Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-06-2016 05:34
   Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի հակված են սերտ համագործակցության, եթե նրանց հետեւում են ուրիշ կանայք․ տղամարդիկ միմյանց հետ ավելի լավ են համագործակցում, քան կանայք, սակայն խառը համագործակցության դեպքում կինն ավելի հակված է փոխգործակցության:
10-06-2016 04:42
     ԱՄՆ Օրեգոն նահանգում բնակվող կինը, ում դեմքին ավելորդ մազածածկույթ է հայտնվել, հայտարարել է, որ հրաժարվել է բոլոր տեսակի ածելիներից և ամբողջական մորուք է աճեցրել:
09-06-2016 07:55
Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն, որը պատրաստվում է գլխի փոխպատվաստման աշխարհում առաջին վիրահատությանը, հայտարարել է, որ այն տեղի կունենա Գերմանիայում:
09-06-2016 07:52
Լիսաբոնում երեխան ծնվել է 4 ամիս անց այն բանից հետո, երբ բժիշկները արձանագրել են նրա մոր գլխուղեղի մահը. 2.35 կգ քաշով տղան ծնվել է կեսարյան հատման միջոցով հղիության 32-րդ շաբաթում:
09-06-2016 07:49
Սկսվել է աշխարհում առաջին անգամ կազմակերպվող Desire Cruise ծովային սեքս-շրջագայության տոմսերի վաճառքը. Original Group ընկերության ամենաթանկարժեք առաջարկը Club World Owners Suite լյուքսն է, որը կարելի է վարձել 11 000 դոլարով, ամենամատչելի առաջարկը 3200 դոլար է:
09-06-2016 05:54
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Թենիսի միջազգային կազմակերպության կողմից դոպինգ օգտագործելու մեղադրանքով որակազրկվել է 2 տարով:
09-06-2016 03:00
Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նոր առանձնատուն է գնել 28 մլն դոլար արժողությամբ. տունն ունի 7 ննջասենյակ, 13 լոգարան, կինոթատրոն 30 մարդու համար նախատեսված, պրոֆեսիոնալ խոհանոց, սենյակ մերսման համար, և փաբ:
08-06-2016 08:54
Ամուսնությունը պահպանելու համար Բրեթ Փիթը շքեղ նվեր է արել Անջելինա Ջոլիին. hունիսի 4-ին լրացավ դերասանուհու 41-ամյակ, և Փիթը կնոջը շքեղ նվեր է մատուցել՝ Մայորկայում 4 միլիոն դոլար արժեքով առանձնատուն։
08-06-2016 08:53
Boredpanda.com-ը ներկայացրել է FoldiMate կոչվող սարքը, որը հատկապես շատ կհավանեն լվանալուց հետո հագուստն ու սպիտակեղենը ծալել չսիրողները.  ռոբոտ-սարքը անթերի ծալում է լվացած ու արդուկած հագուստը:
08-06-2016 08:53
Նոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ քնելուց առաջ մեկ բաժակ կարմիր գինին շաքարախտով հիվանդներին օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել սրտի աշխատանքը:
08-06-2016 08:52
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում Գերմիոնա Գրեյնջերի դերակատարությամբ հայտնի Էմմա Ուոթսոնը դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին` հորդորելով մասնակցել հանրաքվեին. Եվրամիությանը ՄԲ անդամակցության հարցի շուրջ հանրաքվեի մասնակիցների գրանցումն ավարտել է հունիսի 7-ին:
08-06-2016 08:37
Բացահայտվել է բջիջներում ԴՆԹ-ի բազմացման մեխանիզմը, որը երկար ժամանակ խույս էր տալիս գիտնականներից. խոսքը ճյուղավոր կրկնակի պարույրների ի հայտ գալու մասին է, որոնք առաջանում են գենետիկ նյութի պատճենման դեպքում:
07-06-2016 07:26
Կանայք իրենց կյանքի 6 ամիսն անցկացնում են` որոշելով, թե ինչ հագնել. իգական սեռի ներկայացուցիչներն ամեն օր 18-60 տարեկանում այդ մտորումների վրա ծախսում են 17 րոպե, ինչը տարեկան կազմում է 4 օր:
07-06-2016 05:34
Շվեդական աշխարհահռչակ ABBA փոփ-խմբի ամդամները նշել են մեներգիչներ Բյորն Ուլվեուսի եւ Բեննի Անդերսոնի ծանոթության 50-ամյակը. խմբի անդամները` Ագնետա Ֆելտսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը և Աննի-Ֆրիդ Լինգստադը հանդիպել են հունիսի 5-ին, Ստոքհոլմի մասնավոր երեկույթում:
07-06-2016 04:45
Ըստ Տեխասի համալսարանի գիտնականների՝  ճարպոտ սնունդը բացասական ազդեցություն է թողնում հիշողության վրա: 
07-06-2016 04:42
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և բրիտանացի 24-ամյա մոդել Ռոքսի Հորները բավականին լուրջ հարաբերությունների մեջ են․ այդ մասին վկայում է այն փաստը, որ դերասանը ԱՄՆ-ից արդեն մի քանի անգամ թռել է Լոնդոն, որտեղ ներկայումս ապրում է Ռոքսին:
07-06-2016 03:40
Վարդի թերթիկները վիտամինների և եթերային յուղերի պարունակության շնորհիվ ունեն հանգստացնող, կազդուրիչ, հակաբորբոքային, վերքերը լավացնող և հակասեպտիկ հատկություն:
06-06-2016 09:10
Երբ բրիտանուհի Դորոթի Հաուն նշում էր իր հարյուրամյակը, նա ասաց, որ իր երկարակեցության համար «շնորհակալ» է վիսկիին. բժիշկները պնդում են, որ, այս ալկոհոլային խմիչքի օրական 40-50մլ-ն իսկապես դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:
06-06-2016 09:03
Հայազգի Կարոլին Ռաֆայելյանը ընդգրկվել է Forbes պարբերականի՝ ինքնագործունեություն ծավալող ամենահարուստ կանանց ցանկում:
06-06-2016 09:01
Բարձրակրունկ կոշիկներ կրելը կարող է լինել ոչ միայն ցավոտ և անհարմար, այն նաև առաջիկայում կարող է բարձրացնել արթրիտով հիվանդանալու ռիսկ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1801 անգամ
27.10.2026
Դիտվել է 350 անգամ
28.10.2026
Դիտվել է 281 անգամ
29.10.2026
Դիտվել է 218 անգամ
30.10.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster