Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2025 11:15
Ախալքալաքի Մայակովսկու անվան 2-րդ դպրոցում սովորող 12-ամյա Կարոլինա Այվազյանը վերջերս արժանացել է «Miss Junior Armenia 2025» մրցույթի հաղթողի տիտղոսին։ Կարոլինան մրցույթի ընթացքում ժպտում էր, ոգևորված էր և, ինչպես ինքն է ասում՝ իրեն բեմում զգում էր ինչպես հեքիաթում։
23-04-2025 10:44
Քիմ Քարդաշյանն ու նրա հայտնի ընտանիքը վեցերորդ եթերաշրջանի ավարտից հետո Hulu սթրիմինգային ծառայության հետ քննարկում են իրենց ռեալիթի շոուի ապագան։ Թեեւ Disney-ը հայտարարել է, որ շոուն աստղային վարկանիշ է ունեցել 2024-ին 5-րդ սեզոնի պրեմիերայից հետո, երկրպագուները քննադատել են վերջին սեզոնի «ձանձրալի» պատմությունները: Սակայն Քարդաշյանները մտադիր չեն հանձնվել, քանի որ Disney-ը հայտարարել է «Քարդաշյան» սփին-օֆֆի պլանների մասին:
23-04-2025 08:59
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսի կինը՝ Նադին Մենենդեսը (Արսլանյան), դատապարտվել է իր ամուսնու հետ բիզնես գործարքների կամ իրավական խնդիրների օգնություն փնտրող առնչությամբ Նյու Ջերսիի երեք տղամարդկանցից կանխիկ փողի, ոսկու ձուլակտորների և շքեղ ավտոմեքենայի տեսքով կաշառք ստանալու համար: Դրա մասին գրում է Associated Press գործակալությունը։
23-04-2025 01:26
Հեյլի Բիբերը, ով նախօրեին Զատիկի կապակցությամբ որդու հետ հազվագյուտ լուսանկար էր հրապարակել, խոստովանել է, որ ձվարանների վրա երկու կիստա ունի։ Ջասթին Բիբերի 28-ամյա կինը սոցցանցում սելֆի է հրապարակել՝ ցուցադրելով կլորացած փորը և խոսել իր ախտորոշման մասին։

22-04-2025 10:55
Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Սուրճը, ըստ գիտնականների, խթանում է ստամոքսում թթվի ավելացումը և գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, որն առաջացնում է սրտխառնոց և այրոց: Նշվում է, որ օրգանիզմը մեծ էներգիա է ծախսում միսը, ինչպես նաև ցանկացած կենդանական սպիտակուց մարսելու վրա: Հացաբուլկեղեն և ալյուրով պատրաստված ուտելիքներ նույնպես խորհուրդ չի տրվում ուտել դատարկ ստամոքսին: Սննդաբաններն այս սնունդն անվանում են «ճարպակալման ուղիղ ուղի»: Դա կարող է առաջացնել նաև արյան շաքարի բարձրացում:
22-04-2025 10:43
Առաջին ալիքը բացահայտել է «Երկու աստղ» շոուի նոր եթերաշրջանի ժյուրիի կազմը: Այսպիսով, մասնակիցների ելույթները կգնահատեն Հրաչ Քեշիշյանը, Լուիզա Ներսիսյանն ու Գարիկ Պապոյանը: Կլինի նաեւ հրավիրված անդամ:
22-04-2025 10:38
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չկարողացավ նվաճել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Բելառուսի ներկայացուցիչը եզրափակիչում մրցեց աշխարհի 24-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով։
21-04-2025 10:40
Իդեալական ըմպելիքը, որը կարելի է օգտագործել ինչպես ուտելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, ջուրն է, որը չպետք է լինի սառը, գերադասելի է սենյակային ջերմաստիճանի, նշել են դիետոլոգները։ Ըստ նրանց՝ կարծիքն այն մասին, որ ուտելիս չպետք է ջուր խմել, այդքան էլ արդարացված չէ: Քանի որ, եթե մենք ապուրն ընդունում ենք որպես առավել դիետիկ և ճիշտ ուտեստներից մեկը, ապա ապուրը, մեծ հաշվով, ջուր է ավելի կոշտ սնունդով: Այսինքն՝ կարելի է ուտելիքի վրայից խմել։
21-04-2025 10:32
ԱՄՆ կառավարական մարմինը կազմել է 100 հնարավոր ամենաօգտակար մթերքների վարկանիշը, և կրես-սալաթը ճանաչվել է սննդարար նյութերի առավել մեծ պարունակություն ունեցող բանջարեղենը։ Ցուցակում հաջորդը չինական կաղամբն է (91,99 միավոր), մանգոլդը (89,27), բազուկի տերեւը (87,08) եւ սպանախը (86,43)։ Կրես-սալաթը կանաչատերեւ բանջարեղեն է, պատկանում է նույն ընտանիքին, ինչ եւ կալե կաղամբը, բրյուսելյան եւ սպիտակակոթ կաղամբը։
21-04-2025 10:27
Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ պնդում են, որ հայտնաբերել են միանգամայն նոր գույն, որը մարդիկ նախկինում չեն տեսել։ Գույնը, որը ստացել է «Olօ» անվանումը, ի հայտ է եկել համարձակ փորձի ժամանակ, երբ լազերային իմպուլսները արձակվել են կամավորների աչքերի մեջ՝ զգուշորեն թիրախավորելով ցանցաթաղանթի միայն մեկ տեսակի կոն բջիջ:
17-04-2025 09:56
Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46
Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում  խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։
17-04-2025 09:43
Ձեռնարկատիրական ստարտափը հայտարարել է աշխարհում առաջին «սերմնահեղուկների մրցավազքի» մեկնարկի մասին։ Նմուշները կմրցեն Լոս Անջելեսում՝ բարձրացնելու տղամարդկանց պտղաբերության նվազման մասին իրազեկվածությունը: Այս անսովոր մրցույթը կազմակերպել է Sperm Racing-ը՝ երիտասարդ մագնատների և միլիոնատերերի խումբը, ովքեր հավաքել են ավելի քան 1 միլիոն դոլար՝ միջոցառմանը աջակցելու համար: Այն կկայանա ապրիլի 25-ին՝ Hollywood Palladium-ում՝ հազարավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է Traded.com-ը։
17-04-2025 09:36
Dior-ի հմայքը Ճապոնիայով սկսվել է 1950-ականներին հիմնադիր Քրիստիան Դիորից, և այժմ պատմությունը ողջունում է նոր գլուխ՝ Կիոտոյում Մարիա Գրացիա Կյուրիի շոուի միջոցով: Pre-fall 2025 հավաքածուն ցուցադրվել է կեռասի ծաղկման անցողիկ գեղեցկության ֆոնին' Կիոտոյի լեգենդար Տոջի այգու հանգիստ մթնոլորտում, որտեղ գտնվում են քաղաքի ամենահին տաճարներից մեկը և Ճապոնիայի ամենաբարձր փայտե պագոդան: 
17-04-2025 09:02
Հոլիվուդյան նախկին աստղ Ամանդա Բայնսը, ով լքել է կինոարտադրությունը մի շարք սկանդալներից և կախվածության դեմ երկար պայքարից հետո, OnlyFans–ում հաշիվ է ստեղծել է: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ես հենց նոր միացա OnlyFans-ին: Հրաժարում պատասխանատվությունից. այս հաշիվն ինձ հարկավոր է իմ երկրպագուների հետ շփվելու համար և մտադրություն չունեմ բաց բովանդակություն հրապարակելու», - գրել է 39-ամյա Բայնսը:
16-04-2025 19:38
Չինացի շախմատիստ Ցզյույ Վենցզյուն հինգերորդ անգամ նվաճել է կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չինացի շախմատիստուհին պաշտպաննեց տիտղոսը, որը նվաճել է 2018 թ.-ից։
16-04-2025 11:03
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը ցուցադրել է հսկայական ադամանդով նշանադրության մատանին և համապատասխան լուսանկար հրապարակել Instagram-ում։ Սակայն նշանադրության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա։ Ավելի վաղ 40-ամյա Ռոնալդուն նշել էր, որ սպասում է «հարմար պահի», որ ամուսնության առաջարկություն անի իր ընկերուհուն, ումից ունի երկու երեխա։
16-04-2025 10:57
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել PP405 մոլեկուլը, որը կարող է ակտիվացնել «քնած» մազերի ֆոլիկուլները։ Հայտնագործությունը շատ խոստումնալից է ճաղատության դեմ պայքարում, վստահեցրել են հեղինակները։ Եվ այս պնդումը հաստատում են առաջին ուսումնասիրությունների լավատեսական արդյունքները։
15-04-2025 11:19
Քեյթ Բլանշեթը հայտնել է, որ «լրջորեն» մտածում է մասնագիտությունը թողնելու մասին։ Այս մասին երկու «Օսկար»-ի 55-ամյա դափնեկիրն ասել է Radio Times ամսագրին տված հարցազրույցում։ Նրա խոսքերով՝ կյանքում կան այլ ոլորտներ, որոնք կցանկանար բացահայտել. «Շատ բաներ կան, որոնցով ես ուզում եմ զբաղվել»:
15-04-2025 10:38
Գոյություն ունեն մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է տարբերել մարմնի պաթոլոգիական հյուծվածությունը հոգնածությունից: Ըստ մասնագետների՝ օրգանիզմի հյուծվածության նշաններից մեկը տրամադրության փոփոխություններն են, որոնք կարող են դրսևորվել մեկուսացվածությամբ, անհանգստությամբ, դեպրեսիայով: Մտահոգության առիթ պետք է լինի նաև այն հոգնածությունը, որը չի վերանում լիարժեք քնից հետո: Հյուծվածության նշան է նաև, այսպես կոչված, «ուղեղի մշուշը». մարդու համար դժվար է դառնում մտածել և դատողություններ անել, նկատվում են կենտրոնացման խնդիրներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1207 անգամ
21.10.2026
Դիտվել է 362 անգամ
20.10.2026
Դիտվել է 351 անգամ
22.10.2026
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster