Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-03-2018 07:52
Ըստ «Եվրոստատ»-ի՝ հագուստի և կոշիկի ամենաբարձր գները Շվեդիայում են. այնտեղ գնումների համար կպահանջվի 36 տոկոսով ավելի շատ գումար, քան միջինում՝ այլ եվրոպական երկրներում, ԵՄ-ում ամենանացածր գները Բուլղարիայում են, որտեղ հագուստը և կոշիկը 21 տոկոսով էժան են, քան ԵՄ մյուս երկրներում:
06-03-2018 07:45
Աշխարհի կրկնակի չեմպիոն, Փհենչհանի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւան հերքել է լուրերը, թե ցանկանում է հանդես գալ այլ երկրի թիմում:
06-03-2018 07:39
Կանադայի Կարլտոնի համալսարանում կախարդության ամբիոն է բացվել․ ամբիոնն անվանվել է մեդիամագնատ եւ բարերար Ալան Սլեյտի անունով, ով իր կարիերան սկսել է որպես մոգ, գործարարի հարազատները համալսարանին նվիրաբերել են 1,6 հազար գիրք եւ 2 միլիոն դոլար։
06-03-2018 06:15
Ալբանացի երգչուհի Բլեոնա Կերետին թափանցիկ զգեստով է ներկայացել «Օսկար» մրցանակաբաշխության հետերեկույթին՝ հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում և ցնցելով միջոցառման հյուրերին. երեկույթի ժամանակ աստղն արծաթագույն փայլիկներով ամբողջությամբ թափանցիկ զգեստ է կրել`տակից միայն սև անդրավարտիք է հագել՝ բաց թողնելով կուրծքը:
05-03-2018 08:21
Օսկար-2018: «Երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարում»՝ Էլիսոն Ջենի:
05-03-2018 07:28
Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2018» երգի համաեվրոպական մրցույթի հավանական հաղթողների գործակիցները. առաջին տեղում է Էստոնիան ներկայացնող օպերային երգչուհի Էլինա Նեչաևան, որը կատարելու է La Forza երգն իտալերենով, Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը «Քամի» երգով 23-րդ հորիզոնականում է:
05-03-2018 06:24
Բազմաթիվ ամերիկացիներ (40 տոկոս) հայտարարել են, որ իրենց համար դժվար կլինի հրաժարվել սոցիալական ցանցերում շփումից եւ ինտերնետ-ծառայությունների օգտագործումից:
05-03-2018 02:27
Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր շանը, որը սատկել է 2017 թվականին։
05-03-2018 01:31
Միլանում Femen միջազգային ֆեմինիստական շարժման ակտիվիստներից մեկը փորձել է խանգարել Իտալիայի նախկին վարչապետ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին, երբ վերջինս ընտրատեղամաս է ժամանել՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար:
03-03-2018 09:29
Շոտլանդացի վիրաբույժը ոտքով 3 ժամ` 13 կմ,  քայլել է առատ ձյան պայմաններում՝, որպեսզի հասնի հիվանդանոց՝ քաղցկեղով հիվանդին վիրահատելու համար:
03-03-2018 09:23
Ստամբուլի դպրոցներից մեկի տնօրենը ձերբակալվել է 10 տարեկան աշակերտուհուն 6 ամիս շարունակ բռնաբարելու մեղադրանքով. աշակերտուհին ինքնասպանության փորձ է կատարել։
03-03-2018 09:17
Երկու երեխաների մայր 24-ամյա Ռաֆաելա Լամպրոուն հազարավոր դոլարներ է վաստակել բոդիբիլդերներին կրծքի կաթ վաճառելով. պարզվում է կրծքի կաթը օգտակար է մկանային զանգվածի մեծացման համար:
03-03-2018 09:07
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ սալորի ծառի տակ լքված երեխային որդեգրել են, եւ նա արդեն նոր ընտանիքում է:
02-03-2018 08:28
Առաջին նախանշանները, որ մարդու մոտ սրտի խնդիրներ են սկսվում, հուշում են մազերը․ եթե դրանցից չափից դուրս է սանրի վրա մնում, ուրեմն անհանգստանալու առիթ կա։
02-03-2018 08:18
Պարբերական քաղցածությունը եւ թեթեւ վարժությունները բարելավում են առողջությունը եւ նվազեցնում սիրտ-անոթային հիվադնությունների, ինչպես նաեւ շաքարախտի հավանականությունը. այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները։
02-03-2018 08:11
Ամենահին դաջվածքները հայտնաբերվել են երկու եգիպտական մումիաների ուսերին. տղամարդու մումիայի վրա հայտնաբերվել են վայրի ցուլի եւ ոչխարների դաջվածքներ, կանանց՝ գծային նախշերով դաջվածքներ:
02-03-2018 02:15
Գաղտնազերծված հետախուզական փաստաթղթերը հաստատում են մամուլում ավելի վաղ հայտնված լուրերն այն մասին, որ 1981 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ի Նոր Զելանդիա կատարած այցի ընթացքում նրա դեմ մահափորձ է կատարվել:
01-03-2018 08:31
Քիմ Քարդաշյանը հաճախ է փոխում իր կերպարը․ այս գարնանը նրան կարելի է տեսնել երկար, վարդագույն մազերով։ 
01-03-2018 08:30
Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան), որը երկու արծաթե մեդալի է արժանացել Փհենչհանի Օլիմպիական խաղերում, հայտնել է, որ վարորդական իրավունք չունի և չի կարողանա վարել մեքենան, որի բանալին իրեն կհանձնեն:
01-03-2018 08:27
Ֆրանսուհիների ավելի քան 30 տոկոսը հայտարարել է, որ սեռական ոտնձգությունների է ենթարկվել աշխատավայրում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1623 անգամ
27.10.2026
Դիտվել է 268 անգամ
28.10.2026
Դիտվել է 214 անգամ
29.10.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster