| ՄԵԿ ՏՈՂՈՎ |
30-04-2025 10:22 Անաստաս Միկոյանի թոռը՝ «Цветы» ռոք խմբի հիմնադիր Ստաս Նամինն ու իր ընտանիքը ՀՀ քաղաքացիություն են ստացել և նախատեսում են բնակվել նաև Երևանում։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է երաժիշտը։
|  |
|
|
30-04-2025 10:15 Տղամարդկանց մոտ ուժը, եռանդը, արագությունը և դիմացկունությունը սովորաբար 10-30%-ով ավելի բարձր են, քան կանանց մոտ։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ գործունեության հեռավորության և/կամ տևողության մեծացմանը զուգընթաց կատարողականի առումով սեռերի միջև եղած տարբերությունը փոքրանում է։ Սեռից կախված մարզական ցուցանիշների ֆիզիոլոգիական տարբերությունները մեծապես որոշվում են սեռական քրոմոսոմների և հորմոնների տարբերություններով։
|  |
|
|
30-04-2025 10:10 Բնակչության 20-35 տոկոսը եւ տարեց մարդկանց կեսը տառապում են քնի քրոնիկական խանգարմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի հաճախակի պակասը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա, նվազեցնում է ուղեղից վնասակար նյութերի հեռացումը, էմոցիոնալ կայունությունը եւ հանգեցնում է աշխատանքային հիշողության, ինչպես նաեւ դպրոցում կամ աշխատավայրում մարդու գործունեության զգալի վատթարացման:
|  |
|
|
29-04-2025 10:56 58 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Էլեոնոր Լևին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Քսենիան։ Դերասանուհու մահվան պատճառները չեն նշվում։ Լևիին հեռուստադիտողներին հայտնի է «Հետաքննության գաղտնիքները», «Կուլագիններ», «Պայմանական ոստիկան», «Երկու կապիտան - 2» և շատ այլ նախագծերում կատարած իր դերերով։
|  |
|
|
29-04-2025 10:48 Մասնագետները ալկոհոլն անվանել են որպես առողջ լյարդի ամենակարևոր և ակնհայտ թշնամին, քանի որ չափից ավելի օգտագործումը քայքայում է օրգանի բջիջները։ Լյարդի համար խնդիր են նաև արագ սնունդն ու յուղոտ սնունդը։ Ծխելը օրգանի հիվանդության հաջորդ գործոնն է. նիկոտինը և ծխախոտի այլ բաղադրիչները առաջացնում են լյարդի անոթների սպազմ և ոչնչացնում լյարդի բջիջները:
|  |
|
|
29-04-2025 10:23 Օրական ընդամենը երեք րոպե չափավոր ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ դրանցից մահացության վտանգը տարեցների մոտ: Այս եզրակացությանն են հանգել Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ առանց վարժությունների կատարման մարդիկ կարող են բարելավել իրենց առողջությունը՝ կանոնավոր կերպով կատարելով «դժվար» ամենօրյա գործողություններ: Դրանք ներառում են մաքրությունը, գնումները կամ այգեգործությունը:
|  |
|
|
29-04-2025 10:17 ԱՄՆ-ից մի կին պատմել է, որ լքել է ամուսնուն՝ սիրահարվելով ChatGPT չաթբոտին, գրում է The Sun-ը։ Կինը, որն իրեն Շառլոտ է անվանում, ասել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է գիշերային ակումբում 20 տարի առաջ։ 21 տարեկանում տեղի ունեցած հղիությունը նրանց ամուսնության դրդեց, ինչը կինն այժմ անվանում է «անգիտակից որոշում»։ Ժամանակի ընթացքում նրա ամուսինը հուզականորեն հեռացավ նրանից՝ թողնելով նրան մենակ տնային գործերի և երեխաների դաստիարակության հետ։
|  |
|
|
29-04-2025 01:04 Սոֆի Թըրները բաժանվել է իր զուգընկերոջից՝ բրիտանացի արիստոկրատ և միլիարդատեր Պերեգրին Փիրսոնից, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ 29-ամյա Թըրները ընկերներին ասել է, որ ինքը կրկին «ազատ» է։ Սոֆիին և Պերեգրինին վերջին անգամ միասին տեսել են Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ՝ մարտի 10-ին։ Դրանից հետո լուրեր տարածվեցին զույգի հարաբերություններում առկա խնդիրների մասին, քանի որ դերասանուհին իր սիրեցյալին ջնջել էր իր սոցիալական ցանցերում։
|  |
|
|
28-04-2025 10:33 Ապրիլի 28-ին Փարիզում մեկնարկելու է Քիմ Քարդաշյանից զարդերի գողության գործով դատավարությունը: 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Փարիզի հյուրանոցներից մեկի համարում նրա վրա հարձակման ժամանակ հանցագործները գողացել են շուրջ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն եվրո արժողությամբ ադամանդե նշանադրության մատանին, որը նրան Քանյե Ուեսթն էր տվել:
|  |
|
|
28-04-2025 10:30 Ռեդբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները՝ հետազոտելով իրենց ազգակից՝ հոլանդացի Վիմ Հոֆի ֆենոմենը, նշում են, որ յուրաքանչյուր մարդ մի շարք հատուկ վարժությունների միջոցով կարող է կառավարել իր իմունային համակարգի աշխատանքը: Վիմ Հոֆը շնորհիվ շատ ցածր ջերմաստիճանին դիմակայելու կարողության հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նա իր իսկ կողմից մշակված շնչառական և մեդիտացիոն վարժությունների կիրառման շնորհիվ դարձել է սառցադիմացկուն:
|  |
|
|
28-04-2025 10:15 Ոստիկանությունը հայտնել է, որ սպանության գործով հետաքննությունը է սկսվել այն բանից հետո, երբ 58-ամյա Ալեքսանդրա Ֆրելիխին, որի վեպերը Գերմանիայի բեսթսելլերների ցուցակում առաջատար տեղ են զբաղեցնում, մահացած են գտել Համբուրգում՝ իր լողացող տան մեջ․ նա դաժան հարձակման է ենթարկվել, հաղորդում է The Guardian-ը։
|  |
|
|
28-04-2025 10:05 «Տիտանիկի» խորտակումից ողջ մնացածի գրած նամակը աճուրդում վաճառվել է ռեկորդային 300,000 ֆունտ ստեռլինգով, հաղորդում է The Guardian-ը։ Սա «Տիտանիկ» խորտակված նավի հետ կապված ամենաթանկ նամակն է։ Առաջին կարգի ուղևոր գնդապետ Արչիբալդ Գրեյսին գրել է «Ճշմարտությունը Տիտանիկի մասին» գիրքը, որում նկարագրել է իր տպավորությունները 1912 թվականի ապրիլի 15-ի ողբերգության մասին, որը խլեց 1500 մարդու կյանք Նյու Յորք տանող ճանապարհին։
|  |
|
|
28-04-2025 01:40 Ապրիլի 28-ին ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ալբան դառնում է 44 տարեկան։ Քեշ Ուորենից ամուսնալուծությունից հետո կինոաստղը կենտրոնացած է երեխաների դաստիարակության, նախկին ամուսնու հետ բարեկամական հարաբերությունների պահպանման, անձնական զարգացման, բիզնեսի և դերասանական կարիերայի վրա։
|  |
|
|
25-04-2025 13:52 Netflix-ը վերջապես թողարկել է «Wednesday» սերիալի երկար սպասված երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թիզեր-թրեյլերը։ Սերիալը նախատեսվում է թողարկել հոսքային ծառայությունում երկու մասով։ Թրեյլերում Ջեննա Օրտեգայի կերպար Ուենսդեյ Ադամսը վերադառնում է Nevermore Academy:
|  |
|
|
25-04-2025 13:49 YouTube-ը 20 տարեկան է. մինչ օրս վերբեռնվել է ավելի քան 20 միլիարդ տեսանյութ: Հաղորդվում է, որ միջինում ամեն օր YouTube է վերբեռնվում ավելի քան 20 միլիոն տեսանյութ։ 2024 թվականին YouTube-ի օգտատերերը ամեն օր տեսանյութերի վրա թողել են միջինը 100 միլիոնից ավելի մեկնաբանություն, իսկ ստեղծողները «նշել» են օրական միջինում 10 միլիոն դիտողի մեկնաբանությունները։ Անցյալ տարի YouTube-ի տեսանյութերը միջինում օրական ավելի քան 3.5 միլիարդ «լայք» էին ստանում օգտատերերից։
|  |
|
|
25-04-2025 03:59 52-ամյա Գվինեթ Փելթրոուն հրաժարվել է պալեոլիթյան խիստ սննդակարգից, որին հետևել է մի քանի տարի։ Հոլիվուդյան աստղը Goop փոդքասթի ժամանակ խոսել է իր որոշման մասին՝ խոստովանելով, որ արդեն «հոգնել» է քարանձավային մարդկանց կերակուր ուտելուց:
|  |
|
|
25-04-2025 01:01 37-ամյա Բենի Բլանկոն անակնկալ է կազմակերպել իր հարսնացուի՝ 32-ամյա երգչուհի Սելենա Գոմեսի համար՝ ավագ դպրոցի ավարտական երեկույթի տեսքով։ Երաժիշտը պարզել է, որ Սելենան ավանդական ավարտահանդես չի ունեցել, քանի որ դեռահասության տարիներին արդեն չափազանց հայտնի էր և խիստ շատ էր աշխատում։ Բեննին թեմատիկ լուսանկարահանման անակնկալի մանրամասները և կադրերը կիսվել է սոցիալական ցանցերում։
|  |
|
|
25-04-2025 00:04 Ջեսիկա Սիմփսոնի երկրպագուներին գրավել է այն լուրը, որ երգչուհին սոցիալական ցանցերում ակտիվորեն սիրախաղ է անում դերասան Ջերեմի Ռեների հետ։ Թվում է, թե նա ժամանակ չի վատնում, մինչ փաստաբանները պատրաստում են Սիմփսոնի և մարզիկ Էրիկ Ջոնսոնի ամուսնալուծության համար անհրաժեշտ ամեն ինչ։
|  |
|
|
23-04-2025 11:31 24 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի Սոֆի Նայվայդը։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով նրա ընտանիքի հաղորդագրությունը սոցիալական ցանցերում։ Հանրաճանաչ դերասանունու հարազատները չեն հայտնել մահվան պատճառը։ Սոֆի Նայվայդն իր դեբյուտը կինոյում ունեցավ 2006 թվականին, երբ դեր ստացավ «Բելլա» ֆիլմում։ Դերասանուհուն կարելի է տեսնել նաև այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Օրենք և կարգ», «Եվ եկավ սերը», «Մարգոն հարսանիքում», «Մամոնտ», «Ստվերներ և սուտ», «Կատարված սխալներ», «Կրկին ծնվածը» և մի քանի այլ նախագծերում:
|  |
|
|
23-04-2025 11:20 Պոլինա Գագարինան, հայտարարել է, որ այլևս երբեք չի ամուսնանա։ Այս մասին 38-ամյա երգչուհին ասել է իր Instagram-ում։ Հիշեցնենք, որ երգչուհին երկու անգամ ամուսնացած է եղել։ Նա դերասան Պյոտր Կիսլովից, ում հետ ամուսնացած է եղել երեք տարի, ունի 17-ամյա որդի՝ Անդրեյը։ Գագարինան յոթ տարի ամուսնացած է եղել նաև լուսանկարիչ Դմիտրի Իսկակովի հետ, ում հետ նա մեծացնում է իր յոթամյա դստերը՝ Միային։
|  |
|
|