Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-06-2019 07:43
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը տարիներ առաջ մերժել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին` պատճառաբանելով իրենց տարիքային տարբերությունը:
18-06-2019 07:40
Համարժեք աշխատանքի համար տղամարդիկ աշխարհում միջին հաշվով 27 տոկոսով ավելի գումար են ստանում, քան կանայք:
18-06-2019 07:36
Ամերիկացի հայտնի ռեփ կատարող Քարդի Բին Թեննեսիում Bonnaroo Arts And Music Festival փառատոնի ընթացքում ելույթ ունենալիս զրկվել է կոստյումից. երբ ռեփ կատարողը մեջքով շրջվել է դեպի հանդիսատեսը՝ իր հայտնի թվերկը կատարելու համար, կոստյումը պատռվել է նստատեղի հատվածում։
18-06-2019 07:23
Մալայզիայի ոստիկանությունը  է ձերբակալել 27-ամյա երգչուհի Զարիտ Սոֆիա Յասինին՝ «շանը» փրկելու համար․ ավելի ուշ պարզվել է, որ այն արջի ձագ է:
17-06-2019 07:59
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ քնի առավել ճիշտ և հարմար տևողությունը 9 ժամ 10 րոպեն է. գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու 21:45-ին և արթնանալ 6:55-ին:
17-06-2019 07:56
Որքան մարդիկ երջանիկ են, այնքան նրանք պարզ են հագնվում։ Այս անսպասելի եզրահանգմանը մղեց ՄԱԿ-ի ամենամյա հաշվետվությունն աշխարհում երջանկության մակարդակի մասին։
17-06-2019 07:54
Մալթայում գտնվող Եղիսաբեթ II թագուհու առանձնատունը հնարավեր է ձեռք բերել 6 միլիոն դոլարով: Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպն այստեղ են ապրել մինչ նրա թագադրումը:
17-06-2019 07:49
ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Comedy Woman հումորային նախագծի աստղերն իրենց հանգստյան օրերն անց են կացրել Երեւանում. շոուի հայտնի կանանցից մեկը՝ Եկատերինա Վարնավան իր Instagram-ում, ինչպես նաեւ Stories հավելվածում բազմաթիվ հոլովակներ է հրապարակել։
17-06-2019 07:42
Համաձայն A.T. Kearney խորհրդատվական ընկերության հաշվետվության՝  արդեն 20 տարի անց մսի համաշխարհային շուկայի 60 տոկոսը կկազմեն դրա բուսական անալոգներն ու սրվակներում ստեղծված միսը:
17-06-2019 05:06
29-летняя Дакота Джонсон и 42-летний Крис Мартин расстались после двух лет отношений.
14-06-2019 08:13
Բրազիլացի մոդել Նաջիլե Տրինդադե Մենդես դե Սոուսայի նկատմամբ, որը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում է բռնաբարության մեջ, հակադարձ մեղադրանք է առաջադրվել`զրպարտության մեղադրանքով։ 
14-06-2019 08:05
Ամերիկյան Future Perfect ստարտապը երեխայի անվան ընտրության համար 350 դոլարով օգնություն է առաջարկում ծնողներին:
14-06-2019 08:02
Սեքս-ռոբոտները հենց այն տեխնոլոգիան է, որը վերջ կդնի հասարակությանը՝ պնդում է հոգեբան Մարիանն Բրենդոնը. ռոբոտները ժամանակի ընթացքում կներառվեն բժշկական ապահովագրությունում` այդ պահից կսկսվի քաղաքակրթության մայրամուտը։
14-06-2019 02:08
94 տարեկան հասակում վախճանվել է «Կեսգիշերային կովբոյ» ֆիլմի դերասանուհի Սիլվա Մայլզը:
14-06-2019 01:10
Շանհայում գիտնականները մշակել են գեների խմբագրման նոր, ավելի ճշգրիտ եւ անվտանգ գործիք. այն թույլ է տալիս նվազեցնել կողմնակի ազդեցությունների եւ զանազան մուտացիաների ռիսկը։
13-06-2019 08:00
Շաբաթը մեկ անգամ մարդը մոտ 5 գրամ պլաստիկ է կուլ տալիս, ինչը հավասար է մեկ բանկային քարտի կշռին. նման եզրահանգման են եկել Նյուքասլի համալսարանի գիտնականները։
13-06-2019 02:06
Ամերիկուհին, որի ամուսինը սպանել է իրենց 5 երեխաներին, խնդրել է դատարանին ամուսնուն մահապատժի չենթարկել:
13-06-2019 01:13
Վիտամին D-ի օգտագործումը՝ առանց բժշկի ցուցման, առաջացնում է երիկամների հիվանդություն. նման եզրակացության են եկել կանադացի գիտնականները։
13-06-2019 01:08
Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը. պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունվարից մինչեւ ապրիլ Վրաստանում արձանագրվել է կարմրուկով հիվանդանալու ավելի քան երեք հազար դեպք:
11-06-2019 07:17
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մահվան պահին մարդը որոշ ժամանակ լիովին գիտակից վիճակում է գտնվում. նույնիսկ բժիշկների կողմից մահվան հաստատումից հետո մարդիկ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում շուրջը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1505 անգամ
22.10.2026
Դիտվել է 424 անգամ
27.10.2026
Դիտվել է 214 անգամ
28.10.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster