Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Նելլի Խերանյանի ամուսին լինելն իմ խաղացած ամենաբարդ դերն է. Տիգրան Ներսիսյան

26.02.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

-«Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է»,- ասում էր Լևոն Խեչոյանը: Իսկ ի՞նչ կասի Տիգրան Ներսիսյանը:

-Առաջին հերթին՝ կինը կյանք է, կյանքի շարունակությունը. նա է լույս աշխարհ բերում նոր կյանք, նրան է տրված այդ բացառիկ աստվածայինը: Տերը կնոջն է շնորհել լինել ամենագեղեցիկը, ամենացանկալին, ամենահրաշալին, Կինն աստվածային երևույթ է:

-Այսօր հայ տղամարդը կարողանո՞ւմ է գնահատել, մեծարել, կնոջը տալ այն, ինչին կինն արժանի է:

-Ո՛չ:

-Ի՞նչն է խնդիրը:

-Պատճառները տարբեր են և տարաբնույթ. տղամարդու թուլությունները, թերությունները, գայթակղություններին չդիմանալը, ինքնակայացումը, ինքնահաստումը, որոնք ևս Տիրոջ կողմից են տրված: Այս ամբողջ համակարգը խանգարում է, որ նա կնամեծար լինի, փայփայի, գուրգուրի և ամեն ինչ անի, որ կինը մնա այն բարձունքի վրա, որին Աստված դրել է կնոջը: Վերը նշվածները բավարարելու, իրենց «տղամարդկությունը» ցույց տալու պատճառով տղամարդիկ փորձում են կնոջն իջեցնել այդ բարձունքից, այնինչ պետք է վարվեն ճիշտ հակառակ կերպ. դրանում չի կայանում տղամարդկությունը… Տղամարդն ավելի է բարձրանում, երբ կինը մնում է այդ բարձունքում: Ընդհանրապես տղամարդու և կնոջ մասին շատ կան հանճարեղ մտքեր և աֆորիզմներ, բայց ես մեկը հիմա կնշեի՝ տղամարդուն կարող ես գնահատական տալ՝ տեսնելով, թե ինչպիսի կին է իր կողքին:

 600x580

-Իսկ եթե կինն այդ բարձունքում չէ, մի՞թե միշտ տղամարդն է մեղավոր:

-Ո՛չ, կան շատ կանայք, ովքեր առանց տղամարդու «օգնության» մոռացել են իրենց աստվածային լինելն ու իջել այդ բարձունքից:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն գլխավոր բարդությունը, դժվարությունը, որ կինը հաղթահարում է՝ գտնվելով տղամարդու կողքին:

-Առաջին հերթին՝ տղամարդու՝ գայթակղություններին դիմանալու ունակությունը. տղամարդն ունի գայթակղությունների մի ողջ ներկապնակ, որոնց դիմանալն ու դիմակայելն ամենադժվարն է:

-Իսկ Ձեր կինը' Նելլի Խերանյանն ինչպե՞ս է հաղթահարել այդ դժվարությունը, թե՞ դուք նման խնդիրներ չեք ունեցել:

-Լինելով նորմալ տղամարդ՝ ես էլ ունեցել եմ ու ունեմ գայթակղությունների մի ողջ շարք: Իսկ Նելլին, այո՛, դիմացել է իմ թուլություններին, իմ թերություններին, իմ տարբեր հաճույքներին տրվելուն ու կասեմ, որ իր համար բարդ ու շատ ծանր է եղել այդ ամենը:

-Մարկ Տվենն ասում էր. «Երբ իմ և կնոջս միջև կարծիքների անհամաձայնություն է առաջանում, մենք միշտ վարվում ենք այնպես, ինչպես նա է ուզում, և նա դա կոչում է գնալ փոխզիջումների»: Երբ Ձեր և Ձեր կնոջ միջև է կարծիքների անհամաձայնություն առաջանում, ո՞վ է զիջում:

-Հանճարեղ է ասված (ծիծաղում է): Մեր դեպքում փոխզիջումների ավելի շատ Նելլին է գնում. նա է հարթեցնողն ամեն ինչի, չի սիրում սուր անկյուններ թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ: Ես ավելի զգացմունքային եմ եմ, բռնկվող, այդպես եմ ամեն հարցում, մարդկանց դեմքին ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դա Ես եմ՝ Տիգրան Ներսիսյանը. հիշեցի Չարենցի հանճարեղ խոսքերը, որ ասում է. «Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ՝ իմ ոգու ամբո՛ղջ տենդով ու տապով»: Ես էլ եմ ինձ ընդունում այնպիսին, ինչպիսին կամ. ուրախ ու գոհ եմ, որ այսպիսին եմ ծնվել:

600x580

-Երբ տիկին Խերանյանի հետ զրուցում էի, հարցրեցի՝ ինչով Ձեզ գրավեց, նա մտածեց և ասաց՝ գուցե Ձեր մայրիկի հետ իր նմանությամբ, կա՞ նման բան:

-Այո՛, կա, բայց պետք է ասեմ՝ այդ ժամանակ չեմ մտածել դրա մասին. դա երևի իմ ենթագիտակցության մեջ է եղել:

-Այդ դեպքում, նրա մեջ ի՞նչը Ձեզ գրավեց միանգամից:

-Բացառիկ լինելը. ինքը բացառիկ էր, ամեն ինչով բոլորից տարբերվում էր: Արտաքինի մասին չեմ էլ ուզում խոսել. ինքը գեղեցիկ էր ու գեղեցիկ է այսօր էլ՝ իր այս տարիքում, որը, ըստ իս, կնոջ համար ամենահետաքրքիր տարիքն է, երբ գեղեցկության մեջ կա իմաստ, տառապանք, բերկրանք, ամեն ինչ:

-Իսկ կասե՞ք՝ ինչն է նրա մեջ նույնը մնացել այս տարիների ընթացքում, այսինքն՝ ինչպես կար, այդպես մնացել է:

-Շատ լավ հարց էր (մտածում է): Կարծում եմ՝ գենետիկ կոդը, որովհետև դա էլ է փոխվում. մարդն իր կյանքի ընթացքում տարբեր ուղղություններով է գնում, դառնում տարբեր արժեքների կրողը, «ստիպված» անում ինչ-որ քայլեր, որոնք իրենը չեն և հենց այդտեղ խախտվում է մարդու գենետիկ կոդը: Նելլիի մեջ այն հաստատ չի փոխվել:

600x580

-Պարո՛ն Ներսիսիյան, որքանո՞վ է բարդ ամուսնացած տղամարդու դեր խաղալը, գուցե այն ամենաբարդ դե՞րն է, որ «խաղացել եք»:

-Միանշանակ, այո՛: Իմ բեմական բոլոր դերերը եղել են բարդ, բայց կարող եմ ասել՝ ամենբարդ դերը, որ մինչև հիմա «խաղացել եմ», Նելլիի ամուսնու դերն է:

-Ո՞րն է այդ բարդությունը:

-Ամուսին չես լինում մի օր, մի ամիս կամ արձակուրդներին. ամուսին պետք է լինես անդադար: Նույնն էլ կնոջ դեպքում է. նա էլ երբեք չպետք է դադարի լինել կին:

-Նշեցիք, որ շատ զգացմուքային եք, բռնկվող, իսկ տիկին Խերանյանը չի՞ բողոքում այդ փաստից:

-Իհարկե, բողոքում է. ինձ մոտ ամեն ինչ ծայրահեղ է: Տխրում եմ շա՛տ, ուրախանում եմ շա՛տ. ինչ-որ փոքր խնդիր կարող է դարձնեմ մեծ պատմություն: Նելլին հենց այդ «շատը» փորձում է մեղմել:

-Ստացվո՞ւմ է:

-Ոչ միշտ, բայց ամեն դեպքում զսպում է. հետո, երբ իրավիճակն անցնում է, վերլուծում և հասկանում եմ՝ ինքը ճիշտ էր:

-Էլ ի՞նչ հարցերում է Ձեզ «դիտողություններ» անում, փորձում զսպել:

-Միշտ սիրել եմ և հիմա էլ եմ սիրում ընկերներիս հետ երեկույթների կամ ինչ-որ առիթների ընթացքում խմել, իսկ ինքն ինձ անընդհատ ասում է՝ քիչ խմիր, քիչ խմիր և այնքան է կրկնում, որ ես ամեն ինչ մոռանում եմ, կենտրոնանում իր վրա, ասում, որ բավական է ինձ նույն բանն ասի (ծիծաղում է):

600x580

-Տիկին Խերանյանը կրկին մեր զրույցի ընթացքում նշեց՝ տղամարդիկ թույլ արարածներ են, ուժեղ են միայն ֆիզիկապես, համաձա՞ն եք նրա հետ:

-Ո՛չ, համաձայն չեմ, ընդհանրապես շատ կանայք են այդպես ասում, պետք է նշեմ՝ դա նրանց հորինածն է: Տղամարդն է ուժեղ, նա է պաշտպանն իր կնոջն ու ընտանիքի, սակայն դա բացարձակ չի բացառում այն, որ կինն էլ շատ ուժեղ երևույթ է, իսկ կնոջն ու տղամարդուն լրիվ տարբեր ուժեր են տրված:

