Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-07-2019 07:55
Լոնդոնում հղիության 8-րդ ամսում գտնվող 26-ամյա կինը ծննդաբերել է, այնուհետեւ մահացել ստացված դանակի բազմաթիվ հարվածների հետեւանքով:
01-07-2019 05:03
Շվեյցարիայի կանանց ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ, «Յանգ Բոյզի» ավագ Ֆլորիանա Իսմաիլին անհետ կորած է. 24-ամյա շվեյցարուհին ընկերուհու հետ շաբաթ օրը հանգստացել է Կոմո լճի մոտակայքում:
01-07-2019 04:02
ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքի բնակիչներին բախտ է վիճակվել փորձել աշխարհի ամենամեծ՝ 30 կիլոգրամանոց հոթ-դոգը:
01-07-2019 03:05
Իսպանական Արո քաղաքում կայացել է ավանդական «գինեմարտը». մասնակիցները 70 000 լիտր գինի են լցրել միմյանց վրա:
28-06-2019 08:05
Գուցե չեք հավատում, բայց ծննդյան ամիսը շատ բան կարող է պատմել կնոջ մասին. Интересно знать-ը ներկայացրել է ամբողջ ճշմարտությունը Կենդանակերպի տարբեր նշանների կանանց մասին:
28-06-2019 08:01
Մոսկվացի ուռուցքաբանները նշել են այն գործոնները, որոնք մեծացնում են կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը․ րանք են՝ հղիության արհեստական ընդհատումները, ուշ հղիությունը, գիրացումն ու եղանակային բարձր ջերմաստիճանը:
28-06-2019 07:57
Ֆիզիկապես ակտիվ կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում արգանդի քաղցկեղով. այս հիվանդության պրոֆիլակտիկայի համար պետք է օրական գոնե 30 րոպե քայլել (շաբաթական 150 րոպե) կամ այլ ցանկացած ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել:
28-06-2019 07:52
Լիտվայի կաթոլիկ եկեղեցին չի ճանաչում ամուսնական պայմանագրերի իրավազորությունը եւ դրա հիման վրա հրաժարվում է ամուսնացնել այն զույգերին, որոնք այդպիսի պայմանագիր են կնքել:
28-06-2019 02:00
Մեյսի Ուիլյամսը, որը հայտնի է Արյա Սթարքի դերով «Գահերի խաղը» սերիալում, խաղալու է Sky ստուդիայի՝ «Կյանքի երկու շաբաթը» աշխատանքային անվանումով կատակերգական սերիալում:
27-06-2019 08:17
Ինդոնեզիայում ծնողները, տեխնոլոգիական նորարարությունների առաջխաղացումով ոգեշնչված, իրենց որդունն անվանել են Գուգլ:
27-06-2019 08:02
Մյունխենի ոստիկանությունը փորձում է գտնել տղամարդուն, որը գայլի դիմակ է հագել և բռնաբարել 11-ամյա աղջկան. տղամարդն աղջկան բռնաբարել է թփերի մեջ, որից հետո փախուստի է դիմել:
27-06-2019 07:58
Կանադայում թռիչքի ժամանակ քնած կնոջը «մոռացել են» ինքնաթիռում. Թիֆանի Ադամսը պնդում է, որ քնել է Քվեբեկից Տորոնտո թռիչքի ժամանակ եւ երբ արթնացել է, կապված է եղել անվտանգության գոտիով, իսկ ինքնաթիռը դատարակ է եղել:
27-06-2019 07:15
Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ «Միսս Անգլիա-2019» -ի կազմակերպիչները որոշել են մտնել «Իրական դեմքով լավագույն մոդել» փուլ անցկացնել. դրա շրջանակում մասնակիցները ստիպված կլինեն հանձնաժողովին լուսանկարներ ուղարկել առանց դիմահարդարման և ֆոտոշոփի:
26-06-2019 07:22
Ըստ դանիացի գիտնականների՝ տղամարդկանց մոտ, ովքեր քնելու են գնում մինչեւ ժամը 22.30-ը, սերմնահեղուկի որակը քառակի լավանում է նրանց համեմատ, ովքեր պառկում են քնելու 23.30-ին եւ ավելի ուշ։
26-06-2019 07:14
ԱՄՆ-ի Մեյփլվուդ քաղաքում կատուն վերապրել է լվացքի մեքենայում մեկ ժամ լվացքը. Ստեֆանի Քերոլ Քիրհոֆը որոշել էր լվանալ հագուստը և միացրել էր մեքենան՝ առանց նկատելու, որ դրա մեջ է իր մեկ տարեկան Ֆելիքս անունով կատուն:
26-06-2019 05:36
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն իր թոռան՝ արքայազն Ուիլյամի կնոջն է զիջել պաշտոնը, որը զբաղեցրել է վերջին 67 տարիների ընթացքում՝ անցնելով պարտականությունների կատարմանն իր թագադրման տարում:
26-06-2019 05:34
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի բնակչուհի Թինա Հայնսի մոտ սրտի կանգ է գրանցվել, որից հետո բժիշկները չորս անգամ նրան փորձել են կենդանացնել. Թինան կլինիկական մահվան վիճակում է եղել 27 րոպե, gիտակցության գալուց անմիջապես հետո կինը միանգամից վերցրել է թուղթ ու գրիչ և գրել. «Նա գոյություն ունի»: Թինա Հայնսի խոսքերով` կլինիկական մահվան ընթացքում նա տեսել է ինչ-որ մեկի արտացոլանքը, որը կանգնած է եղել վառ դեղին դարպասների դիմաց:
26-06-2019 04:30
Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում կդառնա առաջին քաղաքը, որում կարգելվի էլեկտրոնային սիգարետների վաճառքը. նման որոշում է կայացրել քաղաքի իշխանությունը`քվեարկության միջոցով:
25-06-2019 08:14
Գլխով պատին խփվելով` կարելի է կորցնել ժամում 150 կալորիա. ապշեցնող փաստեր մարդկային մարմնի մասին։
25-06-2019 08:10
Տարվա ընթացքում հաճախ հանգստացող մարդկանց մոտ նվազում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը. նման եզրակացության են հանգել Սիրակուզիի համալսարանի մասնագետները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1505 անգամ
22.10.2026
Դիտվել է 423 անգամ
27.10.2026
Դիտվել է 214 անգամ
28.10.2026
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster