Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2018 08:14
Արձակուրդի ժամանակ հոգնածություն զգալու պատճառ կարող է դառնալ աշխատանքային օրերին քնի պակասը:
05-07-2018 10:04
Սքարլեթ Յոհանսոնին քննադատել են նոր ֆիլմում տրանսգենդերի դեր խաղալու որոշման համար. 33-ամյա Սքարլեթը նկարահանվում է Rub&Tug կինոնկարում, որը պատմում է Պիտսբուրգում մերսման սրահի տրանսգենդեր սեփականատիրոջ մասին:
05-07-2018 09:41
Ամերիկուհին նախկին ընկերոջը մաչետեի սպառնալիքով ստիպել է իր հետ սիրով զբաղվել. Սամանտա Միրսին մեղադրում են ներխուժման եւ հարձակման մեջ:
05-07-2018 09:37
Նյու Յուքում ակտիվիստ կինը որպես բողոքի նշան 4 ժամ անցկացրել է Ազատության արձանի վրա։
05-07-2018 07:46
Կարդակե թեյն  ամրացնում է մազանոթները, նպաստում ճնշման, խոլեստերինի մակարդակի կարգավորմանը, հակաբակտերիալ հատկություն ունի, դրական ազդեցություն է ունենում լյարդի, ենթաստամոքսային գեղձի վրա, հակաալերգիկ է։
05-07-2018 04:02
Դերասանուհի եւ երգչուհի Վանեսա Պարադին առաջին անգամ ամուսնացել է, նրա ընտրյալը գրող եւ ռեժիսոր Սամուել Բենսհեթրին է. հարսանիքը տեղի է ունեցել գաղտնի, ֆրանսիացի լրագրողների համար լուրը լրիվ անակնկալ էր:
04-07-2018 08:19
Կանադահայ 20-ամյա ջութակահարուհի Լինետ Իսրայելյանը հաղթել է Canimex 2018 կանադական երաժշտական մրցույթում՝ առաջին տեղը գրավելով 19-30 տարեկանների խմբում:
04-07-2018 08:15
Հոլիվուդյան հայտնի դերասան, «Խաղաքարտերից տնակ» սերիալի աստղ Քեւին Սփեյսիի հասցեին շարունակում են հնչել մեղադրանքներ. տարբեր դերասաններ պնդում են, որ նա ժամանակին սեռական ոտնձգություններ է կատարել:
04-07-2018 08:11
Հնդկաստանում հարսնացուն արարողության ժամանակ չեղյալ է հայտարարել հարսանիքը, երբ փեսացուն վախեցել է կայծակից:
04-07-2018 04:18
Աերիկյան երգչուհի Թինա Թյորների ավագ որդին՝Քրեյգ Ռեյմոնդ Թյորները ինքնասպանություն է գործել. նրա մարմինը հայտնաբերել են Կալիֆորնիա նահանգի տանը: 
04-07-2018 02:21
Մեգան Մարքլը չի խոսում հոր հետ այն բանից հետո, երբ նա վիրավորական արտահայտություններ է արել Եղիսաբեթ երկրորդ թագուհու հասցեին։
03-07-2018 08:19
Բելգիայում Լորան անունով տղան ութ տարեկանում ավարտել է դպրոցը և պատրաստվում է համալսարան ընդունվել։
03-07-2018 08:13
Ճապոնական շուկայում հայտնվել է Tanita ES-100 սարքը, որը չափում է մարդուց արտադրվող հոտի աստիճանը. վերջերս երկրում «հոտի ոտնձգություն» տերմին է առաջացել, որի պատճառով մարդուն կարող են տուգանել, եթե պարբերաբար նրանից վատ հոտ է գալիս։
03-07-2018 08:10
Դեթրոյթում 65-ամյա կինը մի քանի ամիս շարունակ տանն ապրել է դստեր դիակի հետ. հուլիսի 1-ին կինը գնացել է Դեթրոյթի ոստիկանություն եւ հայտնել, որ իր դուստրը մահացել է:
03-07-2018 02:17
Մահացել է սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանը։
02-07-2018 08:08
Ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին ամուսնացել է. 45-ամյա Պարադիի ընտրյալը ռեժիսոր և սցենարիստ Սեմյուել Բենշետրին:
02-07-2018 08:04
Բազմաթիվ հետազոտություների համաձայն՝ Կենդանակերպի նշաններից գեղեցկությամբ առաջին տեղում Ջրհոս աղջիկներն են. նրանք ոչ միայն գրավիչ արտաքին, այլեւ ներաշխարհ ունեն, կարծես լույս են շողարձակում:
02-07-2018 07:59
Միգրենով տառապող շատ կանանց մոտ գլխացավի նոպաներն առաջանում են հորմոնալ ֆոնի փոփոխությունների ժամանակ. էստրոգենները (կանացի սեռական հորմոնները) կարող են որոշակի դեր կատարել նաև տղամարդկանց մոտ միգրենի զարգացման հարցում։
02-07-2018 07:57
Մասնագետները որոշել են ալկոհոլի համեմատաբար անվտանգ չափաբաժինը․ այն միջին հաշվով կազմում է ալկոհոլի մեկից մինչեւ երկու բաժին տղամարդկանց համար եւ մեկ բաժին՝ կանանց համար, ընդ որում՝ մեկ բաժինը համարժեք է 350 գ գարեջրի, 100 գ գինու կամ 40 գ թունդ ալկոհոլային խմիչքների:
02-07-2018 07:55
Դյուկի համալսարանի գիտնականները կարողացել են զգալիորեն երկարացնել ուղեղի ուռուցքի առավել ագրեսիվ ձեւով՝ գլիոբլաստոմայով հիվանդների կյանքը. դրա համար նրանք օգտագործել են ծագումնաբանորեն վերափոխված պոլիվիրուս: 
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1587 անգամ
27.10.2026
Դիտվել է 251 անգամ
28.10.2026
Դիտվել է 184 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster