Ձեր հոնքերի գեղեցկությունն ու առողջությունը մեծապես կախված են նրանից, թե որքան կանոնավոր և մանրակրկիտ եք խնամում դրանք տանը։ Ըստ փորձագետների՝ այս գործընթացում որևէ բարդ բան չկա. գլխավորը չծուլանալն ու գործողություններում հետևողական լինելն է։
1. Կատարեք մերսում
Նրբորեն մերսեք ունքերն աճի ուղղության երկայնքով ձեր բթամատով և ցուցամատով, թեթև կսմիթային շարժումներով՝ քթի կամրջից շարժվելով դեպի քունքերն ու հակառակ ուղղությամբ: Կրկնեք շարժումները 5-7 րոպե։
2. Սանրեք ունքերը
Ամեն օր սանրեք ունքերը հատուկ խոզանակով. այս պարզ գեղեցկաcնող հնարքը հիանալի խթանում է մազերի աճը:
3. Օգտագործեք յուղ, սկրաբ և շիճուկ
Ունքերին քսեք գերչակի, նուշի կամ կռատուկի յուղ՝ ցանկալի է քնից առաջ: Բուսական յուղի օգնությամբ կարելի է ավելի ուժեղացնել մազիկները, դանդաղեցնել թափվելու գործընթացը։
Շաբաթը մեկ կարելի է կիրառել ունեքերի սկրաբ. ընթացակարգը հիանալի հեռացնում է եղջրացած մաշկը, որը կանխում է մազերի աճը:
Եթե ունեք նոսր ունքեր, նոր մազերը դանդաղ են աճում, ապա փորձեք կանոնավոր կերպով օգտագործել ունքերի աճի համար հատուկ շիճուկ, ինչը կօգնի ձեզ ավելի արագ հասնել դրական արդյունքի:
07-07-2026 12:01 Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
07-07-2026 11:43 Փարիզում տղամարդկանց նորաձևության ցուցադրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքը կրկին լցվել է նորաձևության սիրահարներով։ Ավանդաբար, Men's Fashion Week–ից անմիջապես հետո սկսվում է Բարձր նորաձևության շաբաթը։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում առևտուրը իր տեղը կզիջի երևակայությանը, իսկ դիզայներները կզբաղվեն ոչ թե հագուստի, այլ իրական արվեստի գործերի ստեղծմամբ։ 2027 թվականի աշուն/ձմեռ սեզոնի բացումը կրկին վստահվել է Schiaparelli–ին։
07-07-2026 11:31 Հայտնի բիոհաքեր Բրայան Ջոնսոնի մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել: Ըստ The New York Post-ի՝ «մարդու մոտ, ով ուզում է հավերժ ապրել» ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում ստամոքսը բառացիորեն «խժռում է ինքն իրեն»:
07-07-2026 11:29 Իրինա Շեյքը նկարահանվել է Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավում՝ հայտնվելով Your Devotion օծանելիքին նվիրված տեսանյութում: Տեսանյութը ապրանքանիշի սոցիալական ցանցերում հրապարակվելուց կարճ ժամանակ անց մոդելը կիսվել է Նեապոլում տեղի ունեցած նկարահանումների կադրերով:
07-07-2026 02:58 Վերջապես եկավ այն պահը, որին Թեյլոր Սվիֆթի երկրպագուները անհամբեր սպասում էին։ 2026 թվականի հուլիսի 2-ին Թեյլորը և Թրևիս Քելսին պաշտոնապես դարձան ամուսիններ։ Ինչպես և սպասվում էր, զույգը կազմակերպեց իսկապես շքեղ տոնակատարություն, որը արժանի էր թագավորական ընտանիքին։ Արարողությունը տեղի ունեցավ լեգենդար Մեդիսոն Սքվեր Գարդենում՝ նույն վայրում, որտեղ Քելսին մեկ տարի առաջ ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն։