Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-08-2016 05:54
Ամերիկյան McDonald՝s ցանցը կհրաժարվի իր արտադրությունում որոշակի մթերքների արտադրությունից. սպասվում է, որ հավի նագգետների պատրաստման մեջ չեն օգտագործվի որոշակի արհեստական կոնսերվանտներ, իսկ բուրգերների հացի մեջ չի ավելացվ եգիպտացորենի սիրոպ:
02-08-2016 03:50
Դրեկսելի համալսարանի հետազոտողները ցուցադրել են, թե ինչպես էլեկտրամագնիսական դաշտի միջոցով փոքրիկ ռոբոտներին ստիպել հեղուկ միջավայրում զարգացնելու մեծ արագություն. գիտնականները պլանավորում են ապագայում այդ սարքերը օգտագործել արյունատար անոթներով դեղեր հասցնելու համար:
01-08-2016 08:33
Շոտլանդական Բիգգար քաղաքից ամուսինները հին աթոռի մեջ 5 հազար ֆունտ արժողությամբ ադամանդներով պատված զարդ է գտել. այս մասին գրում է The Telegraph-ը:
01-08-2016 07:43
Աշնանից սկսած Ճապոնիայում վաճառքի է հանվելու նոր տեսակի սոխ, որը կտրատելիս արցունքներ չի առաջանում:
01-08-2016 06:39
Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարար, 64-ամյա Յուրիկո Կոիկեն հաղթել է Տոկիոյի նահանգապետի ընտրություններում. նա առաջին կինն է, որն զբաղեցնում է այդ պաշտոնը։
01-08-2016 06:35
New York Post պարբերականը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կնոջ բաց լուսանկարներն է հրապարակել. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
01-08-2016 05:41
Քարդիֆ քաղաքի մզկիթում իմամ Ալի Համուդան քարոզելիս երիտասարդ մուսուլմաններին հայտարարել է, որ իսլամում թույլատրելի է սեքս-ստրկուհիներ ունենալը, հայտնում է Daily Mail-ը:
30-07-2016 12:57
Ջոան Ռոուլինգի` Հարի Փոթերի մասին շարքի 8-րդ գիրքը գրախանութներում կլինի հուլիսի 31-ին կեսգիշերին` Ռոուլինգի և նրա ստեղծագործությունների գլխավոր հերոսի ծննդյան օրը:
30-07-2016 12:54
Հետազոտողները հանգել են եզրակացության, որ շրջակայք ձայները, բույրերը, ձեւերն ու գույները կարող են ազդել համի ընկալման վրա:
30-07-2016 12:49
Սիգարետից հրաժարվելը կարող է 80 տոկոսով նվազեցնել պարանոցի եւ գլխի քաղցկեղի վտանգը. այսպիսի կարծիք են հայտնել Հնդկաստանի Հիվանդությունների հետազոտության եւ ինֆորմատիկայի ազգային կենտրոնի գիտնականները:
29-07-2016 08:58
Բրիտանացի գիտնականները պարզել են որ ոչ այնքան գրավիչ արտաքինով աղջիկների մոտ հղիանալու հավանականությունն ավելի քիչ է, քանի որ նրանց հետ սեռական մերձեցման ժամանակ տղամարդիկ հաճախ պահպանակ են օգտագործում։
29-07-2016 08:13
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոն 2012-ի դոպինգ թեստերի կրկնակի ստուգումների արդյունքները. խթանիչ միջոցներ  օգտագործած  մարզիկների թվում է նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը:
29-07-2016 07:10
Գիտնականների միջազգային խումբը հայտարարել է չարորակ ուռուցք ունեցող ոտնաթաթի ոսկոր հայտնաբերելու մասին. ինչպես հայտնում է CNN-ը, հայտնագործությունը 1.7 մլն տարվա պատմություն ունի:
29-07-2016 06:04
Վերջին 100 տարվա ընթացքում միջին վիճակագրական չինացին առնվազն 10 սմ հասակ է առել. գիտնականները հավաքել են 1996 թ․ ծնված մարդկանց հասակի մասին տվյալները՝ դրանք համեմատելով 1896 թ․ ցուցանիշների հետ:
29-07-2016 05:00
Իրանում մի խումբ կանանց ձերբակալել են հեծանիվ վարելու համար. այս մասին հայտնել է Իրանի ընդդիմադիր Ընդդիմության ազգային խորհուրդը:
28-07-2016 09:08
Լաֆբորո համալսարանի բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ավելորդ քաշի դեմ օգնում են պայքարել տաք լոգանքները. կալորիաների այրման պատճառը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է:
28-07-2016 08:50
Զատկի կղզու մոաիները, ըստ գիտնականների, հավերժ երիտասարդության աղբյուր են․ քարե արձանները բնակեցված են կենդանի միկրոօրգանիզմներով, որոնք կարողանում են ռապամիցին արտադրել՝ նյութ, որն ունակ է վերականգնել հյուսվածքներն ու երիտասարդացնել օրգանները:
28-07-2016 08:00
ԱՄՆ-ի հետազոտողները պարզել են, թե որ ըմպելիքն է ամենավնասակարը, ըստ նրանց՝ ամենավնասակարը կաթնային կոկտեյլն է․ երեխաների սիրելի ըմպելիքը շատ վտանգավոր է՝ ամբողջ վտանգը ճարպի և շաքարի մեծ քանակն է:
28-07-2016 06:54
Առաջին կլոնավորված կենդանու` Դոլի գառնուկի կլոնները շարունակում են ողջ–առողջ ապրել արդեն ավելի քան 9 տարի, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան ապրել է ինքը` Դոլին. դա վկայում է կլոնավորման անվտանգության մասին։
28-07-2016 04:56
Միստի անունով կատուն անհետացել էր Պորտլենդում 2005թ-ին, իսկ նրա տերերը կարծել են, թե կենդանուն կայոտն է սպանել, քանի որ հարևանությամբ նման դեպքեր եղել են. անցած շաբաթ, 11 տարվա բաժանումից հետո, Միստին վերադարձել է տուն:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1779 անգամ
27.10.2026
Դիտվել է 337 անգամ
28.10.2026
Դիտվել է 267 անգամ
29.10.2026
Դիտվել է 198 անգամ
30.10.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster