Շիացու մերսումը դարերի խորքից է հասել մեզ. նրա կենտրոնը Չինաստանն է, ապա այն տարածվել է Ճապոնիայում, հետո' ողջ աշխարհում:
Այս մերսումը հոգնածությունից, լարվածությունից ազատվելու ամենամատչելի եւ արդյունավետ ձեւերից մեկն է: Բառացի թարգմանությամբ «շիացու» նշանակում է «ճնշում մատներով»: Մերսման էությունը մարմնի թիրախային կետերը խթանելն է: Մերսման գիտակների կարծիքով, մարդու մարմնին կան այդպիսի տասնհինգ կետեր: Նրանց վրա ազդեցությունը գործելու դեպքում արդյունքն իսկապես ապշեցնող է. այն թույլ է տալիս հաղթահարել անգամ ամենասուր սթրեսները: Ինքնուրույն շիացու մերսման ողջ տեխնիկային տիրապետել գրեթե հնարավոր չէ, բայց որոշ հնարքներ կարելի է յուրացնել եւ կիրառել նաեւ տնային պայմաններում: Օրինակ' դեմքի շիացու մերսումը:
Այն արդյունավետ է առավոտյան եւ երեկոյան լվացվելուց հետո:
• Երկու ձեռքի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մատների ծայրերով հարվածեք դեմքի մաշկին, եւ այնպես արեք, որ աչքերի շուրջ մատնահարվածներն արագ տեմպով լինեն, ինչպես թմբկահարելիս: • Նույն մատներով մերսեք ճակատի մաշկը' հոնքերից մազեր ուղղությամբ: • Ապա նույն մատներով մերսեք այտերի վերին հատվածը' քթից դեպի այտոսկրեր: • Ցուցամատի եւ միջնամատի ծայրերով մերսեք այտերի մեջտեղի հատվածը' շարժվելով վերին շրթունքի մեջտեղից մինչեւ ականջներ: • Երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մատների ծայրերով մերսեք այտի ներքեւի հատվածներն ու կզակը' կզակից մինչեւ դեպի ականջ ուղղությամբ: Ընդ որում' դեմքի աջ կողմը մերսելիս գլուխը առավելագույնս ձախ թեքեք, իսկ ձախ կողմը մերսելիս' հակառակը: • Գլուխը ետ գցեք: Ցուցամատի եւ միջնամատի ծայրերով դանդաղ եւ նուրբ սեղմեք շրթունքների ծայրերը: Մերսեք նաեւ ներքեւի շրթունքի տակի մաշկը: Այս շարժումներն օգնում են ազատվել բերանի շուրջը գոյացող վառ արտահայտված կնճիռներից:
Յուրաքանչյուր վարժությունն անհրաժեշտ է կատարել հինգ-վեց անգամ:
13-03-2026 10:35 Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23 Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32 Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
13-03-2026 03:40 Valentino նորաձևության տունը Հռոմում անցկացրեց իր նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ցուցադրությանը ներկա էին Գվինեթ Փելթրոուն, Ջորջինա Ռոդրիգեսը, Լիլի Ալենը, Նադեժդա Օբոլենցևան, Օքսանա Բոնդարենկոն և Մարիա Բոգդանովիչը, որը նախկինում մասնակցել էր Valentino-ի գալա ընթրիքին, սուպերմոդելներ Բիանկա Բալտին և Մարիա Կառլո Բոսկոնոն, դերասան Քոլման Դոմինգոն, երգչուհի Թայլան, «Split» ֆիլմի աստղ Բրիթ Լոուերը, Ջուդ Լոուի դուստրը՝ Իրիսը, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն «Էմիլին Փարիզում» ֆիլմից և այլք։
13-03-2026 01:44 Այս օրերին Տեխաս նահանգի Օսթինում տեղի է ունենում SXSW 2026 փառատոնը, և կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Դակոտա և Էլ Ֆաննինգ քույրերը, Միշել Փֆայֆերը, Քարլի Քլոսը և Էյզա Գոնսալեսը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: