Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-08-2016 07:03
Ազգությամբ հայ, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը 2016թ-ի Օլիմպիական խաղերում նվաճեց թրամարտի ոսկե մեդալ. արծաթը բաժին է հասել ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային:
09-08-2016 06:54
Chanel տունը հրավիրել է դերասանուհի Քրիստեն Ստյուարտին` նկարահանվելու կոսմետիկայի նոր հավաքածուի գովազդում. դերասանուհին նկարահանվել է նոր կերպարում՝ ցուցադրելով ոչ ստանդարտ դիմահարդարում:
09-08-2016 04:57
Բրաունի համալսարանի գիտնականները կանխագուշակել են ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգում հեպատիտ C-ի ամբողջովին վերացում մինչև 2030 թվականը. դրա պատճառը անվանում են այն մարդկանց թվի ավելացումը, ովքեր անցնում են ամենամյա բուժման կուրս:
08-08-2016 10:07
Մանկությունից ընտանեկան ներդաշնակության, սիրո եւ հոգատարության մթնոլորտում դաստիարակված մարդկանց համար ավելի հաճախ սեքսով զբաղվելու ժամանակ զգացմունքների առկայությունը պարտադիր է. գիտնականներ:
08-08-2016 10:03
Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին, որը նախկինում դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում, վաշինգտոնյան Ջորջթաունի համալսարանում դասավանդելու առաջարկ է ստացել:
08-08-2016 10:02
Առավոտյան սեքսը դրական է ազդում մարդու մասնագիտական աճին եւ նպաստում կարիերայի զարգացմանը. նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
08-08-2016 08:17
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։
08-08-2016 05:19
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կինը` Միշել Օբաման, աստղային երեկույթ է կազմակերպել նրա ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
06-08-2016 10:25
Շոգին Նյու Յորքի Springbone Kitchen ռեստորանը առաջարկում է պաղպաղակ ոսկրի արգանակից. դրա կազմում մտնում են նաև կաթ, թխկու օշարակ և մրգերի կամ հատապտուղների խյուս:
06-08-2016 10:18
Մարդկանց հարվածող կայծակների 2/3-ը բաժին է ընկնում տղամարդկանց, հայտարարում են գիտնականները, որոնք զարմանալի վիճակագրական օրինաչափություն են հայտնաբերել:
06-08-2016 10:07
«Այո, սեփական հեշտոցից 3,5 կգ-անոց օբյեկտը դուրս մղելու հեռանկարը, թերեւս, ավելի քան բավարար խթան է սեքսի համար»,-նկատել է գրող Ջոան Ռոուլինգը, ով միացել է կանանց օրգազմի բնույթի մասին բանավեճին։
06-08-2016 08:58
Us Weekly ամսագիրը Գվեն Ստեֆանիի երկրպագուների հետ կիսվել է հուզիչ տեղեկությամբ. ըստ պարբերականի՝ երգչուհին և նրա սիրելին՝ քանթրի երաժիշտ Բլեյք Շելթոնը պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները:
03-08-2016 09:16
Ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը` նպատակ ունենալով խրախուսել կրծքով սնուցումը և բարելավել երեխաների առողջությունն ամբողջ աշխարհում:
03-08-2016 08:58
Հոլանդացին չինական Չանշա քաղաքի հիվանդանոց է փոխադրվել, երբ ժամանումից հետո 10 օր շարունակ տեղի օդանավակայանում սպասել է ընկերուհուն. ամստերդամի 41-ամյա բնակիչը 2 ամիս առաջ համացանցում 26-ամյա չինուհու հետ է ծանոթացել:
03-08-2016 08:53
Գիտնականները չեն բացառում տարվա եղանակների բնական փոփոխությունը. մասնագետները կարծում են, որ ձմեռն ու ամառը կարող են փոխել տեղերը, ինչը կհանգեցնի կլիմայական նոր աղետի:
03-08-2016 07:13
Ավստրալական Մելբուրն քաղաքի շինություններից մեկի արտաքին պատին հայտնվել է ինքնատիպ որմնանկար, որի հերոսուհին ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Հիլարի Քլինթոնն է` լողազգեստով։
03-08-2016 07:07
Քայլի Ջենները ինքն իրեն նոր Range Rover է նվիրել. Քարդաշյան-Ջեններ քույրերից կրտսերը իր 19-ամյակը նշանավորել է իր համար թանկարժեք նվերով` բացի այն, որ Քայլին դարձել է սիրելի շնիկի «մայր», նա նաև նոր ավտոմեքենա է ձեռք բերել։
02-08-2016 09:45
Գիտնականները հաշվարկել են սեքսի իդեալական օրը. երկուշաբթիի, դրա հետ նաեւ երեքշաբթիի եւ չորեքշաբթիի սեքսուալ էներգիան հարկ է պաշարել հինգշաբթիի համար. սեքսի տեսակետից հինգշաբթին միանգամայն այլ գործ է:  
02-08-2016 09:41
Ամերիկյան Vixole ընկերության աշխատակիցները ծրագրում են Pokemon Go-ի սիրահարների համար «խելացի» մարզակոշիկներ ստեղծել. սմարթ-կոշիկները հնարավոր կլինի կառավարել սմարթֆոնի օգնությամբ:
02-08-2016 06:52
Ըստ գիտնականների՝ դիետաներում ավելի կարևոր հանգամանք է պրոտեինի առկայությունը․ այդ տարրը նպաստում է օրգանիզմում ճարպերի ու ածխաջրերի յուրացմանը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1779 անգամ
27.10.2026
Դիտվել է 337 անգամ
28.10.2026
Դիտվել է 267 անգամ
29.10.2026
Դիտվել է 197 անգամ
30.10.2026
Դիտվել է 152 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster