Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-06-2016 08:12
Թուրքիայի Կայսերի քաղաքի 56–ամյա բնակչուհին մեղադրվում է հարեւանի 9–ամյա տղայի հանդեպ սեռական ոտնձգությունների ու ազատությունից զրկելու մեջ։
15-06-2016 06:28
Ռոբ Քարդաշյանը և Բլեք Չայնան միլիոններ կաշխատեն իրենց հարսանիքին. Ռոբը որոշել է նկարահանումների իրավունքը մի քանի միլիոնով վաճառել հեռուստաընկերություններից մեկին:
14-06-2016 08:54
Գիտնականնեը լավագույն հայրիկներ ճանաչվել են պորտուգալացիներին, որոնք երեխաների հետ կանանց անցկացրած մեկ ժամի դիմաց 39 րոպե են անցկացնում․ լավ հայրիկներ են ճանաչվել նաև շվեդները, ֆրանսիացիները, նորզելանդացիները, որոնք գրեթե կիսում են ծնողական պարտականությունները:
14-06-2016 08:45
Երջանիկ զույգերը միմյանց հավատարիմ են մնում ենթագիտակցության մակարդակով․ այսպիսւ եզրահանգման են եկել Ռուտգերսի և Նյու Յորքի համալսարանի աշխատակիցները՝  անցկացրած հետազոտության արդյունքում։
14-06-2016 08:40
 Լուսանկարները մեծացնում են իրադարձությունից ստացած հաճույքը. գիտնականներ
14-06-2016 07:00
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 41 շաբաթականում ծնված երեխաների մոտ կոգնիտիվ հատկություններն ավելի զարգացած են, քան 39-40 շաբաթականում կամ ավելի վաղ ծնված երեխաների մոտ:
14-06-2016 06:03
Հայտնի լրագրող ու հաղորդավարուհի Թինա Կանդելակին ամուսնացել է «Ռոստեխ» ընկերության 29-ամյա աշխատակից Վասիլի Բրովկոյի հետ:
13-06-2016 08:36
Մասնագետները հայտնաբերել են 4 մթերք, որոնք բարենպաստ ազդեցություն ունեն մարդու մտավոր ընդունակությունների վրա․ առաջին տեղը գրավել է ծովային ձուկը, երկրորդ տեղում ենկաթը, պանիրը և կաթնաշոռը, ապա գալիս են  լոբազգիները, այնուհետև՝ լոլիկը:
13-06-2016 08:24
Ադրբեջանցի մոդել Քրիստինա Զամիրը Դուբայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» մրցույթին, Facebook-ի իր էջում գրել է․ «մեր երկիրը տարեցտարի եվրոպական է դառնում, բայց ոմանք ինչպես ոչխար եղել էին, այնպես էլ մնացել են...»:
13-06-2016 07:32
Բրիտանական մոտ 80 դպրոց, այդ թվում՝ 40 տարրական, մտցրել են ըստ սեռի չեզոք դպրոցական համազգեստ, ինչը թույլ կտա տղաներին կիսաշրջազգեստ, իսկ աղջիկներին տաբատ կրել։
13-06-2016 04:30
Իրանցի բարձրաստիճան հոգևորական Սեյեդ Յուսեֆ Տաբատաբինեժադն իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ իրանցի կանանց` եվրոպացիներից ու ամերիկացիներին կրկնօրինակած սխալ հագուկապի պատճառով գետերը չորանում են:
13-06-2016 03:41
Գարբինիե Մուգուրուսան ճանաչվել է մայիսի լավագույն թենիսիստուհի. իսպանուհին հաղթել է WTA-ի քվեարկությունում՝ ստանալով ձայների 70 տոկոսը:
11-06-2016 10:52
Լոնդոնում կբացվի առաջին ռեստորանը, ուր կարելի է այցելել մերկ վիճակում. The Bunyadi հաստատության սպասաթերթում ավելի քան 46 000 ցանկացողներ են գրանցված, հաղորդում է The Independent-ը:
11-06-2016 10:47
Լոնդոնցի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ պաղպաղակը օգնում է պայքարելու էմոցիոնալ ճնշվածության դեմ, և այն լիովին կարելի է համարել հակադեպրեսանտ:
11-06-2016 10:40
Իրավաբան Ամալ Քլունին հաստատել է, որ պատրաստվում է ներկայացնել եզդիների ցեղասպանության զոհերի, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններից տուժած Նադյա Մուրադի շահերը, ով առաջադրվել է Նոբելյան խաղաղության մրցանակի:
11-06-2016 10:37
Ֆրանսիական հեղինակավոր Dior բրենդը ներկայացրել է ոսկերչական թանկարժեք զարդերի նոր հավաքածուն, որում ներառված ամեն մի նմուշ կարելի է համարել ոսկերչական բարձր արվեստի գլուխգործոց:
11-06-2016 10:15
Ֆլորիդայում տղամարդը համերգից հետո կրակել է երգչուհի Քրիստինա Գրիմմիի վրա, հետո էլ ինքնասպան եղել. երգչուհին ու Before You Exit երաժշտական խմբի անդամները ինքնագրեր էին բաժանում համերգից հետո, երբ տղամարդը կրակել է Գրիմմիի վրա։
10-06-2016 08:26
    Վյուրցբուրգի եւ Նոթինգեմ-Թրենթի համալսարանների մասնագետները հետազոտություն են անցկացրել` պարզելով, որ հարցվածների շուրջ 29%-ի համար սմարթֆոնն ավելի կարեւոր է, քան ծնողներն ու մտերիմ ընկերները:
10-06-2016 07:49
     Հետազոտողները պարզել են, որ ճարպակալման գլխավոր պատճառը ոչ թե բարձր կալորիական սնունդն է, այլ տնային գործերի ծավալի նվազումը. օրինակ, Մեծ Բրիտանիայի բնակչուհիները ներկայումս 20 %-ով պակաս ուժ և ժամանակ են ծախսում տնային գործերի վրա, քան 80-ականներին:
10-06-2016 06:47
Լաս Վեգասում «Միսս ԱՄՆ» տիտղոսը նվաճել է աֆրոամերիկուհի զինվորական 26-ամյա Դեշոնա Բարբերը. բիզնես-մենեջմենթ մասնագիտությամբ ավարտելով Վիրջինիա նահանգի համալսարանը, 17 տարեկանում անցել է զինվորական ծառայության, հասել մինչև կապիտանի աստիճանի:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1801 անգամ
27.10.2026
Դիտվել է 350 անգամ
28.10.2026
Դիտվել է 281 անգամ
29.10.2026
Դիտվել է 218 անգամ
30.10.2026
Դիտվել է 168 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster