Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ անել, եթե մարտի 19-ին փողոցում շնորհավորեն ձեր Մարտի 8-ը

19.03.2012

Այս օրերին փողոցում աղջիկ խոսեցնելու ամենաակտուալ տարբերակը «Ձեր Մարտի 8-ը շնորհավոր»-ն է, եւ դա մենք կլսենք ապրիլի 7-ը ներառյալ: Եթե ձեզ հանդիպել են գոնե «Ձեր տոնը շնորհավոր» կամ «Ձեր միամսյակը շնորհավոր» տարբերակները, ուրեմն չի բացառվում' զտարյուն շնորհավորանք էր, ուղղակի փողոցում ստացվեց :)

Բայց սա դեռ խնդիրների խնդիրը չէ. ավելի մեծ խնդիր է, երբ օրվա վերջում պարզում ես' դա քո օրվա միակ «տոնական»  կետն էր: Իսկ ողջ օրդ ամենասովորական հոգսերի, ամենականխատեսելի հարաբերությունների փակ շղթա էր:

Չեմ վիճի նրանց հետ, ովքեր կասեն'  «հորինված բան է էս միամսյակը», «օֆիցիալ նման բան չկա»: Այո, իհարկե, ոչ մի օֆիցիալություն: Բայց արհեստական, թե բնական, օֆիցիալ, թե ոչ, տարվա մեջ ունենք առանձնահատուկ մեկ ամիս, սիրելի լեդիներ:

Առաջարկում եմ այն հայտարարել  «պահքի»  շրջան ինքներս մեզ համար. կամք դրսեւորեք եւ մեկ ամիս բոլոր օրերին  «մի գայթակղվեք» վատ տեսք, վատ տրամադրություն, լարված հարաբերություններ, սովորական օր ունենալու հնարավորություններով…

«Օֆիցիալ»  լինենք բազմակողմանիորեն գերազանց: Ասում են' նման պահքից դուրս ես գալիս կերպարանափոխված :)

Դեռ ժամանակ ունեք: Տոնի վերածեք  Ձեր կամքը:

Տ.Մ.

Դիտվել է 3471 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1244 անգամ
22.07.2026
Դիտվել է 424 անգամ
25.07.2026
Դիտվել է 374 անգամ
24.07.2026
Դիտվել է 315 անգամ
28.07.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster