Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

10 վատ սովորություն, որոնցից պետք է ազատվել ավելի երջանիկ դառնալու համար

03.12.2024

Աշխարհում, որտեղ սթրեսն ու խնդիրներն ամեն օր ավելանում են, զարմանալի չէ, որ մեզանից շատերն ավելի ու ավելի դժբախտ են զգում: Այնուամենայնիվ, չնայած դժվարին հանգամանքներին, դուք կարող եք փոխել ձեր կյանքը՝ սկսելով վերանայել այն սովորությունները, որոնք ձեզ ցած են տանում:

Ահա 10 վարքագիծ, որոնցից պետք է հրաժարվել՝ ձեր ուրախությունն ու ներդաշնակությունը վերականգնելու համար։


1. Ձանձրույթից կամ սթրեսից սնվելը

Սնվելը պետք է կապված լինի սովի զգացման հետ, այլ ոչ թե հուզական փորձությունների։ Եթե սթրեսի պահերին ձեռքը գցում եք շոկոլադին կամ ուտում եք առանց ախորժակի, դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի, մաշկային խնդիրների և թուլության։

Ինչ անել․

Ուտելուց առաջ մտածեք՝ իսկապե՞ս քաղցած եք։ Փորձեք խմել մի բաժակ ջուր և սպասեք կես ժամ, դա կարող է պարզապես ջրազրկում լինել:

2. Բացասական մտքերի վրա սևեռվելը

Ռումինացիան՝ անընդհատ բացասական մտքերին վերադառնալը, կարող է խլել ձեր հոգու հանգստությունը:

Լուծում․

Փորձեք շեղել ձեզ ընթերցանությամբ կամ մտերիմների հետ զրույցներով: Կարող եք նաև հատուկ ժամանակ հատկացնել մտորումների համար՝ օրական 30 րոպե՝ գոլորշին փոքր չափաբաժիններով բաց թողնելու համար, այլ ոչ թե անվերջ ընկղմվել մտքերի մեջ:

3. Մշտական անգործություն

Ծանրաբեռնված աշխատանքային շաբաթից հետո ցանկանում եք հանգստանալ էկրանի առաջ, սակայն բազմոցին անընդհատ նստելը նվազեցնում է էներգիայի մակարդակը, վատացնում հիշողությունը և կարող է հանգեցնել առողջական խնդիրների։

Խորհուրդ.

Նվազեցրեք դիտման ժամանակը օրական երկու ժամի և ավելացրեք ֆիզիկական ակտիվություն, օրինակ՝ մաքուր օդում զբոսնեք կամ թեթև վարժություններ կատարեք:

4. Պատասխանատվությունից խուսափելը

Կյանքը պահանջում է պատասխանատվություն ֆինանսների, առողջության և առօրյա կյանքի համար։ Այս պարտականություններից անընդհատ խուսափելը միայն ավելացնում է սթրեսը:

Ինչպես հաղթահարել.

Սկսեք փոքրից. սովորեք բյուջեյի պլավորման հիմունքները, փորձեք պարզ բաղադրատոմսեր և աստիճանաբար ավելի շատ պատասխանատվություն ստանձնեք: Սխալներն անխուսափելի են, բայց դրանք կօգնեն ձեզ սովորել և աճել:

5. Գործելու փոխարեն անընդհատ բողոքելը

600x400

Ձեր կյանքն ուրիշի կյանքի հետ համեմատելը և հանգամանքներից բողոքելը կարող է ձեզ վերածել զոհի:

Ինչ անել․

Բողոքելու փոխարեն սկսեք գործել։ Օրագրում գրեք ձեր նպատակները և դրանց հասնելու քայլերը՝ որպեսզի հետևեք առաջընթացին:

6. «Ոչ» ասելու անկարողություն

Ուրիշներին հաճոյանալու համար ամեն ինչի հետ համաձայնվելը կարող է հանգեցնել հյուծման:

Ելք.

Սովորեք պաշտպանել ձեր սահմանները: Մերժումը թուլություն չէ, այլ միջոց՝ ցույց տալու, որ գնահատում եք ձեր ժամանակը և ռեսուրսները:

7. Հանդուրժողականություն թունավոր միջավայրերի նկատմամբ

Բացասական հարաբերությունները կարող են հանգիստ ոչնչացնել ձեր ինքնագնահատականն ու առողջությունը:

Ինչ անել

Եթե դուք թունավոր վարքի եք բախվում, փորձեք նվազագույնի հասցնել շփումները կամ, անհրաժեշտության դեպքում, դիմեք մասնագետի օգնությանը:

8. Անընդհատ հեռախոսով զբաղվելը

Սոցիալական ցանցերում չափից շատ ժամանակ անցկացնելը մեծացնում է միայնության և անբավարարվածության զգացումը:

Լուծում․

Սահմանափակեք ինտերնետում անցկացրած ժամանակը: Ձեռք բերեք հոբբիներ, շփվեք մտերիմների հետ կամ սպորտով զբաղվեք՝ անվերջ տեղեկատվական ժապավենը պտտելու փոխարեն:

9. Ախտանիշների անտեսում և բժշկի դիմելուց հրաժարվելը

Ախտանիշները բժշկից թաքցնելը կարող է հանգեցնել առողջական վիճակի վատթարացման:

Խորհուրդ.

Ազնիվ եղեք ձեր բժշկի հետ և մի հետաձգեք այցելությունը, եթե վատ եք զգում:

10. Անկեղծություն սեփական անձի նկատմամբ

Աշխատանքը, որը ձեզ ուրախություն չի բերում կամ հարաբերությունները, որոնք երջանիկ չեն դարձնում, ձեզ թակարդում են պահում:

Ինչպես փոխել.

Ազատորեն ուսումնասիրեք նոր հնարավորություններ, նույնիսկ, եթե դրանք ռիսկային են թվում: Միայն այս կերպ կարող եք գտնել այն, ինչը ձեզ իսկապես ավելի երջանիկ կդարձնի։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6801 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2026 12:29
44-ամյա Անն Հեթուեյը երրորդ անգամ մայր է դարձել: «Սատանան Prada է կրում» ֆիլմի աստղը և նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, այժմ մեծացնում են երեք երեխա: Դեռևս մանրամասներ չկան՝ նորածինի կամ նրա անվան մասին, բայց պապարացիներն արդեն լուսանկարել են Աննին երեխայի հետ:
18-11-2026 12:09
Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։
18-11-2026 10:18
Վաղ սկսվող (մինչև 65 տարեկանը) Ալցհայմերի հիվանդության լիարժեք դրսևորումից հինգ տարի առաջ կարող են հաճախանալ դեպրեսիայի, գլխապտույտի և գլխացավի դրվագները։ Նման եզրակացության են հանգել Օուլուի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանների հետազոտողները։
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1246 անգամ
13.11.2026
Դիտվել է 424 անգամ
15.11.2026
Դիտվել է 409 անգամ
17.11.2026
Դիտվել է 225 անգամ
18.11.2026
Դիտվել է 177 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster