Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-02-2018 12:17
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել:
19-02-2018 12:16
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում 36-ամյա կինը դատապարտվել է ազատազրկման՝ առանց նախկին ամուսնու իմացության երեխային մկրտելու համար
19-02-2018 12:15
Մաքրող միջոցների գոլորշիները, որոնք կանայք օգտագործում են տան մաքրման ժամանակ, ազդում են շնչառական օրգանների վրա ավտոմեքենաների արտանետումներից եւ ծխախոտի ծխից ոչ պակաս:
19-02-2018 12:13
Ծերունական դեմենցիան կարող է փոխանցվել վիրաբուժական գործիքներով: Նման եզրակացության են հանգել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները:
17-02-2018 10:58
Գիտական ուսումնասիրությունները ապացուցել են, որ կողակից չունենալն ունի նաև դրական կողմեր. դրանցից մեկն այն է, որ մարդն ինքն իր համար շատ ավելի ժամանակ է ունենում, միայնակ մարդիկ վայելում են իրենց մենակությունն առավելագույն չափով և օգուտ քաղում դրանից:
17-02-2018 10:43
Հնդկաստանի Ջայպուր քաղաքում 35-ամյա Մեհբուբ Խանը հարձակվել է 30-ամյա կնոջ վրա և նրա դեմքին ազոտական թթու լցրել, երբ վերջինս մերժել է նրա ամուսնության առաջարկը:
17-02-2018 10:37
Բրազիլիայում ողջ-ողջ հուղարկավորված կինը 11 օր փորձել է դուրս գալ դագաղից:
17-02-2018 10:17
Մասնավոր դետեկտիվ Էրնեստ Ասլանյանը պատմել է, թե ինչպես է մարմնավաճառ Նաստյա Ռիբկային հաջողվել լուսանկարվել ու տեսագրվել միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի հետ։
17-02-2018 02:48
Victoria`s Secret-ի մոդելներ Ջորջիա Ֆոուլերը եւ Վիկտորյա Լին լուսանկարվել են գրեթե մերկ. նրանք մասնակցել են ֆոտոշարքի, որը նվիրված էր Harper՝s Bazaar հանդեսի ավստրալական տարբերակի 20-ամյա հոբելյանին․ ֆոտոշարքն ամբողջությամբ կարելի է տեսնել Harper՝s Bazaar-ի մարտի թողարկման մեջ։
16-02-2018 08:24
ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանից գիտնականները մշակել են պարզ հոգեբանական թեստ, որը թույլ է տալիս բավականին ստույգ կանխատեսել՝ նորապսակները միմյանց կդավաճանեն արդյոք կյանքի առաջին չորս տարում:
16-02-2018 08:23
ԱՄՆ-ում տրանսգենդեր կինն առաջին անգամ կրծքով կերակրել է երեխային հորմոնալ թերապիայի շնորհիվ:
16-02-2018 08:21
Հայտնի բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել է բոլոր ժամանակների 5 լավագույն դերասանուհիներից կազմված ցուցակը, որոնք արժանացել են «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում. լավագույն դերասանուհիների ցանկը գլխավորել է ամերիկուհի Մերիլ Սթրիփը:
16-02-2018 08:18
Ամերիկյան հեռուստաընկերության աստղ Օփրա Ուինֆրին կրկին հաստատել է, որ չի պատրաստվում 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվել, չնայած նրան, որ պոտենցիալ դոնորները պատրաստ են 1 մլրդ դոլար հավաքել իր քարոզարշավի համար:
16-02-2018 08:13
Անկարայի Քըրքոնաքլար բարձրադիր թաղամասում 2 տղամարդ պարբերաբար մոտեցել են քաղաքի տեսարանով հիացող զույգերի, թալանել նրանց եւ որոշ դեպքերում էլ բռնաբարել աղջիկներին։
15-02-2018 08:17
Պոռնոաստղ Սթորմի Դենիելսը ԱՄՆ նապագահ Դոնալդ Թրամփի հետ իր կապի մասին պատմությունը կներկայացնի. նա իրեն ազատ է զգում որեւէ պարտավորություններից այն բանից հետո, երբ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը պատմել է, որ ընտրություններից մեկ օր առաջ նրան 130 հազար դոլար է վճարել՝ դրանով անվավեր ճանաչելով չհրապարակելու մասին պայմանագիրը:
15-02-2018 08:12
Նկարչուհի Ջենիֆեր Ռուբելը հրուշակագործական պոեֆորմանս է կազմակերպել, որը պետք է մարդկանց համաձայնության սովորեցնի. ամեն օր 6 ժամվա ընթացքում մինչեւ 17:30-ը պատկերասրահի այցելուները կարող են Ջենիֆերի դեմքին թխվածք նետել:
15-02-2018 05:27
Ամերիկացին արդեն 39 տարի իր սիրեցյալին նվիրում է նույն կոնֆետների տուփը, բայց ոչ միայն խնայողության նկատառումներով․ հենց առաջին Սբ.Վալենտինի օրվա կապակցությամբ Ռոնը աղջկան նվիրել է նրա սիրած մուգ շոկոլադե կոնֆետները, իսկ Խանութում նրան ասել են, որ եթե նա տուփը պահպանի, հաջորդ տարի այն կրկին կլցնեն կոնֆետներով, եւ նա չի վճարի փաթեթավորման համար:
14-02-2018 08:29
Իտալիայի նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրող-ընկերության՝ Diesel-ի հիմնադիր Ռենցո Ռոսոն իր արտադրանքի նմանակումների վաճառքի խանութ կբացի:
14-02-2018 08:23
Hansons աճուրդի տունը վաճառքի է հանել 1720 թվականին գրված «Սեքսի ուղեցույցը». առաջին անգամ «երկու մասերից բաղկացած Արիստոտելի գլուխգործոցը» լույս է տեսել 1684 թվականին Լոնդոնում, այն սեքսի եւ ընտանեկան հարաբերությունների ուղեցույց է:
14-02-2018 06:33
Դուբայում BRIDE Dubai 2018 ցուցահանդեսի այցելուները կերել են հարսնացուի տեսքով տորթ, որը թխել էր դիզայներ Դեբի Վինգհեմը. տորթն իրենից ներկայացրել է հարսանեկան զգեստով կնոջ քանդակ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-08-2026 10:45
Վերջերս Հարրի Փոթերի նոր շարքի ստեղծողները հայտարարեցին Նիկոլաս Հոլթի մասին որպես Գիլդերոյ Լոքհարթի դերակատար։ Սակայն, Variety-ն հաղորդում է, որ նա այժմ փոխարինվել է։ Նշվում է, որ Հոլթը ստիպված է եղել լքել նկարահանումները ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, քանի որ շոուի վրա նախատեսված աշխատանքների ժամանակ զբաղված է լինելու մեկ այլ նախագծով։ Նոր թեկնածուն Քիթ Հարինգտոնն է՝ «Գահերի խաղը» և «Պոմպեյը» հեռուստասերիալների աստղը։
27-08-2026 10:41
Դուա Լիպան էզոտերիզմի մոլի երկրպագու է։ Իր հարցազրույցներում նա բազմիցս խորհրդածել է կենդանակերպի նշանների մասին և ասել, որ հոգեբանի փոխարեն նախընտրում է խորհրդակցել աստղագուշակի հետ։ Սա  երկրպագուներին դրդել է ենթադրել, որ նա կարող է նույնիսկ պլանավորել իր սեփական հարսանիքը՝ աստղերի և մոլորակների դասավորությանը համապատասխան։ Եվ սա մասամբ ճիշտ է. աստղն ինքը էլ դա բացահայտել է Vogue-ին տված նոր հարցազրույցում։ 
27-08-2026 10:34
Ֆրանսիական դատարանն առաջին անգամ տիեզերական ճառագայթումը ճանաչել է այնպիսի գործոն, որը կարող է նպաստել նախկին բորտուղեկցորդուհու կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, հաղորդում է BBC News-ը։ Այս որոշումը կարող է ճանապարհ հարթել նմանատիպ պահանջների համար թռիչքային անձնակազմի այլ անդամների կողմից։ Air France-ի նախկին ավագ բորտուղեկցորդուհի 59-ամյա Սոֆի Լենոն ձգտում էր հասնել իր հիվանդության մասնագիտականի ճանաչմանը։ Նա ավիաընկերությունում աշխատել է 1989-2019 թվականներին՝ թռիչքներում անցկացնելով մոտ 12,6 հազար ժամ, որոնցից ավելի քան կեսը՝ գիշերային ժամերին։
27-08-2026 08:55
39-ամյա Բլեյք Լայվլին կստանա 407,000 դոլար փոխհատուցում՝ Ջասթին Բալդոնիի հետ սեռական ոտնձգության վերաբերյալ աղմկահարույց դատավարությունից հետո: Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհին սկզբում պահանջել էր 8 միլիոն դոլար դատական ծախսերի համար, սակայն դատարանը նրան նշանակել է զգալիորեն ավելի փոքր գումար:
27-08-2026 02:52
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր 37-ամյա փեսացուի՝ բրազիլացի գործարար Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ մասնակցել է Նյու Յորքում կայացած «Material Good» միջոցառմանը։ Լուսանկարները հայտնվել են 28-ամյա թենիսիստուհու սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 866 անգամ
21.08.2026
Դիտվել է 405 անգամ
22.08.2026
Դիտվել է 339 անգամ
25.08.2026
Դիտվել է 217 անգամ
27.08.2026
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster