Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը
30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։
Սեր՝ տասը տարի անց
Քեմերոնն ու Բենջին 2004 թվականին մասնակցել են բասկետբոլի բարեգործական խաղի։ Բայց նրանք սկսել են հանդիպել միայն տասը տարի անց. նրանց ծանոթացրել է դերասանուհի Նիկոլ Ռիչին՝ Բենջիի երկվորյակ եղբոր՝ Ջոել Մադդենի կինը։
2015 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Քեմերոնն ու Բենջին, ծանոթությունից մեկ տարի էլ չանցած ամուսնացել են Բևերլի Հիլզի Դիազ առանձնատանը։ Հարսանիքը տեղի է ունեցել բակի հսկա վրանում, որը զարդարված էր սպիտակ ծաղիկներով և մոմերով։
«Մեր ամուսնությունն ամենալավ բանն է, որ երբևէ պատահել է ինձ հետ։ Ամուսինս անհավանական է և՛ որպես մարդ, և՛ որպես զուգընկեր։ Իհարկե, ընտանեկան կյանքը դժվար է։ Սա մշտական աշխատանք է, և կարևոր է գտնել մեկին, ով պատրաստ է անել այդ աշխատանքը քեզ հետ: Ամուսնության մեջ չի կարող լինել 60-ը 40-ի հարաբերակցություն, միայն 50-ը՝ 50-ի», - InStyle-ի հետ հարցազրույցում կիսվել է Դիասը:
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուի կողմից In Goop Health-ի համար կազմակերպված բանավեճում Դիասը բացատրել է, թե ինչու է ամուսնանալու համար սպասել մինչև 42 տարեկանը: «Կարծում եմ, որ հարցն այն է, որ ես պարզապես չեմ հանդիպել իմ ամուսնուն... Ես նախկինում ընկերներ ունեցել եմ, և իսկապես ապշեցուցիչ տարբերություն կա ամուսինների և ընկերների միջև», - ասել է դերասանուհին:
Քեմիի ցուցակն, իսկապես, տպավորչ է: Նրա ընկերների թվում էին Ջասթին Թիմբերլեյքը, Ջարեդ Լետոն և Ալեքս Ռոդրիգեսը: Ավելին, աստղը, կարծես թե, նրանցից ոչ մեկին պոտենցիալ ամուսին չի համարել ու չի էլ երազել նրանց հետ ընտանիք կազմել։
Քեմերոն Դիասը և Ջասթին Թիմբերլեյքը
Ընտանիք՝ աշխատանքի փոխարեն
2014 թվականից հետո Դիասը դադարեց ֆիլմերում նկարահանվել։ 2021 թվականին Քևին Հարթի հետ հարցազրույցում Քեմը բացահայտել է, որ դրա պատճառն այլ բաների ժամանակ հատկացնելու ցանկությունն էր։ «Մոտավորապես 40 տարեկանում ես սկսեցի հասկանալ, որ իմ կյանքում այնքան շատ բաներ կան, որ ես երբեք չեմ փորձել։ Ես սիրում եմ նկարահանվել ֆիլմերում, դա ինձ դուր է գալիս: Բայց ես կյանքիս ամեն օրվա մեջ ավելի պարզություն էի ուզում»,- հիշում է դերասանուհին։
2019 թվականի դեկտեմբերին զույգը աղջիկ ունեցավ՝ Ռէդիքս անունով։ Ծնողներն ուրախալի լուրը հայտնցիեն իրենց սոցիալական ցանցերում։ Դիասը նշել է, որ թեև ինքը և Մեդենը «չափազանց ուրախ են կիսվել այս լուրով», նրանք «նաև զգում են երեխայի անձնական կյանը գաղտնի պահելու ուժեղ բնազդ», այնպես որ իրենք չեն հրապարակի նրա լուսանկարները կամ չեն կիսվի այլ մանրամասներով: Քեմերոնը սկզբունքորեն փորձում է հետաքրքրասեր աչքերից թաքցնել իր ընտանեկան երջանկությունը: Իսկ 2024 թվականի գարնանը զույգը հայտարարեց որդու՝ Կարդինալի ծնվելու մասին։
Վերադարձ դեպի Հոլիվուդ
2022 թվականի հունիսին Դիասը հայտարարեց դերասանական կարիերա վերադառնալու մասին. նա որոշեց նկարահանվել «Նորից գործողության մեջ» ֆիլմում՝ Ջեյմի Ֆոքսի հետ։ Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, Մեդենը խրախուսել է այս որոշումը և նպաստել դրան։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2144 անգամ
Читать на русском
|