Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր կին կարող է պլանավորել իր հղիությունը և ունենալ առողջ նորածին։
Երբեմն պլանավորման շրջանում կանայք գինեկոլոգիական բաժանմունքում անցնում են մասնագիտացված հետազոտութուն գենետիկի մոտ, և այդ գնահատականը թույլ է տալիս պտղի մոտ նվազագույնի հասցնել գենետիկ շեղումների ռիսկը։
Ո՞ր դեպքերում հարկ կլինի գիտակ գենետիկի օգնության կարիքը։ Վերջինիս հարկ է դիմեն նրանք, ովքեր գտնվում են անչափահաս տարիքում, ինչպես նաև 35-ն անց կանանք․ այս տարիքային խմբերում երեխաները խոցելի են քրոմոսոմների անհրաժեշտ հավաքածուի փոփոխմանը։ Լինում են դեպքեր, որ դիմում են նաև այն սիրահարված զույգերը, ովքեր միմյանց կապված են ոչ միայն ամուսնական թելերով, այլև բարեկամական․ այս համադրությունը անպայմանորեն ենթադրում է այց գենետիկին։
Ընտանիքը, ով բախվել է վիժման կամ մահացած ծնունդի, անպայման պետք է անցնի հետազոտություն՝ պարզելու համար գենետիկ շեղումները․ դրանց պատճառ կարող են լինել ոչ միայն մոր գենետիկան, այլ նաև հոր քրոմոսոմի վիճակը։
Գենետիկ ստուգում անց է կացվում նաև հղիության շրջանում․ այն հատկապես արդիական է զարգացման առաջին և երկրորդ եռամսյակերում։
Ռիսկային խմբում են նաև այն ծնողները, որոնց տոհմածառում կան կենտրոնական նյարդային, հենաշարժական համակարգերի, այլ ի ծնե առկա խանգարումներ ունեցող բարեկամներ։
Գենետիկ ուսումնասիրություն անցնում են նաև այն զույգերը, ովքեր առողջ են՝ որպեսզի հղիության ժամանակ բացառեն բոլոր չնախատեսված հանգամանքները։
Գենետիկ-բժշկի մոտ խոհրդատվությունն անցնում է մի քանի փուլով․առաջին այցի ժամանակ բժիշկը տեղեկատվություն է հավաքում ձեր ազգակցական կապերի մասին․այցելուները պետք է հնարավորինս մանրամասն ներկայացնեն տոհմածառում առկա բոլոր առողջական շեղումները։ Այնուհետև գալիս է անալիզների հանձնման հերթը, որոնց միջոցով պարզում են գենետիկ համատեղելիությունը, օրգանիզմի մոլեկուլյար-կենսաբանական գործընթացները։
22-09-2026 09:57 «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52 Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային, 44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40 Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45 Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը: