանոնին՝ 1 x 1,6: Սակայն տարիքի հետ և անատոմիական առանձնահատկությունների պատճառով ատամները մաշվում են, շարժվում, կոտրվում ու հաճախ վերականգնվում են առանց իրենց ձևին և չափին պատշաճ ուշադրություն դարձնելով:

Եթե դուք թուլանում եք և մի փոքր բացում բերանը, ապա ձեր առջևի վերին ատամները պետք է դուրս գան վերին շրթունքի տակից 1 կամ 2 մմ: Բայց, օրինակ, ատամների լայնածավալ մաշվածության կամ դրանց կրճատման դեպքում երբեմնի կատարյալ ժպիտը վերածվում է «տարեց մարդու» ժպիտի՝ այնպիսին, ինչպիսին ունեն ծերերը: Դրա մյուս մշտական ուղեկիցներն են կախված այտերը, բերանի իջած անկյունները և վերին շրթունքի ծավալի բացակայությունը: Թե ինչպե՞ս, կարող եք շտկել «ծերունական ժպիտը», խնդրեցինք ներկայացնել ատամնաբույժ Կարինե Պետրոսյանին։

600x400

Քայլ 1. Ախտորոշում

Ամենից հաճախ այն հիվանդները, ովքեր նկատում են նման փոփոխություններ իրենց դեմքին, դիմում են կոսմետոլոգի օգնությանը՝ հույս ունենալով շտկել իրավիճակը լցանյութի կամ բոտուլինային տոքսինի ներարկումներով։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում ընթացակարգերի արդյունքները ոչ միայն տհաճ են, այլև նույնիսկ հիասթափեցնող: Բացի այդ, դեմքի անատոմիական առանձնահատկությունների պատճառով (այլ կերպ ասած՝ աղավաղված «շրջանակը») ազդեցությունն անցնում է ցանկալիից շատ ավելի վաղ։ Ժամանակի և գումարի վատնումից խուսափելու համար խորհուրդ է տրվում սկսել ատամնաբույժին այցից։

600x400Այստեղ կկատարվի ատամնաբուժական ստուգում, որը կօգնի բացահայտել կծվածքի և ատամների հետ կապված խնդիրները, ինչպես նաև կօգնի հասկանալ, թե ինչ է կատարվում ամբողջ օրգանիզմի հետ՝ խանգարվա՞ծ է արդյոք շնչառությունը կամ կեցվածքը, կա՞ արդյոք հոդերի դիսֆունկցիա: Երբ բժիշկն ամբողջական պատկերացում ունենա, նա կարող է օգնել կազմել գրագետ բուժման ծրագիր:

Քայլ 2. Կծվածվածքի ուղղում

Սկսենք նրանից, որ կծվածվածքը վերին և ստորին ծնոտների շփումն է։ Եթե դրա հետ կապված խնդիրներ չկան, ապա ուտելիս ատամների ծանրաբեռնվածությունը հավասարաչափ է բաշխվում, դեմքի մկանների տոնուսը պահպանվում է, և, իհարկե, նման այցելուն գեղեցիկ ժպիտ է ունենում։ Եթե կծվածվածքը խանգարված է, դա անխուսափելիորեն հանգեցնում է մկանների հիպերտոնիկության և գլխացավերի, ատամների ու լնդերի, նույնիսկ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների:

600x400

Բրեկետները կամ թափանցիկ ուղղիչ շարանները կարող են օգնել շտկել իրավիճակը: Այո, այս գործընթացը կարող է երկար տևել, բայց ի վերջո դուք կստանաք «անվիճարկելի» արդյունք՝ գեղեցիկ ժպիտ, դեմքի ներդաշնակ համամասնություններ, ինչպես նաև ձեզ կպաշտպանեք վաղ կնճիռներից, կազատվեք գլխացավերից և մարսողական խնդիրներից:

Քայլ 3. Կծվածքի բարձրության վերականգնում

Տարիքի հետ մաշվում են նույնիսկ ամենակատարյալ ատամները։ Հիմնական պատճառները ներառում են սթրեսի հետևանքով առաջացած բրուքսիզմը, դեմքի մկանների թուլացումը և հիպերտոնիկությունը: Արդյունքում, ստորին ծնոտն ու կզակը վեր են բարձրացվում և ատամների փակման ժամանակ հետ են տեղափոխվում: Միևնույն ժամանակ նվազում է դեմքի ստորին երրորդ հատվածի չափը: Հայտնվում են կնճիռներ, ընդգծվում քթի և կզակի ծալքերը, բերանի անկյուններում ծալքեր են առաջանում, իսկ անկյունները կախվում են։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ մենք տարիքից մեծ ենք երեւում։ Որոշ դեպքերում լավ էսթետիկ արդյունքի հասնելու համար կարող է բավարար լինել պարզապես կծվածքի բարձրության վերականգնումը: Դրա համար օգտագործվում են վինիրներ:

600x400

Դրանք լինում են տարբեր տեսակների և տարբեր նյութերից պատրաստված։ Օրթոպեդ ատամնաբույժը կօգնի ընտրել ձեզ համար ամենահարմարները: Գոհացուցիչ արդյունք ապահովելու համար կարևոր է նաև վինիրների տեղադրումը ճիշտ անկյան տակ՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները՝ դեմքի, կեցվածքի, մկանների և շնչուղիների փոփոխությունները: Եթե հետևեք այս բոլոր ցուցիչներին, ապա բժշկին երկրորդ այցելությունից հետո դուք կստանաք գեղեցիկ և, որ ամենակարևորն է, երկարատև արդյունք։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7124 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հինգ սննդամթերք, որտեղ սպիտակուցը հանդիպում է մանրաթելին. կատարյալ զույգ նիհարելու և առողջության համար

20.11.2026
Դուք կարող եք մանրակրկիտ հաշվել կալորիաները, վերահսկել սպիտակուցի ընդունումը և միևնույն է, ճաշից մեկ ժամ անց քաղց զգալ։

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1456 անգամ
15.11.2026
Դիտվել է 523 անգամ
17.11.2026
Դիտվել է 325 անգամ
18.11.2026
Դիտվել է 316 անգամ
20.11.2026
Դիտվել է 112 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster