LADYNEWS. Փնտրեք կնո՛ջը
01.02.2012
Լրատվական դաշտի ամեն տեսակ NEWS կայքերի շարքում մենք ուզեցինք, որ դուք, սիրելի' LADY-ներ, ունենաք ձերը' LADYNEWS. am-ը: Կանայք կանգնած են կյանքի հիմքերում, նրանք վաղուց ճանաչված «նյուզմեյքերներ» են: Դրա մասին գիտեր դեռ Հոմերը, երբ փորփրում կամ հորինում էր տրոյական պատերազմի հիմքերը, նրան շատ շուտ հասկացան նրբամիտ ֆրանսիացիները, ու պատեհ-անպատեհ իրադարձության առիթով կրկնում են. «Փնտրեք կնո՛ջը» (Cherchez la femme)
Մենք «փնտրում ենք» ժամանակակից կնոջը, փորձում հասկանալ նրա պահանջները' հայելու առաջ, խոհանոցում, անկողնում, հանգիստը կազմակերպելիս, կարիերան ծրագրելիս, հոգեբանական խնդիրներով անցնելիս, առողջությունը պահպանելիս, մի խոսքով' այն հնարավոր ճանապարներին, որոնցով անցնում է նա:
LN-ը յուրաքանչյուր առավոտ ձեզ կներկայանա կանանց հետաքրքրող ամենատարբեր ոլորտներից' գեղեցկություն, նորաձեւություն, առողջություն, հոգեբանություն, սեր, ընտանիք, խոհանոց, շուկայում հայտնված նորարարություններ, նյութերի ընտրանիով: Այդ նյութերը, որոնք կարելի է կարդալ հանգստի, ազատ ժամերին, նախատեսված են ե'ւ տեղեկացնելու, ե'ւ ժամանց ապահովելու համար: ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ խորագրի ներքո հետեւեք հատկապես կանանց վերաբերող օպերատիվ լրահոսին ողջ օրվա ընթացքում: Խմբագրության ուշադրության կենտրոնում են նաեւ օրվա հրատապ, ամենից շատ քննարկվող թեմաները' Հայաստանից եւ աշխարհից: Մենք հոգ կտանենք, սիրելի' լեդիներ, որ դուք չկտրվեք տեղեկատվական դաշտից LADYNEWS. am-ում ձեզ հետաքրքրող նյութերն ընթերցելու ընթացքում օրվա գլխավոր լուրերին ՄԵԿ ՏՈՂՈՎ կարող եք ծանոթանալ կայքի աջ հատվածում:
Բացահայտե’ք տարբեր ոլորտներում հաջողություններ ունեցող կանանց LN ՀՅՈՒՐԱՍՐԱՀում: Համաշխարհային ճանաչման հասած կանայք կներկայանան ձեզ նաեւ ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ խորագրում:
LN –ում աննախադեպ հնարավորություն ունեն կանանց մարզաշխարհով հետաքրքրվողները: Ծանոթացե’ք աշխարհի եւ Հայաստանի նշանավոր մարզուհիների գործունեությանը, ոլորտի նորություններին ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ բաժնում: Հետեւե'ք LN-ի լրագրողական բացահայտումներին կանանց աշխարհում, մե’զ վստահեք նաեւ ձեր ժամանցը. յուրաքանչյուր առավոտ LADYNEWS. am-ում տեղեկացեք' ինչպես եւ որտեղ կարելի է անցկացնել երեկոն, բաց մի' թողեք երեւանյան խանութներում զեղչերի մասին առաջինն իմանալու եւ օգտվելու ձեր հնարավորությունը, հետեւեք LN ֆիլմադարանի եւ գրադարանի թարմացումներին: Լինենք տեղեկացված, լինենք ստեղծարար: Սիրով սպասում ենք ձեր հարցերին, առաջարկներին, մի խոսքով' ցանկացած թեմայով ձեր նամակներին [email protected] հասցեում: Դիտվել է 15539 անգամ
Читать на русском
|