-Ինչպե՞ս եք ընդունել տիկին Խերանյանի՝ դերասանուհու մասնագիտություն ունենալու իրողությունը:

-Երբ մենք ամուսնացանք, առաջին երեք տարիների ընթացքում Նելլին չէր աշխատում: Հետագայում մայրս միջամտեց, ասաց. «Դու ուզո՞ւմ ես նրան այն ճակատագրին արժանացրել, որին հայրդ արժանացրեց ինձ». մայրս էլ է ցանկացել դերասանուհի դառնալ, սակայն հայրս արգելել է՝ նրան դնելով ընտրության առջև՝ կամ թատրոն, կամ ընտանիք: Մայրս, իհարկե, ընտրել է ընտանիքն ու գերազանց կատարել իր պարտականությունները, բայց ամեն դեպքում գոհ չէր: Նելլին մինչ այսօր հիշում է, թե ինչպես մայրս միջնորդեց ու նպաստեց՝ փոխեմ որոշումս. դա իր մեջ դրական առումով խորը հետք է թողել:

-Իսկ ո՞րն էր խնդիրը. ձգտում էիք վարվել այնպես, ինչպես Ձեր հա՞յրը, թե՞ այլ պատճառներ կային:

-Դա էլ կար, կար նաև խանդի գործոնը. չէի ուզում՝ ինչ-որ մեկը նրան դիպչեր:

-Սեփականատեր էիք…

-Այո՛:

-Հիմա՞ էլ եք այդպիսին, թե՞ տարիները փոխել են Ձեզ:

-Ո՛չ, հիմա էլ եմ այդպիսին, բայց արդեն տարիքային իմաստությամբ և բովանդակությամբ, սակայն հիմա էլ սեփականատեր եմ. իմ կինը միայն իմն է, ես դա չեմ ասում այնպես, կարծես դա հերոսական ինչ-որ բան է, ուղղակի նորմալ տղամարդն այդպես պետք է ընկալի իր կնոջը:

600x580

-Տիկին Խերանյանը նշեց՝ եթե դերասանուհի չլիներ, գուցե չհանդուրժեր Ձեր մասնագիտությունը…

-Շատ լավ է ասել. դժվար հանդուրժելու բան է:

-Ինչո՞ւ:

-Դժվար է, որովհետև շփվում ես ուրիշ կանանց հետ. շատ նուրբ լարեր են պետք դիմանալու համար:

-Փաստորեն, բարդ է լինել դերասանի կին կամ ամուսին…

-Այո՛, դժվար է, սակայն պատմության մեջ բազում օրինակներ կան, երբ ամուսիններից մեկը եղել է դերասան, մյուսն ունեցել այլ մասնագիտություն, բայց կազմել են կատարյալ ընտանիք:

-Ամուր ընտանիքի գրավականը ո՞րն է:

-Համեմատեմ շինության հետ. եթե շինության հիմքն ամուր է, այսինքն՝ ընտանիքը հիմնված է իրական ու իսկական զգացմունքների վրա, ապա ամեն ինչ հաղթահարելի է, բայց երբ հիմքը փխրուն է, չի դիմանա փորձություններին, իսկ փորձություններն անընդհատ կան: Ընտանիքն էլ, ինչպես ամուսին կամ կին լինելը, պահանջում է ամենօրյա և անդադար աշխատանք:

600x580

-Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է կինը դառնում վտանգավոր:

-Շատ լուրջ հարց է (մտածում է), երբ բավարարված չէ՝ բոլոր առումներով:

-Ի՞նչ է ուզում կինը. երևի թե սեր, ջերմություն, ուշադրություն, ընտանիք և հավատարմություն, մնում է՝ տղամարդը ճիշտ չափաբաժնով և ճիշտ ժամանակին դա տա կնոջը, բայց տղամարդիկ հաճախ թերանում են… Ինչո՞ւ, մի՞թե շատ բան է ուզում կինը:

-Իհարկե, ինչպե՞ս կարող է աստվածային էակը քիչ բան ուզել. դա նորմալ է: Տղամարդն էլ իր հնարամտությամբ և խելացիությամբ պետք է կարողանա այդ ցանկությունները մեղմել, շրջանցել, երբեմն չանել, բայց այնպես, որ դա չբերի 10 բալանոց երկրաշարժի, լինի գոնե 2-3 բալանոց՝ առանց զոհերի և ավերածությունների (ծիծաղում է):

-Ի՞նչ է Ձեզ համար Սերը:

-Կյանք… Առանց սիրո ոչինչ չի կարող լինել. երեխա չի ծնվի, բույսը չի աճի, արևը չի ծագի… Ահա սա է Սերը՝ կյանքիս լավագույն ստեղծագործությունը (ցույց է տալիս իր փոքրիկ աղջկա լուսանկարը): Ցավոք, հիմա սեր գրեթե չկա. ինչպես ես գիշերը հաշվում լուսատիկներին, այդպես էլ հիմա կարող ես «հաշվել»՝ ինչքան քիչ սեր է մնացել:

-Իսկ ինչո՞ւ չկա:

-Մարդիկ Աստծուն են կորցրել, իսկ Աստված Սեր է: Այս երկրագունդը դեռ պտտվում է այն քիչ սիրո շնորհիվ, այն «լուսատտիկների» շնորհիվ, որ դեռ մնացել են:

-Երջանկության մասին յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը, իր բանաձևը. ո՞րն երջանկության Ձեր բանաձևը:

-Աստված և Սեր… Դրանց ներկայությունն ու զգացողությունը. դա է երջանկությունը: Արարիչը մարդուն ստեղծել է և ասել. «Գնա՛, երջանիկ եղիր. ես քեզ ամեն ինչ տվել եմ՝ երկինք, արև, հող, ջուր, շնչելու հնարավորություն, գնա՛ սիրիր, սիրվիր, գեղեցկացրո՛ւ այս աշխարհը՝ այն սիրով լցնելով»:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15510 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-01-2026 12:46
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական օգտագործել առնվազն 400 գրամ տարբեր մրգեր և բանջարեղեն, ինչը համարժեք է մոտավորապես 80 գրամանոց հինգ չափաբաժնի: Լիարժեք և հավասարակշռված սննդակարգի համար կարևոր է պահպանել բազմազանությունը: Մասնավորապես՝ մանդարինի օպտիմալ և անվտանգ օրական ընդունումը չպետք է գերազանցի երկու կամ երեք հատը։ Ընդ որում, խորհուրդ չի տրվում մանդարին ուտել դատարկ ստամոքսին՝ դրանց բարձր թթվայնության պատճառով։
09-01-2026 12:35
Ջենիֆեր Լոուրենսը զարմանալի խոստովանություն է արել սեքսի տեսարաններ նկարահանելու մասին՝ նշելով, որ դրանք «ավելի հեշտ» է համարում այն դերասանների հետ, որոնց չի ճանաչում։ «Իմ ընկերը գիժ է» ֆիլմի օսկարակիր աստղը 92nd Street Y–ում Ջոշ Հորովիցի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իր նոր՝ «Die My Love» ֆիլմի նկարահանումների առաջին օրը ինքն ու Ռոբերտ Փեթինսոնը ստիպված են եղել մերկ սեքսի տեսարան նկարահանել, չնայած իրական կյանքում նրանք լիովին անծանոթ էին։
09-01-2026 11:55
30-ամյա դերասան Թիմոթի Շալամեն առաջին անգամ հրապարակավ խոստովանել է իր սերն ընկերուհու՝ 28-ամյա գործարար Քայլի Ջեների նկատմամբ՝ 2026 թվականի «Critics Choice Awards» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայում, Կալիֆոռնիա։
09-01-2026 02:37
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA Brisbane International մրցաշարի կիսաեզրափակիչ։ Բեառուսի ներկայացուցիչը 6:3, 6:3 հաշվով առավելության հասավ աշխարհի 7-րդ ռակետ, ամերիկացի Մեդիսոն Քիզի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում Արինա Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի 20-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովան։
08-01-2026 13:57
Ֆրանսիական կինոյի սեքս-խորհրդանիշ Բրիջիտ Բարդոյի հուղարկավորությունը, որը մահացել էր մեկ շաբաթ առաջ 91 տարեկան հասակում, տեղի է ունեցել Սեն Տրոպեզում: Դերասանուհու ամուսինը՝ Բեռնար դ'Օրմալը, ներկայացրել նրա վերջին խոսքերը և բացահայտել մահվան պատճառը: Բարդոն մահացել է քաղցկեղից, որի պատճառով նա երկու վիրահատության է ենթարկվել: Նա իր վերջին օրերն անցկացրել է ամուսնու և կենդանիների հետ Սեն Տրոպեզի իրենց Լա Մադրագ կալվածքում: Դ'Օրմալի խոսքով՝ աստղը ցանկացել է վերջ դնել կյանքին ուժեղ ցավերի պատճառով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.01.2026
Դիտվել է 1782 անգամ
04.01.2026
Դիտվել է 1215 անգամ
08.01.2026
Դիտվել է 332 անգամ
07.01.2026
Դիտվել է 247 անգամ
09.01.2026
Դիտվել է 61 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster