5 գեղեցիկ սիրային ավանդույթ ամբողջ աշխարհից
16.08.2024
Աշխարհում կան մեծ թվով տարբեր մշակույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Դրանցից մի քանիսը բավականին անսովոր, տարօրինակ և նույնիսկ վախեցնող են թվում, իսկ մյուսները, ընդհակառակը, ժպտիտ են առաջացնում։ Ներկայացնում ենք սիրո գեղեցիկ ավանդույթներ, որոնք անպայման կբարձրացնեն ձեր տրամադրույունը: Դրանք հեշտությամբ կարելի է ընդօրինակել:
Ամուսնության առաջարկ կնոջ կողմից
Այս հնագույն իռլանդական ավանդույթը հարմար է այն կանանց, ովքեր հոգնել են ճակատագրի բարեհաճություններին սպասելուց և պատրաստ են իրենք պայքարել երջանկության համար: Ամեն նահանջ տարի՝ փետրվարի 29-ին, նույնիսկ ամենահամեստ տիկինը կարող է առանց ամոթի զգացումի իր ձեռքն ու սիրտն առաջարկել սիրելի տղամարդուն։ Վերջինս, իր հերթին, իրավունք չունի հրաժարվելու։ Հակառակ դեպքում տղամարդը ստիպված է մեծ տուգանք վճարել՝ ըստ երևույթին բարոյական վնասի համար: Կարծում ենք, կատարյալ ավանդույթ է:
Չամուսնացածների օր
Այն գոյություն ունի Չինաստանում, և ոչ թե որպես առանձին իրադարձություն, այլ գրեթե որպես ազգային տոն: Ավանդաբար այն նշվում է նոյեմբերի 11-ին։ Ամսաթվի չորս մեկերը խորհրդանշում են «չզուգավորված» երիտասարդների միայնությունը: Փեսացուների իսկական շքերթ։
Համեմունքներ ամուրիության համար
Դանիայում դարեր շարունակ համոզված էին (և ոմանք դեռ շարունակում են հավատալ), որ 25 տարեկանում մարդն արդեն պետք է ամուսնացած լինի: Նրանք, ովքեր մինչ այդ չեն հասցրել պաշտոնականացնել հարաբերությունները, հայտնվել են անհաջողակների շարքում։ Այս «խնդիրը» լուծելու համար երիտասարդ տղամարդկանց և կանանց վրա համեմունքներ են լցնում: Ով գիտի, գուցե ավելի «համեմված» ձևով նրանք ավելի շատ ունակ լինեն գրավել պոտենցիալ զուգընկերներին։
«Կանխավճար» ժամադրության համար
Այս կանոնը գործում է Թաիլանդի Չիանգ Ռայ նահանգում։ Տղան, ով որոշում է աղջկան հրավիրել ժամադրության, պետք է վճարի նրա ծնողներին: Ընդ որում, նշված է ոչ միայն գումարի չափը, այլև թույլատրելի ժամադրությունների քանակը։ Միաժամանակ և տարօրինակ է, և սրամիտ:
Սիրո երեք ամիս
Վալենտինի օրը հենց այդքան են նշում Հարավային Կորեայում, որ ոչ ոք անմասն չմնա։ Կանայք տղամարդկանց քաղցր նվերներով են ուրախացնում, իսկ վերջիններս իրենց հերթին սիրելիներին «պատասխանում» են հաճելի և անսպասելի նվերներով: Միայնակներին նույնպես չեն անտեսում. նրանց հավաքում են մի տեղ ու սև լոբով շիլա հյուրասիրում։ Համոզված ենք, որ նման համախմբվածությունն օգնում է ավելի արագ զուգընկեր գտնել։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2465 անգամ
Читать на русском
|