Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ պետք է ուտել երեկոյան նույնիսկ քնած ժամանակ նիհարելու համար

09.12.2020

Երեկոյան մարմնում տեղի են ունենում որոշակի կենսաբանական գործընթացներ, որոնք դանդաղեցնում են մեր նյութափոխանակությունը: Այնդուհանդերձ, չարժե ընթրիքից հրաժարվել: Որոշ մթերքներ ոչ միայն կարելի է ուտել քնից առաջ, այլև անհրաժեշտ է, քանի որ դրանք արդյունավետ նպաստում են հենց քնի ժամանակ քաշի կորստին:

Ինչո՞ւ է երեկոյան ընթրիքը հատկապես կարեւոր: Օրվա ընթացքում մարմինը շատ էներգիա է ծախսում, որը պետք է համալրվի: Միեւնույն ժամանակ, երեկոյան սնունդը չպետք է հարուստ լինի ածխաջրերով, ավելի լավ է նախապատվությունը տալ սպիտակուցային սննդին և մանրաթելերին: Միայն այս դեպքում դուք կկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ստորև ներկայացնում ենք այն մթերքների ցանկը, որոնք կարող եք ուտել երեկոյան, երբ նիհարում եք.

- հավ, հնդկահավ, նապաստակ և այլ առանց ճարպի միս,
- բանջարեղեն,
- մրգեր,
- ցածր յուղայնությամբ կաթնամթերք,
- ցածր յուղայնությամբ խաշած կամ թապակած ձուկ,
- ձու,
- դդմի սերմեր:

Ընդ որում բոլոր մթերքները պետք է լինեն կամ եփած, կամ շոգեխաշված, կամ տապակած: Չափաբաժինները պետք է փոքր լինեն, որպեսզի չեզոքացնեն քաղցի զգացողությունը, բայց ստամոքսում ծանրություն չառաջացնեն:
Բացի այդ, կան մթերքներ, այսպես կոչված, բացասական կալորիականությամբ են: Հենց դրանք են օգնում են այրել ճարպերը: Դրանց թվում են.

Խնձորը

600x400

Այս միրգը կարելի է ուտել նույնիսկ շատ հագեցած ընթրիքից հետո: Այն օգնում է արագացնել մարսողության գործընթացը և ազատվել ստամոքսի ծանրությունից: Խնձորի մեջ պարունակվող սննդային մանրաթելերը օգտակար են ատամների և մարսողական համակարգի օրգանների համար և իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Ցիտրուսները

Խոսքը գնում է նարինջի, մանդարինի և թուրինջի մասին: Դրանց մեջ շատ քիչ կալորիա կա, փոխարենը հարուստ են C վիտամինով և մանրաթելով, որոնք օգտակար են մարսողության համար: Բայց չարժե դրանք ուտել դատարկ ստամոքսով, նույնիսկ երեկոյան, քանի որ գրգռում են լորձաթաղանթը:

Մածունը և կեֆիրը

Թթվային կաթնամթերքը շատ օգտակար է աղիների համար: Դրանք սնուցում են, վերացնում սովի զգացումը և ավելորդ կիլոգրամներ չեն ավելացնում: Հենց մածունը և կեֆիրն են գիշերը լավագույնս կլանվում: Դրանք օգնում են հանգստանալ և կարգավորել քունը:

Նեխուր

Սա պարտադիր մթերք է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է նիհարել: Նեխուրը հարուստ է մանրաթելերով և վիտամիններով: Այն թույլ է տալիս հաղթահարել փորկապությունը, այտուցը, մարմնից հեռացնում է տոքսիններն ու հեղուկը: Եթե նեխուր ուտելը տհաճ է, այն ավելացվում է վիտամինային բանջարեղենային կոկտեյլներին կամ աղցաններին:

Ձուկը

Լավագույն ընտրությունը տափակաձուկն է: Այս ձուկն ունի ընդամենը 3% յուղայնություն, և շատ արագ է մարսվում: Բացի այդ, այն պարունակում է Օմեգա -3, վիտամիններ, հանքանյութեր:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9072 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 584 անգամ
20.10.2026
Դիտվել է 2 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster