Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Բժիշկը բուժում է մարդու ֆիզիկական հիվանդությունը, դերասանը՝ հոգևոր․ Դավիթ Աֆրիկյան

08.02.2016

Ladynews․am-ի Հյուրասրահում դերասան, սցենարիստ եւ պրոդյուսր Դավիթ Աֆրիկյանն է:

Հանդիսատեսը Դավիթ Աֆրիկյանին հիշում է դեռևս «ԳՈՅ» թատրոնից, որտեղ որպես դերասան հանդես էր գալիս 2006 թվականից։ Տարբեր կերպարներ է մարմնավորել մի շարք ներակայացումներում, այդ թվում՝ «20 րոպե հրեշտակի հետ», «Ամպրոպ», «Սիրո ապարդյուն ճիգերը», «Իմ Մահը», «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», «Մարատ Դը Սադ», «Մակբեթ» և այլն: Նկարահանվել է հայ-ամերիկյան «Show time» գեղարվեստական ֆիլմում, «Որն է իրական» կինոնկարում: «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի դերասանական բաժինն ավարտած Դավիթ Աֆրիկյանը լայն ճանաչում ստացավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սահմանին» գեղարվեստական ֆիլմից, որտեղ մարմնավորել է Կարենի կերպարը:

-«Գոյ» թատրոնում են սկսվել ձեր առաջին քայլերը որպես դերասան: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք առաջին անգամ բեմ բարձրանալիս:

-Նախ նշեմ, որ պատիվ եմ ունեցել սովորելու Արմեն Մազմանյանի արվեստանոցում:Արմեն Աղասիչը եղել է իմ վարպետը: Մենք դեռ նոր էինք ընդունվել, երբ «Գոյ» թատրոնը գնում էր հյուրախաղերի և մեր կուրսից երկու տղաներ ընդգրկվեցին «Իմ մահը» ներկայացման մեջ:Ես այդ երկուսից մեկն էի: Խմբի ամենակրտսերը ես էի ու առաջին անգամ պետք է բեմ բարձրանայի:Առաջին բեմելը կայացավ Եգիպրոսում: Եվ այն զգացողությունները, որոնք այդ ժամանակ ունեցա, անկրկնելի, աննկարագրելի էին:

-Ինչպե՞ս տեղի ունեցավ թատրոնից դեպի հեռուստատեսություն անցումը:

-Ուսանող տարիներիս սկսել էր զարգանալ «սերիալ» երևույթը:Ամեն ամիս և սերիալում, և ֆիլմում նկարահնվելու առաջարկ էի ստանում, սակայն Աղասիչը չէր թողնում, ասում էր. «Սկզբից սովորիր, հասկացիր ով ես»: Հիմա հասկանում եմ, որ ճիշտ է արել: Դու պետք է հասկանաս, որ դերասան ես, և ինչպես ասում էր Արմեն Մազմանյանը՝ քո «փեշակին» պետք է լավ տիրապետես: «Դերասան» բառն այսօր շատ է արժեզրկվել: Չեմ ընդունում նաեւ դերասանական ստուդիաներ հասկացությունը: Միացյալ Նահանգներում նույնպես նման դպրոցներ կան, սակայն այն չի կարելի համամետալ մեր ստուդիաների հետ:

600x580

-Հանդես եք եկել նաեւ որպես պրոդյուսր եւ սցենարիստ: Ինչպիսի՞ն է այս դեպքում արդեն պրոդյուսր և սցենարիստ Դավիթը:

- Պրոդյուսրի աշխատանքը, սցենար գրելը շատ հետաքրքիր են: Ես ինձ սցենարիստ չեմ համարում: Ունեմ դերասանի կրթություն և դերասան եմ: Սա պարզապես կարելի է կոչել նախասիրություն: Որպես սցենարիստ հիմա աշխատում եմ մի մեծ նախագծի վրա, ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Երեք տարի է, ինչ սցենարը մշակվում է և ծրագրում ենք ամռանը նկարահանել: Ժանրը կոմեդիա է, սակայն ոչ այն կոմեդիաներից, որոնք սովոր ենք տեսնել: Այս ֆիլմում նույնպես հանդես կգամ որպես գործադիր պրոդյուսր:

-«Սահմանին» հեռուստասերիալում մարմնավորում եք Կարենի կերպարը: Կպատմե՞ք դերասանական մրցույթի ընթացքի և կերպարի ընտրության մասին:

-«Շանթ» հեռւոսատաընկերությունից զանգահարեցին, իմացա, որ բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ է ու առաջարկն ինձ հետաքրքրեց: Հաջորդ օրն առավոտյան գնացի հեռուստաընկերութուն: Նույն օրը դերը հաստատվեց, և հաջորդ օրը արդեն նկարահանման էի: Նկարահանումները շատ հետաքրքիր, ուրախ և զվարճալի են անցնում, բայց միևնույն ժամանակ բարդ, սակայն ես բարդությունների և փորձարկումների սիրահար եմ:

600x580

-Հարցազրույցներից մեկում նշել եք. «Ամեն կերպարի վրա աշխատելիս կամա, թե ակամա դերասանը որոշ չափով ներ է դնում իր անձի որոշակի գծեր»: Դավիթի ո՞ր գծերն եք ներդրել Կարենի կերպարի մեջ:

- Ընկերասիրությունը: Առհասարակ սերն ինձ մոտ միատեսակ չէ․ ես սիրում եմ ընկերոջս, մեր բակի ծառերը, թռչուններին, սիրում եմ ամեն ինչ: Իմ և Կարենի նմաննություններից մեկը ընկերոջ հանդեպ միանման սեր ունենալն է: Ֆիլմում կար տեսարան, երբ Կարենի աչքերը լցվում են ընկերոջ համար, ես պատկերացրեցի այն պահը, թե ինչպես է թուրքը տանում ընկերոջս, ու ակամա աչքերս իսկապես լցվեցին: Ես կարողացա կառավարել ինձ ու իրապես լաց չլիներ, բայց, եթե Դավիթը լիներ՝ գուցե արտասվեր, քանի որ իմ էությամբ փխրուն եմ: Հավանաբար դա նաեւ իմ համաստեղության նշանից էլ է գալիս․ կշեռքներն ավելի զգայուն են: Հայրենասիրության հետ մեկտեղ ես տաքարյուն եմ, բայց Կարենը հավասարակշռված է․ եթե գիտի վտանգ կա՝ չի գնա, իսկ ես նույնիսկ իմանալու դեպքում կգնամ:

600x580

-Նկարահնումներից դուրս ինչպիսի՞ն է Ձեր առօրյան:

- Շատ եմ սիրում դաշնամուր նվագել: Կրթություն չունեմ, բայց ինքնուս սովորել եմ: Շատ եմ սիրում երգել․ երգը, կարելի է ասել, իմ տարերքն է:

-Այդ դեպքում ինչու՞ դերասան և ոչ՝ երգիչ:

- Եթե գամ ավելի վաղ ժամանակներից, ապա ես պետք է բժիշկ դառնայի, սակայն եկա թատերական ինստիտուտ: Պարապում էի բժշկական համալսարան ընդունվելու համար, սակայն այնպես ստացվեց, որ չընդունվեցի: Եղբայրս արդեն ավարտել էր ռեժիսորական ֆակուլտետը, ինձ էլ տարավ Ռուբեն Մարուխյանի մոտ՝ ռեժիսորական նախապատրաստական դասերի։ Այդտեղ հասկացա, որ ամեն դեպքում պետք է դերասան դառնամ: Մասնակցեցի ընդունելության քննություններին: Միավորներս բարձր էին, անվճար հիմունքներով ընդունվեցի, սովորեցի ու ավարտեցի: Դերասան դառնալով շատ չեմ շեղվել իմ կյանքի ուղղուց, քանի որ բժիշկը բուժում է մարդու ֆիզիկական հիվանդությունը, իսկ դերասանը՝ հոգևոր:

600x580

-Դավիթի ո՞ր հատկանիշը, որը միշտ թաքցրել եք, կցանկանայիք մարդիկ ճանաչեին:

-Այսօր մեր առօրյան, ժամանակակից ապրելակերպը, այս դարը ես չեմ սիրում: Չեմ ընդունում ժամանակակից տեխնոլոգիաների հետ քայլելը: Հիմա այնպիսի արժեքային համակարգում ենք ապրում, որ մարդիկ մոռացել են միմյանց հետ շփվելու ձևը: Մարդիկ գնահատում են նյութականը: Ես նախընտրում եմ իմ ընկերների հետ ինչ-որ գողտրիկ տեղում նստել ու Հախվերդյանի երգերը լսել: Ժամանակ առ ժամանակ մտածում եմ․ եթե հիմա է այսպես, ապա մի քանի տարի անց ինչպե՞ս կլինի, երբ ես զավակներ ունենամ:

-Ազա՞տ է արդյոք Դավիթ Աֆրիկյանի սիրտը:

-Հիմա կողակից չունեմ ու, եթե անկեղծ լինեմ, ներկայումս չեմ ուզում ունենալ, քանի որ պատասխանատվություն եմ կրում իմ ցանկացած քայլի համար: Անձնականի դեպքում նույնպես պետք է ամբողջությամբ նվիրվեմ դրան և ուշադիր լինեմ, որ ամեն ինչ ճիշտ լինի: Շատ եմ ուզում երեխա ունենալ․ կյանքի հրաշքը դա է: Աշխարհիս հանճարեղ ներկայացումը կամ ֆիլմը չի կարող համեմատվել այդ հրաշք երևույթի հետ, որը կոչվում է երեխա, երբ երկու մարդկանց հարաբերություններից ծնվում է «պուճուր մարդ»: Բայց հիմա գտնում եմ, որ չեմ կարող ինձ լիարժեք տրամադրել այդ ամենին․ այդ դեպքում պետք է այլևս չզբաղվեմ իմ մասնագիտությամբ:

600x580

-Այնուամենայնիվ ինչպիսի՞ն պետք է լինի աղջիկը՝ Դավիթի կողքին լինելու համար:

- Առաջին հերթին պետք է ինձ ընդունի այնպիսին, ինչպիսին կամ: Ինձ հետ եղել է, երբ փորձել եմ մարդկանց մեջ ինչ-որ բան փոխել, բայց անհնար է մարդու էությունը փոխել: Նա կարող է որոշ ժամանակ լինել այնպիսին, ինչպսիսին դու ես ուզում, սակայն գալու է մի ժամանակ, երբ փորձելու է այդ կապանքներից ազատվել: Իմ կողակիցը պետք է բանիմաց լինի, և կապ չունի նրա մասնագիտությունը: Շատ խանդոտ եմ, բայց նա չպետք է խանդոտ լինի:Ես դիմացինին տալիս եմ լիարժեք ազատություն, քանի որ վստահում եմ նրան: Իմ կողքին լինելու համար նա պետք է հասկանա և ընդունի այն կյանքը, որը ապրում եմ: Ես շատ եմ սիրում գեղեցիկը, գեղեցիկ կանանց, բայց միայն դա բավական չէ:

-Հումորով եք երևում: Ի՞նչ տեղ է զբաղեցնում հումորը Ձեր կյանքում:

- Շատ եմ սիրում ծիծաղեցնել մարդկանց: Շատ շփվող եմ, անմիջապես ընկերանում եմ, կատակներ անում, եթե դիմացինս համարժեք է նայում այդ երեւույթին: Հումորին շատ մեծ տեղ եմ տալիս և հենց դրանով է պայմանավորած այն, որ աշխատում եմ հումորային սցենարի վրա: Ժպիտը շատ լավ է, առողջարար, այն ծնում է բազմաթիվ վիտամիններ ու թեթեւացնում է հոգեւոր աշխարհը: Ժպիտն այսօր պակասում է մեր ազգին: Նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակներում փորձում եմ հումոր անել, որպեսզի այդ ամենն անցնի:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Հարցազրույցը` Ալվարդ Հարությունյանի

 

Դիտվել է 9673 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-02-2026 10:04
Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ նվաճեց ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։ Առաջին եռյակում են ճապոնացիներ Ամի Նակային ու Կաորի Սակամոտոն եւ ամերիկացի Ալիսա Լիուն։ Չորրորդ տեղում է ճապոնացի Մոնե Չիբան։ Պայքարը կշարունակի 24 գեղասահորդուհի։ Ազատ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 19-ին։
18-02-2026 09:10
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ուտելուց հետո զբոսանքը լավագույն միջոցն է հետճաշյա փքվածությունը նվազեցնելու համար: Չնայած տարածված այն կարծիքին, թե ուտելուց հետո պետք է հանգստանալ, գիտնականները պնդում են, որ ուտելուց անմիջապես հետո թեթև քայլքն օգտակար է և՛ մարսողության, և՛ արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար:
18-02-2026 07:07
Սեչենովի համալսարանի գիտնականները հայտնաբերել են բորբոքումը նվազեցնելու և հյուսվածքների վերականգնումը արագացնելու միջոց: Հետազոտողները ցույց են տվել, որ մարդու ճարպային հյուսվածքից մեզենքիմալ ստրոմալ բջիջների (ՄՍԲ) կողմից արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը կարող են իմունային բջիջները բորբոքումից «փոխել» վերականգնման ռեժիմի։
18-02-2026 06:22
Փերիս Հիլթոնը և նրա ամուսինը՝ Քարթեր Ռոյմը, նորոգել են իրենց ամուսնական երդումները։ 45-ամյա բարձրաշխարհիկ գեղեցկուհին Ինստագրամում հայտնել է, որ ամուսինը փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, կրկին ամուսնության առաջարկ է արել, և հրապարակել է մի շարք ռոմանտիկ լուսանկարներ։
18-02-2026 01:20
33-ամյա Քարդի Բին հաստատել է այն լուրերը, որ բաժանվել է իր ընկերոջից՝ Ստեֆոն Դիգսից, որի հետ նա անցյալ աշնանը լույս աշխարհ բերեց իր չորրորդ երեխային: Լոս Անջելեսում վերջերս կայացած համերգի ժամանակ Քարդին դիս երգ է կատարել ռեփեր Բիայի դեմ, որը նախկինում Ինստագրամում Դիգսի մասին սուր մեկնաբանություն էր թողել: Դրանից առաջ Քարդին ուղղակիորեն դիմել է նրան. «Թույլ տվեք մի բան ասել. այն, որ ես այլևս չեմ քնում հայրիկիս հետ, չի նշանակում, որ դու կարող ես այդպես խոսել նրա մասին»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.02.2026
Դիտվել է 1138 անգամ
17.02.2026
Դիտվել է 334 անգամ
18.02.2026
Դիտվել է 331 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster