Սարսափազդու դիմակների տակ ուրախ, ժպտերես լեդիներ էին. սա' բոլոր նրանց համար, ովքեր մեզ պես սպասում էին LN-ի մրցույթում լավագույնը ճանաչված լուսանկարի հերսուհիների «դիմակները պատռելուն»:
Գայանեն, Տալիթան եւ Նազենին իրար ճանաչում են միայն երկու տարի, ինչ ընդունվել են Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, բայց իրար եւ իրենց ընկերության մասին արդեն շատ բան ունեն պատմելու: LADYNEWS.am-ի խմբագրությունը միանգամից լցվեց նրանց ընկերության շնչով:
Ընկերուհիները պատմեցին, որ երկու տարի առաջ պատահաբար միասին են հանձնել ընդունելության քննությունները եւ հասցրել էին չսիրել իրար... «Տալիթան մի կես ժամ ուշացած եկավ քննությանը, ես մտածեցի' կամ շշմածի մեկն է, կամ կաշառք է տվել»,-անկեղծանում է Նազենին: Իրար մասին վատ կարծիք կազմելու առիթ ունեցել են նաեւ Գայանեն եւ Նազենին. երբ վերջինս գրականության բանավոր քննության ժամանակ «գլուխ է գովել» նախորդ քննության իր բարձր միավորով, ապագա ընկերուհիները վիճել են...
Նույն կուրսում հայտնվելուց հետո նախ մտերմացել են Գայանեն եւ Տալիթան: Բայց սա այն դեպքը չէ, երբ երրորդն ավելորդ է: Շուտով նրանց միացավ տրիոյի պակասող անդամը' Նազենին: Աղջիկները հավատացնում են, որ երեքի ընկերության մեջ ոչ մի բարդ բան չկա, երբ կատարում ես բոլոր պարտականություններդ, օրինակ' եթե մեկին մի բան ես պատմել, մյուսին էլ պետք է պատմել, քննարկումները հնարավորինս անցկացնել եռակողմ ձեւաչափով եւ այլն :) Գույները մի քիչ խտացրեցի, բայց իրականությունն այն է, որ նրանք հիմնականում միասին են կազմակերպում իրենց առօրյան: Դե պատկերացրեք' ինչպես են անցնում տոն օրերը… «Առաջինը Տալիթայի ծնունդը շատ լավ նշեցինք: Նա որոշել էր ծնունդ չանել, ես ու Նազոն անակնկալ արեցինք… Մեր տանը ամեն բան պատրաստել էինք, դասախոսից թույլտվություն խնդրեցինք, Տալիթային տարանք' ծնունդը նշելու»,- հիշում է Գայանեն: Հետո Գայանեին անակնկալի բերեցին' ծննդյան օրը առավոտ շուտ փուչիկներով նրանց տանը հայտնվելով, իսկ Նազենիին' գիշերով…
Աղջիկները վստահ են իրենց ընկերության հարցում, բայց նույն կարծիքը չունեն առհասարակ իգական սեռի ներկայացուցիչների ընկերության մասին: «Աղջիկները նախանձ են, հետեւից խոսող»,- բացատրում է Տալիթան: Նրա խոսքը շարունակելով' Նազենին նշում է, որ նախանձն արթնանում է, հատկապես երբ խոսքը վերաբերում է անձնական հարցերին: Այս կասկածելի իրավիճակում միակ փրկությունը մնում է Գայանեի խոսքը, որն ամուր պաշտպանություն գտավ ընկերուհիների կողմից. «Հետագայում մենք ընտանիքներով էլ ընկերություն կանենք»:
Մինչեւ հետագան, նրանցն է այսօրը: LN-ի «Մենք լավագույն ընկերուհիներն ենք» մրցույթում հաղթած Գայանեն, Տալիթան եւ Նազենին պատրաստվում են Ապրիլի 7-ը միասին նշել WAVE կարաոկե ակումբում (Խանջյան 13)՝ վայելելով 10 000 դրամի անվճար հյուրասիրություն: Եվս մեկ առիթ միասին լավ ժամանակ անցկացնելու: Մաղթում ենք նրանց ամուր ընկերություն եւ նրա մասին LN-ին պատմելու շատ առիթներ:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: