Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2015 08:57
Նյու Յորքի գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել, որն ունակ է մեկ օրում վերացնել դեպրեսիայի առաջնային սիմպտոմները. այն ազդում է ուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության ձեւավորման համար։
20-07-2015 08:50
Կանայք կարող են ավելի երկար ապրել՝ շնորհիվ սեփական ամուսինների․ հոգեբաններնարձանագրել են, որ երբ ամուսինը ներողություն է խնդրում իր վատ արարքի համար, դա բարենպաստ ազդեցություն է ունենում կնոջ ինքնազգացողության վրա։
20-07-2015 08:16
Եվա Ռիվասը լքել է Հայաստանը․ «Սիրում եմ քեզ, Հայաստան: Ներիր ինձ, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել: Շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ, ինչպես հարազատի: Իմ սիրտն ընդմիշտ այստեղ է»,-իր միկրոբլոգում գրել է նա:
18-07-2015 09:10
Թուրքիայում «Այս ոճը իմն է» հեռուստանախագծին մասնակցած hայաստանցի գեղեցկուհին կարողացել է շահել ժյուրիի վստահությունը` հասնելով եզրափակիչ, որտեղ ընդամենը ժյուրիի մեկ անդամի որոշման փոփոխության արդյունքում չի դարձել հաղթող։
18-07-2015 09:07
Գիտնականները պարզել են. եթե կինը որոշում է մեկ այլ կնոջ օծանելիք նվիրել, ապա նախընտրում է այնպիսի բույր ընտրել, որն իրեն դուր չի գալիս:
18-07-2015 08:22
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով:
18-07-2015 08:17
Միլա Յովովիչը սափրել է գլուխը «Չարի կացարանը 6» ֆիլմում նկարահանվելու համար:
18-07-2015 07:20
Պարզվել է, որ Կարա Դելվինը նաև կարողանում է բիթբոքս կատերել, ինչը նա արել է ուղիղ եթերում Ջիմի Ֆելոնի հայտնի երեկոյան շոուի ժամանակ:
17-07-2015 09:39
Արվեստների և գիտությունների  ամերիկյան ակադեմիան ներկայացրել է «Էմմի» հեղինակավոր   67-րդ մրցանակաբաշխության հավակնորդներին. «Գահերի խաղը» հեռուստասերիալը մրցույթին մասնակցելու է 24 անվանակարգում:
17-07-2015 09:35
Գիտնականները պարզել են, որ շոկոլադի արտադրության համար կակաոյի հատիկների ֆերմենտացման ընթացքում կարելի է գարեջրային խմորիչ օգտագործել. դրանք հնարավորություն կընձեռեն ամենատարբեր համային նրբերանգներով շոկոլադ ստանալ։
17-07-2015 09:29
Ֆրանսիացի 40 մասնագետներից եւ նկարիչներից կազմված խումբը «կենդանացրել» է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարը. Փարիզում ներկայացվել է հանրահայտ «Ջոկոնդա»-ի թվային տարբերակը:
17-07-2015 07:41
Ավստրալիայի դատախազությունը հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփի կնոջը մեղադրանք է առաջադրել՝ կենդանիների անօրինական մուտքի համար. նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում։
17-07-2015 06:45
Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին փորձել է իր բախտը Լաս Վեգասում. սկզբում խաղատանը շահելով 3000 դոլար, նա կորցրել է 4000-ը։
16-07-2015 09:18
Իռլանդանցի երգչուհի Շինեյդ Օ`Քոնորը իր վրդովմունքն է հայտնել Rolling Stone-ի նոր համարի կազմով, որին Քիմ Քարդաշյանն է. նա  Facebook-ի իր էջում քննադատության է ենթարկել ամսագրին և կոչ արել բոյկոտել այն:
16-07-2015 09:16
Առողջապահության միջազգային կազմակերպությունը 2014-ն ամփոփող իր զեկույցում նշել է, որ երկրագնդի բնակչության մոտ տասը տոկոսը տառապում է հոգեկան հիվանդություններից:
16-07-2015 09:12
Հանրահայտ երգչուհի Արիանա Գրանդեն կխաղա Բեն Սթիլերի «Օրինակելի արուն» կատակերգությունում. պրեմիերան կկայանա 2016թ. փետրվարին:
16-07-2015 09:11
Գիտնականներին հաջողվել է հասկանել, թե գեղեցիկ մարդիկ ինչու են ոչ այնքան գեղեցիկ արտաքինով կյանքի ուղեկից ընտրում․ պարզվում է՝ շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան երկար են սիրահարները ծանոթ եղել սիրավեպից առաջ:
16-07-2015 09:01
Իսպանիայում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է մինչեւ 16 տարեկանների ամուսնությունը. 1975 թվականից Իսպանիայում 15 եւ ավելի ցածր տարիքի 28.685 պատանիներ եւ աղջիկներ են ամուսնացել: 
15-07-2015 08:32
Նորաձևության NSSMag համացանցային ամսագիրը Ռիհաննայի «Bitch Better Have My Money» երգի մոտիվներով խաղ է թողարկել. այն հանրահայտ «Օձ» խաղի կրկնօրինակն է։
15-07-2015 08:27
Գլխում անընդհատ պտտվող մեղեդիների երևույթը հոգեբանները կոչում են «կպչուն մեղեդիների ֆենոմեն». նրանք այդ երևույթը բացատրում են մեր կողմից ընկալվող հնչյունների վերամշակման վրա ուղեղում հսկողության թուլացմամբ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1870 անգամ
27.10.2026
Դիտվել է 414 անգամ
28.10.2026
Դիտվել է 350 անգամ
29.10.2026
Դիտվել է 290 անգամ
30.10.2026
Դիտվել է 241 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster