Եթե օրվա մեջ միակ ազատ պահը տնից աշխատանքի գնալու եւ հակառակ ճանապարհն է, դա արդեն հնարավորություն է «նորոգվելու»:
Ներքին թարմության մի աստիճան կա, որի կարիքը զգում ես հաջորդ ժամդ լիարժեք ապրելու համար: Խոսքը միայն ֆիզիկական ակտիվ վիճակի, լավ տրամադրության մասին չէ: Ավելի շուտ' երեւի ներդաշնակության զգացողության, «բացության», երբ մի քիչ ավելի են ես, քան մարդը, «հասարակական էակը»:), երբ տիեզերքի մասնիկը լինելու զգացողություն ունես...
Պահել, զգալ, «չթոշնել»: Իսկ դրա համար շատ բան պետք չէ, ավելին' սովորաբար բարդ, ճնշող, «չոր» իրավիճակից պարզ լուծումներն են դուրս բերում, այնքան պարզ, ինչքան, ասենք, ծաղիկը ջրելն է...
Ինչքան եմ սիրում գարունը, հատկապես հիմա' սկիզբը: Հենց միայն փողոցում ուղղակի քայլելն արդեն լիցքեր ստանալու ճանապարհ է: Եղանակը ոչ միայն թույլ է տալիս, այլեւ տրամադրում է մոռանալ տրանսպորտի մասին կամ եթե հնարավոր չէ, տարբերակ է նաեւ կանգառը փոխելը :) Ախր շատ ձանձրալի բան է ամեն օր նույն կանգառում նույն երթուղայինին սպասելը: Կարելի է քայլել, իսկ տրանսպորտի մասին հիշել, երբ կհոգնենք. կանգառ ամեն տեղ էլ կա:
Առանց ականջակալների, փողոցի աղմուկի միջից գարնան «ձայնը» լսելով, անկյուններում ծաղկավաճառներին ու նրանց ծաղիկները նկատելով, մեկ-մեկ երկնքին նայելով:). այո, պարզ բաներ են, բայց կաթիլներ են, որոնցով «ջրում» ես ներսդ: Եվ բացի այդ, սա մի աշխատանք է, որ անում ես քեզ համար, եւ ուրիշը չի կարող այն անել քո փոխարեն. եթե առավոտը սկսել ես' քեզ այս պահերը պարգեւելով, դժվար թե որեւէ մեկին հաջողվի փչացնել օրդ:
Հաջող օր քեզ, ուր էլ գնալու լինես գարնանային առավոտը վայելելուց հետո, իսկ ես հասա LN-ի խմբագրություն :)
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։