Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-07-2015 08:29
Ըստ Բիրմինգեմի համալսարանի հետազոտողների՝ մթերքների պիտակների վրա չափազանց շատ ավելորդ տեղեկատվություն կա. այդ պատճառով գնորդները կարող են շփոթության մատնվել և սխալ ընտրություն կատարել:
09-07-2015 07:44
Հետազոտողները պարզել են, որ երեխաների նոր ինֆորմացիա հիշելու ընդունակությունն ուղղակիորեն կապված է այդ ինֆորմացիայի բնույթից` կոնկրետ առարկային վերաբերվողը վատ են հիշում, իսկ ընդհանուրը` լավ:
09-07-2015 06:40
Ռուսաստանի Աստրախանի երկրամասի բնակչուհին փոխել է սեռը և ամուսնացել, որպեսզի չվճարի պարտքերը. տղամարդ դարձած այդ կինը պարտք է եղել պետությանը:
08-07-2015 08:42
Մոնրեալի համալսարանի գիտնականները պնդում են, որ կարելի է տղամարդու առատաձեռնությունը որոշել՝ առանց նրա դրամապանակի պարունակությունն իմանալու. բավական է միայն նայել նրա ձեռքին:
08-07-2015 08:37
Անգլիական Դորսեթ քաղաքի բնակչուհի Ջեքի Լինդսեյն իր մոտ էլեկտրականությունից ալերգիա է հայտնաբերել. նախկինում բժիշկներն այս հիվանդության վերաբերյալ իրական ապացույցներ չունեին։
08-07-2015 08:06
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ ֆլավոնոններով թուրինջի հյութի մշտական օգտագործումը դրական է ազդել արյունատար անոթների վրա:
08-07-2015 07:56
Պամելա Անդերսոնը նամակով դիմել է ՌԴ Նախագահին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել մի նավի նկատմամբ, որը Իսլանդիայից Ճապոնիա է ուղևորվում ֆինվալ ձկնատեսակով բեռնված․ վերջինս ոչնչացման վտանգի առաջ է:
08-07-2015 07:11
Անեթ Լարքինսը 73 տարեկան է, սակայն նա 30 տարեկանի տեսք ունի․ առողջ և գեղեցիկ այս կինը երբեք չի օգտագործել ոչ մի դեղամիջոց կամ որևէ բան, որը քիմիական տարրեր է պարունակում, նա վստահում է բնությանը և միշտ բնական միջոցներով է բուժվում:
07-07-2015 09:08
Ֆիննական աշխատանքի հիգիենայի ինստիտուտի գիտնականները հայտարարում են, որ օրական 8 ժամից ավելի աշխատանքը հանգեցնում է թուլամտության և կաթվածի։
07-07-2015 09:05
Կանադացի մոդել Թայգեր Սանը մարտից մեկնել էր Սիրիա՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու․46-ամյա կինը գրեթե չունի նախնական մարտական պատրաստվածություն, սակայն կռվում է առաջնագծում:
07-07-2015 09:02
Պարզվել է, որ բոսնիացի գեղեցկուհի մոդել, գեղեցկության մրցույթի հաղթող և Playboy-ի աստղ Սլոբոդանկու Տոշիչըսերիական մարդասպան է. այժմ նա ձերբակալված է և կասկածվում է առնվազն 5 սպանությունների համար:
07-07-2015 08:57
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակչուհի Սյուզանա Մուշաթ Ջոնսը նշում է 116-րդ տարեդարձը. Ջոնսը պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց մարդը։
07-07-2015 08:51
Իռլանդացի պատգամավոր Միք Ուոլլասի կարծիքով, McDonald`s ռեստորանների ցանցը, մանկական ճաշում անվճար խաղալիքներ ներառելով, բացասաբար է ազդում աճող սերնդի գաստրոնոմիկ նախասիրությունների վրա, ուստի դրանցից պետք է հրաժարվել:
06-07-2015 09:12
Հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը, որն առաջին անգամ մտահղացել են Մեծ Բրիտանիայում, իսկ 20 տարի առաջ այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից։
06-07-2015 09:10
Պարզվել է, որ սեքսը նպաստում է նեյրոնների ավելի արագ գոյացմանը, այսինքն` բարելավում է գլխուղեղի նոր նյարդային բջիջների արտադրությունը, արագացնում է տեղեկատվության փոխանցումը:
06-07-2015 09:05
Մեծ Բրիտանիայի սննդամթերքի չափանիշների գործակալությունը խորհուրդ է տալիս հրաժարվել նոր կթած հում կաթից նրանում տարբեր հիվանդությունների հարուցիչների առկայության պատճառով։
06-07-2015 08:58
Կապուտաչյաները մեկ ընդհանուր նախնի ունեն. այսպիսի եզրահանգման են եկել  գիտնականները՝ հետազոտելով 6-10 հազար տարի առաջ տեղի ունեցած գենետիկ մուտացիան, որը մոլորակի վրա եղած բոլոր կապույտ աչքերի գույնի պատճառ է դարձել:
06-07-2015 07:09
Եգիպտական դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Սաֆինազ» բեմական կեղծանվամբ հայտնի հայազգի պորտապարուհի Ծովինար Գուրյանին. նրան մեղադրել էին եգիպտական դրոշի գույներով զգեստով պարելու համար, համարելով որ դա անարգանք:
03-07-2015 09:12
Սանդրա Բալոքը հասարակությանը կոչ է արել դադարել համացանցում կանանց արտաքինը և տարիքը քննարկելուց:
03-07-2015 09:09
Բրիտանիայում 1838-1901 թվականներին գահակալած Վիկտորյա թագուհու անդրավարտիքը վաճառքի կհանվի Chippenham Auction Rooms աճուրդի տան կողմից. ներքնազգեստը կարված է 114 սմ շրջանագծով իրանի համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1871 անգամ
27.10.2026
Դիտվել է 414 անգամ
28.10.2026
Դիտվել է 351 անգամ
29.10.2026
Դիտվել է 290 անգամ
30.10.2026
Դիտվել է 242 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster