Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 24-30-ը 2023 թ

24.04.2023

Գարնանային երկրորդ ամսվա վերջին շաբաթն ընկնում է Լուսնի աճի փուլին: Սա արևոտ, ուժեղ և բուռն էներգիաների շրջան է, և 2023 թվականի ապրիլի 24-30-ը ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշաններին խոստանում է ուժի ալիք և բազմաթիվ ստեղծագործ գաղափարների ծնունդ:

Բայց երբեմն բարձր տրամադրությանը կփոխարինի գրգռվածությունն ու ապատիան, իսկ աստղերը ձեզ կպատմեն, թե ինչպես վերականգնել նախկին տրամադրությունը և ցանկացած իրավիճակ շրջել ձեր օգտին։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Խոյ

Այս շաբաթը, ի տարբերություն նախորդի, Խոյերի համար բեղմնավոր կլինի։ Ձեր առաջնորդական հատկանիշները, հաստատակամությունն ու վճռականությունը լիովին կդրսևորվեն և կօգնեն ձեզ լավ արդյունքների հասնել գրեթե ամեն ինչում:

Սակայն ոչ պակաս չաով կպահանջվի համբերություն, տոկունություն և նրբանկատություն, քանի որ ձեր գործընկերներից մեկը կփորձի բարկացնել ձեզ։ Մի փոքր քմահաճ կլինեն նաև ընտանիքի անդամները:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը պետք է շատ զգույշ լինեն փողի հարցում։ Վտանգ կա, որ չափից դուրս դյուրահավատության կամ անտեսման պատճառով բավականին մեծ գումար կկորչի։

Ուշադիր հետևեք նաև սպառած ապրանքների ու ալկոհոլի որակին: Վերջիններից, ի դեպ, հիմա ավելի լավ կլիներ ընդհանրապես ձեռնպահ մնալ։ Նրանք, ովքեր սովորում են, կկարողանան հասնել գերազանց արդյունքների։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակների մեծ մասն այս շաբաթը կանցկացնի դրական նոտայի վրա: Ո՛չ աշխատավայրում, ո՛չ տանն այս ընթացքում առանձնահատուկ խնդիրներ չեք ունենա։ Բայց շրջապատողների մոտ դրանք կարող են հայտնվել, և նրանք ձեր օգնության կամ, առնվազն, աջակցության կարիքը կունենան։

Մի մերժեք դա նրանց և, առհասարակ, ավելի հաճախ ասեք հաճոյախոսություններ ու խրախուսական խոսքեր, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում ընկալվելու որպես անտարբեր և անզգույշ մարդ:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ կարող են հոգնածություն զգալ։ Վերջին շրջանում շատ եք աշխատում և հանգստի կարիք ունեք։ Եթե չեք կարողանում արձակուրդ գնալ, փորձեք խնայել ձեր ուժերը, ուղղեք դրանք միայն այն գործերին, որոնք իսկապես կարևոր են և հնարավոր չէ հետաձգել:

Ավելին, շաբաթվա երկրորդ կեսին անձնական կյանքը սովորականից ավելի մեծ ուշադրություն կպահանջի։ Չեն բացառվում մտերիմների հետ վեճերը կամ սիրային հարաբերություններում ժամանակավոր սառեցումը։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Առյուծ

Առյուծներին հրաշալի շաբաթ է սպասվում: Նրանք, ովքեր շատ և քրտնաջան կաշխատեն, կկարողանան լիովին վայելել իրենց աշխատանքի պտուղները: Եվ նույնիսկ նրանց, ովքեր անզգույշ էին վերաբերվում իրերին, սպասվում է անսպասելի, թեև ոչ այնքան արժանի, պարգև: Անձնական գործերը նույնպես դրական ընթացք կունենան։

Ամուսնացած Առյուծների նկատմամբ ընտանիքի անդամների կողմից բարեհամբույր վերաբերմունք կցուցաբերվի, իսկ միայնակները կհայտնվեն հակառակ սեռի այնպիսի ուշադրության ներքո, որ երբեմն նույնիսկ չեն իմանա, թե ուր փախնել նրանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Կույս

Կույսերն այս շաբաթ լավ փող աշխատելու և օգտակար կապեր հաստատելու հնարավորություն ունեն։ Պարզապես պետք չէ դիմակ կրել աշխատակիցների կամ գործընկերների հետ հարաբերություններում. ձեր իսկական դեմքը շատ ավելի գրավիչ է, քան այն կերպարը, որը դուք հորինել եք ինքներդ ձեզ համար:

Եվս մեկ բան. եթե հանկարծ ցանկանան հանդիպել հեռավոր հարազատները կամ հին ծանոթները, որոնց վաղուց չեք տեսել, համաձայնեք։ Սա կարող է օգտակար լինել:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Կշեռք

Կշեռքներն այս շաբաթ հասարակության մեջ աննախադեպ հաջողություն կունենան։ Ցանկացած իրադարձություններում՝ և՛ գործնական, և՛ անձնական, դուք կկարողանաք ցուցադրել ձեր արտաքինը, պերճախոսությունը, խելացիությունը և այլ տաղանդները:

Այս շաբաթը կատարյալ է ռոմանտիկ ծանոթությունների համար՝ հենց հիմա ձեր կողքին կարող է հայտնվել մարդ, ով հարյուր տոկոսով հարմար է հոգեհարազատի դերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Կարիճ

Կարիճների համար նպաստավոր շրջան է մասնագիտական և կարիերայի խնդիրները լուծելու համար։ Ամենակարևորը նպատակը հստակ սահմանելն ու դրան հասնելու ծրագիր կազմելն է։ «Ծուլություն» կետը տեղափոխեք շաբաթավերջ։

Անձնական ոլորտում նույնպես լավ փոփոխություններ են սպասվում, բայց պայմանով, որ ձեր բնավորությունը հսկողության տակ պահեք, ինչը հեշտ չէ Կարիճների համար։ Մի քննադատեք մարդկանց, առավել եւս հարազատներին, ճանճից փիղ մի սարքեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ կարող են լուրջ վեճի նախաձեռնող դառնալ՝ կապված աշխատավայրում կամ տանը կատարվողի հետ։ Մի հրաժարվեք ձեր դիրքերից, բայց նաև համոզվեք, որ բանավոր փոխհրաձգությունը չվերաճի մեծ երկարաձգված կոնֆլիկտի:

Շաբաթվա կեսին կարող է հայտնվել մարդ, ով ձեզնից ֆինանսական օգնություն կխնդրի։ Նախքան տալը լավ մտածեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ կարող են դժգոհ լինել իրենցից կամ ընթացիկ եկամտի մակարդակից։ Սակայն այժմ խորհուրդ չի տրվում պայքարել ցանկացած տեսակի խնդիրների դեմ, ինչպես նաև ապավինել անծանոթ մարդկանց կամ նրանց, ովքեր նախկինում ինչ-որ բանով իրենց ճիշտ չեն դրսևորել։

Միայնակ Այծեղջյուրների շրջապատում կարող է հայտնվել մարդ, ով կարեկցանք կցուցաբերի նրանց նկատմամբ։ Իմաստ ունի ընդառաջ գնալ նրանց։

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ. Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ լի կլինեն հույսերով ու ծրագրերով։ Նոր գաղափարներ կհայտնվեն, ինքնավստահությունը կբարձրանա։ Սա հիանալի ժամանակ է սկսելու ակտիվորեն շարժվել դեպի ձեր երազանքը:

Բայց չափից դուրս անկեղծությունն այժմ վտանգավոր է, այնպես որ փորձեք ձեր գաղափարներն առայժմ պահել ձեզ համար: Բացի այդ, սա լավագույն ժամանակը չէ գնումներ կատարելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ ապրիլի 24-30-ը 2023 թ․ Ձկներ

Ձկներն այս շաբաթ կարող են բացասական հարձակումների ենթարկվել։ Փորձեք զերծ մնալ պատասխան ագրեսիայից։ Ժպիտն ու դրական վերաբերմունքն այժմ ավելի լավ կազդեն վիրավորողի վրա:

Ամուսնացած Ձկներին խորհուրդ է տրվում ուրախացնել ամուսնական զուգընկերոջը նվերով: Միայնակներն այս ժամանակահատվածում պետք է ձեռնպահ մնան ռոմանտիկ ծանոթություններից. այն մարդը, ով սկզբում կգրավի իր հմայքով, հետագայում շատ խնդիրներ և վիշտ կբերի:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2231 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2024 թ․

02.09.2024
Աշնան սկիզբն այնքան էլ բարենպաստ չի լինի ջրի և օդի տարերքներին պատկանող նշանների համար։ Բայց կարող են լինել նաեւ հաճելի բացառություններ, որոնց բախտը կբերի այս շաբաթ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը 2024 թ․

26.08.2024
Վերջապես։ Չորեքշաբթին Մերկուրի հետընթացի վերջին օրն է, որն օգոստոսին արգելակեց գրեթե բոլորին: Այսուհետ ամեն ինչ կամաց-կամաց կսկսի բարելավվել...

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25-ը 2024 թ․

19.08.2024
Նահանջող Մերկուրին կամաց-կամաց սողում է դեպի իր սահմանագիծը՝ մնում է համբերել մինչև այս շաբաթվա և հաջորդ շաբաթվա կեսը: Բայց առանց այս ճանապարհորդի էլ կան բազմաթիվ երկնային մարմիններ, որոնք ազդում են կենդանակերպի բոլոր նշանների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 12-18-ը 2024 թ․՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

12.08.2024
Նահանջող Մերկուրին եռում է, բայց դա այս շաբաթ մեզ վրա ընդհանրապես չի ազդի: Բանն այն է, որ Արևը տեղափոխվել է Առյուծի համաստեղություն, ինչը կայունացնում է իրավիճակը կենդանակերպում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 5-11-ը 2024 թ.

05.08.2024
Այս շաբաթը կլինի ամառվա ամենածանրը, քանի որ հենց օգոստոսի 5-ին Արևի առաջին մոլորակը կսկսի իր «հոսանքին հակառակ» ընթացքը: Կենդանակերպի երեք նշան կա, որոնց վրա Մերկուրի հետընթացը չի ազդի, իսկ մնացածը պետք է դիմանան։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը 2024 թ․

29.07.2024
Մերկուրիի հետընթացի ձգձգված շրջանից առաջ վերջին շաբաթը, որը սպասվում է օգոստոսին, կենդանակերպի ուղիղ կեսին կուրախացնի ճակատագրի նվերներով: Թե ում բախտը կբերի՝ կարդացեք ներկայացվող հորոսկոպում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2024 09:56
43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40
Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32
Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
05-09-2024 10:18
Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2024
Դիտվել է 1374 անգամ
02.09.2024
Դիտվել է 766 անգամ
03.09.2024
Դիտվել է 259 անգամ
04.09.2024
Դիտվել է 250 անգամ
05.09.2024
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster