Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

10.04.2012

Ամուսնալուծությունից հետո ուշքի գալը շատ դժվար է: Ապահարզանը ոչ միայն անձնական կյանքի ծրագրերի փլուզում է, այլ նաև սիրելի անձի, առհասարակ մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Այն ամենադժվար փորձություններից ինքդ քեզ վերագտնելու տեսանկյունից: Արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելը միայնակ դժվար:

Ամուսնալուծության հոգեբանական հետեւանքների վերաբերյալ LN-ի հարցերին պատասխանեց Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանգեցնում ամուսնալուծության եւ որո՞նք են նրա հոգեբանական  հետևանքները:

-Կարծում եմ, որ «հոգեբանական հետևանք» արտահայտությունը մի քիչ ճոխ է ասված: Նախ սկսենք ամուսնալուծության պատճառներից: Իսկ դրանք շատ են: Ամենաառաջին և ամենակարևոր պատճառներից մեկը ընտանիք կազմելուց առաջ սխալ պատկերացումների ձևավորումն է, որոնցից են հաշվենկատությունը, սիրահարվածության ֆոնի վրա իմպուլսիվ որոշակի քայլերը, եղած վատ գործոնի վրա ուշադրություն չդարձնելը և այլն, որոնք էլ հանգեցնում են ամուսնալուծության:

Երկրորդ և նույնպես կարևոր պատճառն այսօր գենդերային հավասարության սկզբունքն է, որը լայնորեն ագիտացվում է Հայաստանում' բերելով բազում ընտանիքների քայքայման: Միգուցե սա արևմտյան քաղաքականություն է, որն ընդունված է շատ երկրներում, բայց մեզ մոտ դա չի ընդունվում, այլ հանգեցնում է տխուր իրավիճակների: Նման դեպքերում ենթադրվում է, որ ընտանիքում կա երկու դոմինանտ, երկուսն էլ հավասար են և ունեն հավասար իրավունքներ, պահանջներ: Եվ երբ շփումը սկսվում է նման ռակուրսից, ընտանիքում դա բնականաբար բերելու է անկման, որովհետև ոչ մի կառույցում երկու դոմինանտ չի կարող գոյություն ունենալ: Այդ կառույցը կարող է ապրել մեկ դոմինանտի դեպքում:

Երրորդը ծնողների դաստիարակության խնդիրն է, երբ ընտանիք կազմելուց չեն հասկանում, որ փոխվում են ընտանիքի օրենքները, և պարտադիր չէ նոր ընտանիք ձևավորելու ժամանակ ամեն ինչ նմանեցնել նախկին' հայրական ընտանիքին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկու ընտանիքներից էլ պետք է վերցնել որոշակի կոմպոնենտներ ու ստեղծել նորը, որն էլ իր հերթին պետք է լինի ավելի լավը, քան նախկին երկու ընտանիքները: Եթե խորությամբ ուսումնասիրենք, կգտնենք բազում պատճառներ, սակայն հիմնականում բաժանությունների մեծ մասը տեղի է ունենում նշված պատճառներով: Այսինքն՝ կնոջ և տղամարդու ամուսնալուծության պատճառը ի սկզբանե ընտանիքի հիմքում սխալ սկզբունքներ դնելու հետևանքն է: Այդպիսի ընտանիքները հիմնված չեն սիրո և առողջ կորիզի վրա:

-Արդյո՞ք կինը ամուսնալուծությունն ավելի դժվար է ապրում, քան տղամարդը:

-Իմ կարծիքով, տղամարդու տրավման նման դեպքերում միշտ ավելի մեծ է լինում: Տղամարդը շատ դեպքերում ամուսնալուծության ընթացքում եղած էմոցիոնալ դժվարություններն ավելի դժվար է ապրում, քան կինը, քանի որ ամուսնալուծության ընթացքում կինը կարող է չափազանց դաժան գտնվել, գործի դնելով իր բոլոր զենքերը' երեխայից մինչև նյութական պահանջներ: Ապահարզանին երկու կողմերը տարբեր կերպ են նայում. տղամարդը՝ որպես ապահարզանի, իսկ կինը' տղամարդու ոչնչացման: Տղամարդը նման պահերի կրիտիկական քայլերի չի գնում, իսկ կինը' ընդհակառակը: Կնոջ համար դժվար է լինում ամուսնալուծությունից սոցիալապես ադապտացվելն ու լիարժեք ապրելը: Սակայն հանդիպում են այնքան հասուն ամուսնալուծություններ, երբ մինչև վերջ ընկերներ են մնում:

-Ինչպե՞ս կարելի է օգնել ամուսնալուծված այն կանանց, ովքեր այնքան ծանր են ապրում այդ փաստը, որ անգամ կարող են ինքնասպանության փորձ անել:

-Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց կինը հայտնվում է կոտրած տաշտակի առաջ: Նույնքան ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ ինքը դեռ կարող է վերականգնել կորցրածը, նոր ընտանիք ստեղծել: Սակայն կան նաև ինքնասպանություն գործող տղամարդիկ: Եթե ամուսնալուծությամբ կյանքն ավարտված է համարվում, նշանակում է, որ տվյալ մարդու համար ուրիշ իրադարձություններ չկան: Նշանակում է, որ նա թերացել է իր ինչպես անձնային, այնպես էլ մասնագիտական աճի մեջ և այլևս չունի ոչ մի հետաքրքրություն: Նրա կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիք ստեղծելն էր, և բնական է, որ եթե դա էլ չկա, ուրեմն կյանքը դառնում է դատարկ: Դրա համար անհրաժեշտ է աշխատել միմյանց գոնե մաքսիմալ քիչ տրավմաներ հասցնել: Խելացի ընտանիքը, որտեղ կոնֆլիկտն այնքան է հասունանում, որ պետք է արտաբերվի «բաժանություն» բառը, որը խաղ չէ, որոշում են կայացնում դիմել հոգեբանի և փորձում մաքսիմալ եզրեր գտնել չբաժանվելու համար: Իսկ եթե հնարավոր չէ ու պետք է բաժանվեն, ուրեմն քիչ տրավմաներ պետք է միմյանց հասցնեն: Հաճախ մենք վիճաբանելու և կոնֆլիկտ լուծելու կուլտուրա չունենք, և նման դեպքերում անդրադառնում ենք անձնական որակների, որն էլ իր հերթին բերում է անձնային վիրավորվածության, ընկճվածության, թերարժեքության զգացումի: Խնդիրը լուծելու փոխարեն, մենք սկսում են մեկս մյուսին վիրավորել և հեռանալ բուն խնդրից: Նամանավանդ բաժանության դեպքում ավելի տհաճ բաներ են ասվում և արվում, որը կարող է բերել լուրջ հոգեբանական տրավմաների: Լուծումը հոգեբանին դիմելն է, կյանքի ավելի ցիվիլ կազմակերպումը, կյանքի որակի բարձրացումը:

-Ինչպե՞ս ամուսնալուծությունից հետո կրկին վերակառուցել կյանքը, ինչպե՞ս հաղթահարել հետևանքները և պատրաստ լինել նոր հարաբերությունների, նոր կյանքի:

-Երբ ասում ենք՝ ինչպես, կարծես թե կա մի ստանդարտ բանալի, որը ես հիմա պետք է տամ, և բոլորն այն կարդալով պետք է իմանան: Այդպիսի լուծում չկա: Ամուսնալուծությունը կյանքի մի մասնիկ է: Կյանքը մարդու համար էֆորիկ մի իրավիճակ է, կոնկրետ իրադարձությունների մի շղթա: Եվ դա նրանով է ունիկալ, որ հենց մեր իրադարձությունների շղթան է՝ թե ինչպես ենք աշխատանքի գնում, շփվում, ամուսնանում, երեխա ունենում, նաև բաժանվում: Բաժանությունը կյանքի տեղի ունեցող իրադարձություններից մեկն է: Նման դեպքում մարդու պոզիտիվ մտածելակերպից է կախված, թե հետագայում ինքն իր կյանքը ինչպես կդասավորի. կամ կամսուսնանա, իհարկե արդեն ուրիշ որակների մեջ, արդեն ուղղած սխալներով, կամ կբավարարվի ներկա կյանքով: Որոշումն իրենն է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնալուծության շեմին կանգնած զույգերին:

-Իմ միակ խորհուրդն է' մի’ ամուսնալուծվեք: Եթե կառուցվել է ընտանիք, նշանակում է՝ առաջին պայմանը բավարարվել է, որն է' սիրահարվածությունը, միմյանց ոգևորված գնահատումը, ցանկությունը միասին ապրելու: Եթե ամուսնությունը չի եղել նպատակային, ուրեմն այն անպայման ունի այն կորիզը, որի վրա հիմնվելով՝ չպետք է ամուսնալուծվել: Ներկայում անիմաստ բաժանություններն այնքան շատ են, բայց փորփրելով հասկանում ես, որ չկա ոչ մի կոնֆլիկտ: Դա ընդամենը մի անիմաստ, մանր, ճղճիմ խնդիր է, որն ուղղակի դարձել է անձնական վիրավորանք:

Ես երբեմն կատակով ասում եմ, որ եթե հնարավորություն ունենայի, ամուսնության լիցենզավորման կոմիտե կբացեի, որպեսզի ամուսնանալ ցանկացողները անպայման քննություն հանձնեին:

Շողեր Գեւորգյան

Դիտվել է 12502 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Anahit | 10-04-2012 22:24
shat chisht ev texin nyut e, yst is, ete ays tesak nyuter shat grven, apa amusnalucutyan tivn or ori kkrchatvi...hisheq!!!! SERN E ARAJNORDUM AMUSNUTYUN@....

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Ինչպես ճանաչել խելացի մարդուն. 6 նշան

09.12.2025
Այս նուրբ բացահայտիչների օգնությամբ դուք կարող եք «ճանաչել» մտավոր բարձր կարողություններով մարդուն՝ առանց նրա դիպլոմին նայելու։

Վտանգավոր կապեր. կենդանակերպի նշաններ, որոնք հակված են սիրահարվել իրենց զուգընկերոջ ընկերներին

19.11.2025
Հաճախ, մեկ ուրիշի սիրահարվելը սկսվում է, երբ ուշադրության, նորույթի կամ մտերմության պակաս կա։ Իսկ այս նշանների մոտ դա բավականին հաճախ է պատահում։

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025
Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը

09.10.2025
Նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես անտարբեր լինել. նրանց գայթակղվածությունն անհնար է չնկատել։

Ինչու է չափազանց կատարյալ զուգընկերը հարաբերություններում նյարդայնացնում

07.10.2025
Հոգեբանները բացատրել են, թե ինչու «չափազանց կատարյալ» զուգընկերները կարող են նյարդայնացնող լինել։ Նրանց կարծիքով, չափազանց կատարելությունn առաջացնում է ռեակտիվ դիմադրություն, ձանձրույթ և ճնշման զգացում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-01-2026 12:56
 Նյու Յորքում կայացել է «Գեղեցկուհի» սերիալի պրեմիերան: Կարմիր գորգով անցել են գլխավոր դերերի կատարողներն ու այլ հայտնիներ, այդ թվում՝ Բելլա Հադիդը, Էշթոն Քաթչերը, Էվան Փիթերսը, 73-ամյա Իզաբելլա Ռոսելինին, Ամելիա Գրեյը, Մարտին Սկորսեզեի դուստրը՝ Ֆրանչեսկան, և ուրիշներ:
16-01-2026 12:51
Համացանցում հայտնվել է Սոֆի Թըրների առաջին լուսանկարը՝ «Tomb Raider»-ի նոր սերիալի համար՝ Լարա Քրոֆթի իր ֆիրմային զգեստով։ Նախկինում այդ դերը խաղացել են Անջելինա Ջոլին և Ալիսիա Վիկանդերը։ Amazon MGM Studios-ի կողմից Instagram-ում հրապարակված լուսանկարում «Գահերի խաղի» աստղը կեցվածք է ընդունել կերպարի դասական զգեստով՝ փիրուզագույն մայկա, կարճ շորտեր, մատներ չպարունակող ձեռնոցներ և կարմիր ապակիներով ակնոցներ։
16-01-2026 12:13
Հոկեյիստ և OnlyFans մոդել Միկայլա Դեմեյթերը, որին լրատվամիջոցները հաճախ անվանում են «հոկեյի աշխարհի ամենասեքսուալ աստղ», կրկին գրավել է երկրպագուների ուշադրությունը իր սոցիալական ցանցերում ակտիվությամբ։ 25-ամյա Դեմեյթերը Instagram-ում հայելու առջև մի շարք սելֆիներ է հրապարակել։ Գրառումը արագորեն տարածվելէ՝ ընդամենը 24 ժամվա ընթացքում հավաքելով ավելի քան 40,000 «հավանում»։ Միկայլան հոկեյից հեռացել է 2019 թվականին՝ հուզիչ կերպով հայտարարելով «էջը շրջելու և նոր գլուխ սկսելու» իր որոշման մասին։ Այժմ նա զգալի հաջողությունների է հասել սոցիալական ցանցերում և OnlyFans-ում, որտեղ նրա էջը արդեն հավաքել է ավելի քան 1.18 միլիոն «լայք»։
16-01-2026 02:46
Արքայադուստր Դիանայի զարմուհի Քիթի Սփենսերի բրազիլական Vogue-ի համար նոր ֆոտոշարքը լայն քննադատության է արժանացել համացանցում։ Նորաձևության լուսանկարիչ Խորխե Էվալդի կողմից լուսանկարված 35-ամյա բրիտանացի արիստոկրատը կեցվածք է ընդունել Dolce & Gabbana-ի հագուստներով և զարդերով։ Նա կրել է ծավալուն սանրվածք՝ փոքրիկ գանգուրներով և շրթունքներն ընդգծող դիմահարդարմամբ։ Լուսանկարները բուռն քննարկումներ են առաջացրել։ Շատերը մեկնաբանել են, որ հազիվ են ճանաչել Քիթիին և նշել, որ նրա համար ընտրված կերպարը խաթարել է նրա բնական գեղեցկությունը։
16-01-2026 01:54
Օրերս Փարիզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նշվել է ֆրանսիական ամենահին թերթի՝ Le Figaro-ի 200-ամյակը: Հյուրերի թվում էին Մոնիկա Բելուչին (ով տեսախցիկների առջև հայտնվել է թափանցիկ բլուզով), Նատալյա Վոդյանովայի ամուսինը՝ միլիարդատեր Անտուան Արնոն՝ հոր՝ Բեռնար Արնոյի հետ, Սալմա Հայեկի ամուսինը՝ միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն, Գրեյս Քելլիի թոռնուհի Շառլոտ Կազիրագին և 72-ամյա դերասանուհի Իզաբել Հյուպերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.01.2026
Դիտվել է 2124 անգամ
13.01.2026
Դիտվել է 454 անգամ
14.01.2026
Դիտվել է 320 անգամ
15.01.2026
Դիտվել է 242 անգամ
16.01.2026
Դիտվել է 195 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster