Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Վարժություններ որովայնի մկանների համար

17.03.2012

Միշտ չէ, որ հնարավոր է լինում կանոնավոր այցելել ֆիթնես ակումբներ, իսկ ձիգ մարմին եւ առանց ծալքերի որովայն ունենալ պետք է տարվա բոլոր օրերին: Հետեւաբար առաջարկում ենք տնային պայմաններոմ կատարվող վարժությունների կոմպլեքս, որը կօգնի Ձեզ հասնել ցանկալի արդյունքի կանոնավոր կիրառության դեպքում:

Վերցրեք աթոռ, արմունկներով հենվեք աթոռի նստատեղին, իսկ ոտքերն ուղղեք հորիզոնական դիրքով: Հավասարակշռեք կեցվածքը՝ ձգելով որովայնի մկանները և հետույքը: Մարմինը պետք է ուղիղ գիծ ընդունի քթից մինչև ոտնաթաթ:

Պահելով դիրքը՝ մի քանի անգամ շնչեք, արտաշնչեք: Հետո հանգիստ ծալեք աջ ծունկը, բայց մի կպեք հատակին, մի քանի վայրկյան պահելուց հետո, կրկնեք վարժությունը՝ փոխելով ոտքերը:

Կատարեք վարժությունն այնքան, քանի դեռ չեք հոգնում: Հետո հանգստացեք և «երկրորդ մոտեցում» կատարեք:

Ուշադրություն, վարժության ընթացքում չկատարել հետեւյալ սխալները՝
...կեցվածքը «քարանում» է, առաջանում է մկանների չափազանց մեծ լարվածություն, կարծես բեռ եք կրում:
...ուսերը վեր են բարձրանում: Այս իրավիճակը մեծացնում է ուսային մկանների լարումը, որոնք մասնակցում են վարժություններին, և անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չի ընկնում որովայնի պրեսի վրա:
...գլուխը կամ բարձրանում է կամ իջնում: Սա էլ առաջացնում է պարանոցի մկանների անտեղի լարում: Հիշեք, որ մարմինը պիտի լինի մի գծով, և ամեն սխալ շարժումը կփչացնի Ձեր աշխատանքը:

Վարժությունները կատարելուց հետո կանգնել ուղիղ դիրքով՝ մարմնի մկանները հանգստացնելու համար:

Եվս մեկ թեթև վարժություն, որը կարող եք անել, երբ ազատ րոպե եք ունենում աշխատավայրում:

Ձեռքերը «կողպում եք» գլխավերևում և փոքր- ինչ վերև հրվում:

Փորի մկանները ձգվում են և ամրանում: Փորձեք վարժությունը շաբաթվա ընթացքում 3-4 անգամ:

Դիտվել է 14008 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-11-2026 11:51
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
04-11-2026 11:38
«Տեսնել ամեն ինչ» ֆիլմը, որը պատմում է խաբեբա Էլիզաբեթ Հոլմսի մասին, դարձել է այս տարվա ամենամեծ նախագծերից մեկը։ Այն անվերջ քննարկվել է սոցցանցերում, վավերագրական ֆիլմի համար գրանցել է վարձույթի ռեկորդ և նախատեսվում է, որ այս գալիք մրցանակաբաշխությունների սեզոնի ընթացքում կմրցի հեղինակավոր մրցանակների համար։ Ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այն նույնիսկ խախտել է «Օսկար»-ի կանոնը. արարողության 98-ամյա պատմության մեջ առաջին անգամ վավերագրական ֆիլմը կքննարկվի հիմնական, այլ ոչ թե հատուկ անվանակարգերում։
04-11-2026 10:42
Նյու Յորքի քաղաքապետի կինը՝ նկարչուհի Ռամա Դուվաջին, հավակնում է դառնալ նորաձևության խորհրդանիշ։ Նրան արդեն անվանում են «ժամանակակից արքայադուստր Դիանա»։ 29-ամյա Ռամա Դուվաջին  սիրիական ծագում ունի։ Նրա էջն ունի 250,000 հետևորդ, և գրեթե բոլոր գրառումները նվիրված են իր արվեստին։ Նա ստեղծում է սև-սպիտակ գծանկարներ, գունագեղ մուլտֆիլմային ոճի նկարներ և անիմացիաներ, որոնք արտացոլում են նրա քաղաքական դիրքորոշումը։ Ռաման նաև համագործակցում է խոշոր ընկերությունների հետ. օրինակ՝ անձնական կայքում ներկայացված են նրա աշխատանքները The New Yorker-ի, The Washington Post-ի, Apple-ի, Spotify-ի և VICE-ի հետ։
04-11-2026 09:58
91-ամյա բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը հայտնել է, որ տեսողության խնդիրները ստիպել են իրեն դադարեցնել դերասանական կարիերան, հաղորդում է Page Six-ը: Աստղի խոսքերով՝ այլևս չի կարող աշխատել թատրոնում կամ կինոյում, և նույնիսկ սցենարներ կարդալն անհնար է դարձել:
04-11-2026 02:06
Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատում են երգիչ Ալեքսեյ Վորոբյովին՝ իր ենթադրյալ ապօրինի երեխային չճանաչելու համար, երբ ակտիվ հրապարակում է կնոջ՝ օպերային աստղ Աիդա Գարիֆուլինայի և նրա դստեր՝ Օլիվիայի հետ ընտանեկան կյանքը։ Աղմուկը ծագել է տղայի մոր՝ հայտնի առցանց սննդաբան Նատալյա Զուբարևայի կողմից հրապարակված տեսանյութից հետո։ Տեսանյութում նրա հնգամյա որդին՝ Լեոն, արտահայտիչ կերպով արտասանում է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 847 անգամ
02.11.2026
Դիտվել է 737 անգամ
29.10.2026
Դիտվել է 446 անգամ
30.10.2026
Դիտվել է 407 անգամ
31.10.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster