Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Երբ սիրահարվում ես, շրջապատը սկսում է ընկալվել այլ կերպ. Էռնա Էլիզբարյան

17.03.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը:

-Գարունը միշտ սպասումներով է գալիս: Ձեզ համար այն ինչպե՞ս է սկսվում, ի՞նչ սպասումներ ունեք:

-Գարունն ինձ համար նորովի ապրելու, ունեցածն արժևորելու և ապագայի անելիքները վերաարժևորելու խորհուրդ ունի: Նայում ես շուրջդ փթթող բնությանը, ծաղկող ծառերին ու արևով լցվող օրվան, ցանկանում ես շրջապատիդ հետ կիսել գարնան հրճվանքը, երազանքների ու հույսերի բողբոջումը, ի վերջո, գարունն ինձ համար տերյանական խորհուրդ ունի` «Գարուն» բանաստեղծության պես.

«Գարունն այնքա՛ն ծաղիկ է վառել,

Գարունն այնպե՛ս պայծառ է կրկին,

Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,

Ուզում եմ անուշ փայփայել մեկին»…

-Էռնա՛, ի՞նչ պետք է անի կինը մշտապես ներկայանալի և ցանկալի լինելու համար:

-Բոլորս էլ գիտենք արտաքին տեսքն ամենակարևորը չէ մարդու մեջ, և հաջողության հասնելու համար ավելի կարևոր են նրա անձնական հատկանիշները. այդ դեպքում, կարծում եմ, կինը կարող է լինել և հաջողակ և ցանկալի: Արտաքին գրավչությունը և ինտելեկտը պետք է ներդաշնակ լինեն ներքին աշխարհի հետ, և կինը կլինի կրկնակի գնահատված: Կարծում եմ, որ երբեմն անհրաժեշտ է նաև մեզ կողքից նայել, բայց արդարացի: Իսկ ցանկալի լինելու համար շատ կաևոր է համատեղել արտաքինը ներքին հմայքի հետ, ինչպես նաև` ունենալ անկրկնելի անհատականություն, միշտ լինել գեղեցիկ ու խնամված…

 600x580

-Կանայք առհասարակ զգացմունքային էակներ են, ինքներդ այդպիսի՞ն եք, թե՞ բանականությամբ եք ավելի շատ առաջնորդվում:

-Ես, իհարկե, զգացմունքային մարդ եմ. գիտեմ սիրել, նվիրվել: Ա. Քամյուն այս առիթով հետաքրքիր խոսք ունի. «Սիրված չլինելն ընդամենն անհաջողություն է, չսիրելն է դժբախտություն»: Այնպես որ, սերն ու բանականությունն ինձ համար մեկը մյուսին չհատվող տիրույթներում են: Սերը հոգու և ենթագիտակցության ծնունդ է, իսկ բանականությունը` գիտակցության:

-Ասում են` քնքշանքն է սիրո լավագույն ապացույցը, ոչ թե կրքոտ երդումները… Ի՞նչ արժեք ունի Ձեզ համար տղամարդու խոսքը, թե՞ վերաբերմունքն ավելի էական է ու խոսուն:

-Ինձ համար ոչ քնքշանքն է որոշիչ, ոչ էլ կրքոտ երդումները: Գեղեցիկ կանայք այդ երկու բաղադրիչների պակաս, կարծում եմ, չեն ունենում: Ինձ համար կարևորը տղամարդու հոգատար վերաբերմունքն է իր սիրած կնոջ նկատմամբ: Խոսքը, որը կարճ ժամանակ անց, գործի է վերածում, անկեղծությունը, նվիրվածությունը:

 600x580

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր ընտրյալը, ի՞նչ հատկանիշներ կան, որ միանշանակ բացառում եք:

-Ես վախկոտ տղամարդկանցից եմ խորշում, որոնց արաքներն ու խոսքը, երբեք կապ չեն ունենում իրենց ապրած կյանքի ու արածների հետ: Իսկ ընտրյալ ունե՞մ, թե՞ ոչ, թույլ տվեք համեստորեն լռել. կարևորը հիմա երջանիկ եմ, թե ինչ կլինի հետո, դա միայն Աստված գիտի:

-Ունե՞ք կնոջ Ձեր իդեալը, որին ձգտում եք նմանվել, գուցե նաև ընդօրինակել:

-Կնոջ իմ իդեալը մայրս է… Պայքարող տեսակ, ով ինձ սովորացրել է անկոտրում ու հպարտ քայլել, պայքարել կյանքում արևի մի շողի համար, իսկ նմանվել կամ ընդօրինակել բառերն ինձանից հեռու են. ես այն եմ, ինչ կամ:

-Էռնա, մի առիթով նշել եք, որ կնոջ համար կարևորը ընտանիքն է, միշտ եք այդ գիտակցումն ունեցե՞լ, թե՞տարիքի հետ եք հասկացել:

-Միշտ եմ գիտակցել, ուղղակի ուսումն ու աշխատանքը, թերևս, խանգարել են:

 600x580

-Եթե Ձեզ ինչ-որ բան փոխելու հնարավորություն տային, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Երևի ոչինչ, նորից նույն ոգով կապրեի: Ուղղակի կլինեին մարդիկ, որոնց թույլ չէի տա ներխուժել իմ կյանք:

-Շատերը Ձեզ ճանաչում են որպես հեռուստահաղորդավարուհու, իսկ ինչպիսի՞ն է Էռնա Էլիզբարյանը կյանքում, առօրյայում….

-Ուրախ, պոզիտիվ, պայքարող:

 600x580

-Ի՞նչ է Ձեզ համար Սերը:

-Սիրել նշանակում է ապրել: Սիրո գործերը միշտ խաղաղության գործեր են։ Բալզակն ասել է. «Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները»: Երբ սիրահարվում ես, սիրած անձը և ողջ շրջապատը սկսում են ընկալվել բոլորովին այլ կերպ, քան առաջ: Իմ կարծիքով, սերը կայուն և ամուր ընտանիք ստեղծելու հիմնական նախապայմանն է: Ուրեմն միշտ սիրեք ու միշտ` անմնացորդ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15388 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Հասմիկ | 18-03-2014 21:03
<< Արտաքին գրավչությունը և ինտելեկտը պետք է ներդաշնակ լինեն ներքին աշխարհի հետ...>>: Էռնա ջան ,համաձայն եմ Ձեզ հետ:Եվ Դուք հենց այդպիսի հայուհի եք...Ձեզ մեծ սեր և ամուր ընտանիք եմ մաղթում...

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-03-2026 08:54
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանեփով սուր թունավորումը կարող է խաթարել մարդու հիշողության համակարգերի մեծ մասը։ Գիտնականները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ) հոգեակտիվ բաղադրիչի ազդեցությունն անդրադառնում է ոչ միայն պարզ մտապահման, այլև առօրյա կյանքում կիրառվող մի շարք ճանաչողական գործընթացների վրա, օրինակ՝ ապագա անելիքները հիշելու, զրույցներին հետևելու կամ տեղեկատվության աղբյուրը որոշելու կարողության։
16-03-2026 08:51
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 3:6, 6:3, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։ Արինա Սաբալենկան նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։
13-03-2026 10:35
Առողջ սննդակարգը կարող է մի քանի տարով երկարացնել կյանքը՝ անկախ գենետիկ նախատրամադրվածությունից կամ սեռից, ասվում է Չինաստանի Հուաչժոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականների կողմից Science Advances-ում հրապարակված ուսումնասիրության մեջ։ «Առողջ սննդի այլընտրանքային ինդեքսին, միջերկրածովյան և բուսական սննդակարգին, ինչպես նաև հիպերտոնիան կանխող և շաքարախտի ռիսկը նվազեցնող սննդակարգերին հետևելը հանգեցրել է ընդհանուր մահացության նվազմանը և կյանքի տևողության երկարացմանը»,- նշվում է հոդվածում։
13-03-2026 10:23
Քիմ Քարդաշյանը և նրա մայրը՝ Քրիս Ջենները, հերքել են 2007 թվականի հայտնի սեքս-տեսանյութի հետ կապված վաղուց ի վեր եղած մեղադրանքները։ Դատական նոր փաստաթղթերում նրանք պնդում են, որ երգիչ և հեռուստահաղորդավար Ռեյ Ջեյի պնդումները, թե ընտանիքը կազմակերպել է տեսագրության հրապարակումը՝ ճանաչում ձեռք բերելու համար, «բացարձակապես կեղծ են»։
13-03-2026 07:32
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:0), 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 10-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Վիկտորյա Մբոկոյին։ Կիսաեզրափակիչում Սաբելենկայի մրցակիցը կլինի չեխ Լինդա Նոսկովայի եւ ավստրալացի Թալյա Գիբսոնի դիմակայության հաղթողը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.03.2026
Դիտվել է 507 անգամ
10.03.2026
Դիտվել է 328 անգամ
11.03.2026
Դիտվել է 301 անգամ
12.03.2026
Դիտվել է 272 անգամ
13.03.2026
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster