Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024

Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Ամառն իսկապես կախարդական ժամանակ է: Մենք վայելում ենք մեր հանգիստը, սիրելի ուտելիքներ և շոգը մեղմում սառը ըմպելիքներով: Բայց արժե իմանալ ամեն ինչի չափը: Ի վերջո, ամառային սովորություններն են, որ կարող են անուղղելի վնաս հասցնել երիկամներին։

Բժիշկները նշել են, թե ինչերը կարող են մեզ վնասել ամռանը։

Սառը սուրճ

Շատերն ամառը կապում են համեղ սառը սուրճի հետ։ Սովորություն է դառնում աշխատանքի գնալու ճանապարհին սառը լատե, կապուչինո, ամերիկանո կամ մեկ այլ սառը խմիչք չվերցնելը: Բայց քանի որ խմիչքը ցածր ջերմաստիճանի է, մարդկանց մեծամասնությունն այն ընկալում է ոչ թե որպես սուրճ, այլ որպես կոկտեյլ, այնպես որ նրանք կարող են չսահմանափակվել իրենց խմած քանակով: Սակայն ոչ ոք չի կարող չեղարկել կոֆեինի ազդեցությունն օրգանիզմի վրա։ Կոֆեին պարունակող ըմպելիքների հաճախակի օգտագործումը մեծացնում է միզաքարային հիվանդությունների վտանգը: Բանն այն է, որ սուրճը մարսողական համակարգում ընդունակ է կապվել կալցիումի հետ, իսկ հետո այն արտազատվում է երիկամներով՝ աղի միացության տեսքով։

Հետևաբար, դուք պետք է վերահսկեք, թե որքան սուրճ եք խմում և, հնարավորության դեպքում, այն փոխարինեք հյութերով կամ սովորական գազավորված ջրով:

Սպիտակուցային սնունդ

600x400

Հաճախակի ուղևորությունները դեպի ամառանոցներ՝ խորոված պատրաստելու, ոչ միայն հաճելի հանգստ է, այլև հանգեցնում են տհաճ հետևանքների։ Սխալն այն է, որ ոչ բոլորն են մսի հետ բավականաչափ բանջարեղեն ուտում: Սպիտակուցներով հարուստ սննդակարգը բանջարեղենի և մրգերի մեջ պարունակվող մանրաթելերի չնչին քանակության պարագայում, պայմաններ է ստեղծում միզաքարային հիվանդությունների զարգացման համար։

Այստեղ կարևոր է հետևել կանոնին՝ եթե ափսեի մեկ երրորդը միս է, ապա երկու երրորդը պետք է լինի բանջարեղեն։

Սառը ջրում լողալը

600x400

Ոչ բավարար տաք ջրի մեջ լողալն ինքնին հիվանդություն չի առաջացնի, այլ պայմաններ կստեղծի դրա համար։ Հիպոթերմիան մեր իմունային համակարգի կողմից ընկալվում է որպես մարտահրավեր՝ թաց հագուստով քայլելը, սառը ջրում լողալը, կլիմայի փոփոխությունը․ այս ամենը փորձություն է օրգանիզմի համար։

Կանայք առանձնահատուկ վտանգի տակ են. կանացի մարմնի անատոմիական առանձնահատկությունների պատճառով պաթոգեն ֆլորան արագորեն ներթափանցում է միզապարկ, և կա ցիստիտի զարգացման վտանգ:

Ինքներդ ձեզ պաշտպանելու համար կարևոր է լողալուց հետո չոր հագուստ հագնել։

Հեղուկի անբավարարվածություն

600x400

Խմած հեղուկի քիչ քանակությունը մեր օրգանիզմին վնասում է ոչ միայն ամռանը, այլև ցանկացած այլ ժամանակ։ Օգտագործված հեղուկի նորմալ չափաբաժինը պետք է լինի 1,5–2 լիտր, իսկ շոգ եղանակին ավելի լավ է խմել մինչև 2,5–3 լիտր (միջինում 80–90 կգ քաշ ունեցող մարդու համար)։ Եթե չեք հետևում այս կանոնին, ապա մեծացնում եք երիկամներում քարեր ձեռք բերելու վտանգը:

Ինքնագլորներ և հեծանիվներ

600x400

Ամռանը հատկապես տարածված են շարժման տրավմատիկ տեսակները և փողոցում ակտիվ խաղերը։ Ինքնագլորները, հեծանիվները և սքեյթբորդները հեշտությամբ կարող են անկումների պատճառ դառնալ, ինչը հնարավոր է հանգեցնի երիկամների վնասվածքի: Հիմնական ախտանիշն արյունն է մեզի մեջ: Եթե նկատում եք նման բան, անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։

Գազավորված ըմպելիքներ և միրգ

600x400

Ամռանը մենք մոռանում ենք, որ շաքարը պարունակվում է մեզ շրջապատող գրեթե բոլոր մթերքներում։ Հետեւաբար, շատ հեշտ է կորցնել վերահսկողությունը մեր օգտագործած շաքարի քանակի նկատմամբ։ Բոլոր քաղցր գազավորված ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ ֆրուկտոզա: Սա ճարպակալման տանող հիմնական բաղադրիչներից մեկն է։ Այն իր հերթին հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և երիկամների ֆունկցիայի խանգարման: Ֆրուկտոզան մեծացնում է նաև երիկամներում քարերի առաջացման վտանգը։

Ուստի, եթե ցանկանում եք զովանալ, ապա ամենալավ բանը, որ կարող եք անել, կիտրոնով ջուր խմելն է։

Թվում է, թե ամառը ճիշտ ժամանակն է չսահմանափակելու ձեր օգտագործած մրգերի քանակը: Բայց ոչ... Չպետք է մոռանալ, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ ֆրուկտոզա, որը մեծացնում է ախորժակը։ Ուստի ավելի լավ է դրանք ուտել հիմնական ուտեստներն ուտելուց հետո և մինչև ժամը 18:00-ն։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7353 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հինգ սննդամթերք, որտեղ սպիտակուցը հանդիպում է մանրաթելին. կատարյալ զույգ նիհարելու և առողջության համար

20.11.2026
Դուք կարող եք մանրակրկիտ հաշվել կալորիաները, վերահսկել սպիտակուցի ընդունումը և միևնույն է, ճաշից մեկ ժամ անց քաղց զգալ։

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 942 անգամ
20.11.2026
Դիտվել է 486 անգամ
25.11.2026
Դիտվել է 237 անգամ
26.11.2026
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster