Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-06-2018 11:22
Հոլիվուդյան դերասանուհի Սյուզան Սարանդոնը ձերբակալվել է Թրամփին քննադատելու համար.  աստղը միացել է ԱՄՆ-ի կոնգրեսի շենքի մոտ բողոքի հսկայական ակցիային և ձեռբակալվել է:
30-06-2018 11:09
Դերասաններ Ռայան Գոսլինգը եւ Եվա Մենդեսը սպասում են երկվորյակների. զույգն արդեն երկու երեխա է մեծացնում՝ երեքամյա Էսմերալդային եւ երկամյա Ամադոուին:
30-06-2018 11:06
Ամերիկացի վիրաբույժները բժիշկ Ջոնաթան Քիթի գլխավորությամբ առնանդամի պրոթեզ են ստեղծել, որն ամբողջությամբ փոխել է 28-ամյա տրանսգենդեր Էլայջա Ստեֆենսի կյանքը:
30-06-2018 10:47
Քիմ Քարդաշյանը հրապարակել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նոր եթերաշրջանի անոնսը:
30-06-2018 01:55
«Մնալ ողջ» սերիալի աստղ Էմիլի դե Ռավիին պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ:
29-06-2018 08:06
Օտարերկրացիների հետ ամուսնության համար Էսվանիթի (Սվազիլենդ) բնակիչները ստիպված կլինեն 2,200 դոլար վճարել. համապատասխան օրինագիծը քննարկվում է Հարավաֆրիկյան փոքրիկ թագավորության խորհրդարանում:
29-06-2018 08:04
Տորոնտոյի քաղաքային խորհուրդը հայկական ծագում ունեցող փաստաբան Միղանուշ Մկրտչյանին 41-րդ շրջանից խորհրդական է նշանակել:
28-06-2018 07:54
Փորձագետների կարծիքով, եթե պարզվի, որ pNaKtide ֆերմենտը անվտանգ է մարդու օրգանիզմի համար, ապա այս նյութը կարող է դառնալ հակածերացման թերապիայի հիմք:
28-06-2018 07:43
Նյու Յորքում 30-ամյա կինը 2 ամսական երեխայի հետ մետրոյում գնացքի վագոնների տակ է նետվել. մեքենավարը հասցրել է արգելակել, եւ մայրն ու երեխան ազատվել են ողբերգությունից:
28-06-2018 07:42
ԱՄՆ-ի Վիսկոնսին-Միլուոքի համալսարանի մասնագետները գտել են 48 գեն, որոնք կապված են կաթնագեղձի քաղցկեղի նկատմամբ կանանց նախահակվածության հետ:
28-06-2018 07:41
Կալիֆոռնիայի եւ Բոստոնի բժիշկներն ստեղծել են ինսուլինի հաբեր, որոնք կարող են «դիմանալ» ստամոքսով «ճամփորդությանը» եւ անհրաժեշտ քանակի հորմոն հասցնել շաքարախտավորի օրգանիզմին:
28-06-2018 03:52
Գերմանիայի Վալշտեդտ քաղաքում բնակվող Անյա Կոստը դիմել է տեղի ինքնակառավարման մարմիններին՝ իր խանութի 17-ամյա աշխատակից Դավիթ Գասպարյանին և նրա մորն արտաքսումից փրկելու համար:
27-06-2018 08:07
Ճապոնիայի արքայադուստրը հրաժարվել է գահից հանուն սիրո. 27-ամյա արքայադուստր Այակոն, ով հանդիսանում է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյի զարմուհին, ամուսնանում, կայսերական ընտանիքի ներկայացուցչի սիրեցյալի անունը Կեյ Մորիա է, ով 32 տարեկան է և նավաշինարարական ընկերության աշխատակից:
27-06-2018 08:06
Մի քանի օր առաջ համացանցը քննարկում էր Քիմ Քարդաշյանի հայտարարությունը, թե ինքը դադարում է սելֆի անել: Հայազգի հեռուստաաստղը իր խոստումը երկար չի կարողացել պահել և արդեն այսօր իրեն բնորոշ ոճով լուսանկար է հրապարակել:
27-06-2018 08:00
ԱՄՆ-ում կինն անհաջող մատնահարդարման պատճառով գեղեցկության սրահն ավերել է. ոստիկանությունը մտադիր է կալանավորել կնոջը, քանի որ նա վնասել է Happy Nails սրահը, երբ իրեն դուր չի եկել մատնահարդարումը:
27-06-2018 07:56
Հնդկաստանը գլխավորում է կանանց համար ամենավտանգավոր երկրների տասնյակը. ցանկում այս երկրին հաջորդում են Աֆղանստանը, Սիրիան, Սոմալին, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենը, Նիգերիան եւ ԱՄՆ-ն:
27-06-2018 02:39
Հանրաճանաչ ռուս երգիչուհի МакSим-ը նշել է, որ առողջության պատճառով ստիպված է դադարեցնել իր կարիերան:
25-06-2018 08:35
Սիլվեստր Ստալոնեի 54-ամյա նախկին կինը` Բրիգիտ Նիլսեն ծննդաբերել է հինգերորդ երեխային. Բրիջիտը եւ նրա 39-ամյա ամուսինը՝ Մաթիան Դեսին, ունեցել են առաջին համատեղ երեխայինն՝ Ֆրիդային:
25-06-2018 08:23
«Գահերի խաղը» ֆիլմում  Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգստոնը եւ նրա խաղընկերուհի Ռոզ Լեսլին, ով կատարում էր Ջոնի սիրուհու դերը, ամուսնացել են:
25-06-2018 08:19
Հելսինկիի Flow երաժշտական փառատոնում ելույթ կունենան Քենդրիք Լամարը եւ Arctic Monkeys-ը. ընդամենը լայն-ափում 130-ից ավելի արտիստներ են: Նրանց թվում են՝ Bonobo-ն, Շառլոտա Հենսբուրը, Detroit In Effect-ը, Fever Ray-ը, Հելենա Հաուֆը, Քամասի Վաշինգտոնը, Moodymann-ը, St. Vincent-ը, Վերոնիկա Վասիցկան եւ շատ ուրիշներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1587 անգամ
27.10.2026
Դիտվել է 251 անգամ
28.10.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster