Պարզ լոգանք ընդունելն ամենահաճելի և հանգստացնող արարողակարգերից մեկն է, որը կարող եք անել տանը: Որպեսզի այն նաև օգտակար լինի մաշկի համար, ավելի լավ հանգստացնի և ջերմացնի, պետք է իմանալ հասարակ նրբություններ: Այդ պարագայում լոգարանն, անտարակույս, կարող է փոխարինել սպա այցելությանը և կդառնա էլ ավելի հաճելի:
Ահա հակասթրեսային ջերմացնող լոգանքի երեք բաղադրատոմս:
Երիցուկով
Երիցուկը և նարդոսը հայտնի են իրենց հանգստացնող ազդեցությամբ, այդ պատճառով էլ դրանք եփում են որպես թեյ կամ հավելում եթերային յուղերին: Նախքան լոգարան մտնելը հարկավոր է ջրի մեջ տեղադրել երիցուկի թեյի մի քանի տոպրակ և նարդոսի ճյուղեր: Նման ընթացակարգը ոչ միայն ջերմացնում և հանգստացնում է մարմինը, այլև ապահովում է խաղաղ և առողջ քուն:
Կոճապղպեղով
Հայտնի է, որ կոճապղպեղն ունի տաքացնող հատկություններ, և այն արտաքուստ օգտագործելիս, նույն որակներն է դրսևորում: Կոճապղպեղով լոգարանը օրգանիզմում արագացնում է նյութափոխանակության գործընթացները և ամրացնում իմունային համակարգը, մաշկն ավելի նուրբ է դարձնում: Հարկավոր է կոճապղպեղը քերել և մի քանի ճաշի գդալ լցնել ջրի մեջ՝ խառնելով մի բաժակ ծովի աղի հետ: Տաքացնող ազդեցությունն ապահովված է:
Նարդոսով
Նարդոսը հիանալի կերպով մեղմում է սթրեսը, իսկ դրա եթերայուղը կարող է օգնել պայքարել գլխացավերի և նախադաշտանային սինդրոմի դեմ: Այս ծաղիկի յուղ մի քանի կաթիլ ավելացրեք ջրի մեջ, ինչպես նաև՝ վարդի թերթիկներ կամ եթերայուղ: Գործընթացը ոչ միայն լեցուն կլինի գեղեցիկ և հաճելի բույրով. վարդը հիանալիորեն հանգստացնում է մկանները: Արդյունքում՝ վարդով և նարդոսով լոգարանը հանգստացնում է ինչպես նյարդային համակարգը, այնպես էլ մարմինը:
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին: