Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-11-2019 01:51
Ինչպես է տղամարդը 13 և 16 տարեկան աղջիկներին ստիպել սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
07-11-2019 01:40
Louis Vuitton-ի եւ Dior-ի սեփականատեր Առնոն առաջ է անցել Բիլ Գեյթսից եւ երկրորդ տեղն է զբաղեցրել Forbes Real-Time-ի վարկածով միլիարդատերերի վարկանիշում։
07-11-2019 01:37
American Girl ընկերությունը 5000 դոլար արժողությամբ հատուկ տիկնիկ է թողարկել։ Յուրաքանչյուր նոր տիկնիկի ստեղծման համար American Girl Holiday Collector-ին պահանջվել է 40 ժամ, նրա հագուստը եւ զգեստը զարդարված են Swarovski բյուրեղներով եւ ուլունքներով:
05-11-2019 09:54
Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդրա Սոմանը դարձել է գեղեցկության միջազգային «Միսս Կոսմո աշխարհ» 2019 (Miss CosmoWorld) մրցույթի հաղթող:
05-11-2019 09:52
Ժողովրդականություն վայելող երգիչներ Բիլի Այլիշը, Թեյլոր Սվիֆթը եւ Շոն Մենդեսը գլխավոր պարգեւներն են ստացել MTV Europe Music Awards արարողությանը։ Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել է միանգամից երկու անվանակարգում՝ լավագույն «նոր» կատարող եւ լավագույն երգ («Bad guy»):
05-11-2019 09:49
Տղամարդիկ միջինն ավելի զարգացած հումորի զգացողություն ունեն, քան կանայք։ Այսպիսի հայտարարություն են արել Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների գիտնականները մասշտաբային հետազոտության արդյունքում:
05-11-2019 09:40
Կանադայի Օնտարիո նահանգում ուժի մեջ է մտել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման արգելքը։ Այդպիսով երեխաները կարող են կենտրոնանալ ուսումնական գերծընթացի վրա, հայտարարել են իշխանություններն՝ ավելացնելով, որ հեռախոսները դարձել են աշակերտներին դասերից շեղող հիմնական գործոններից մեկը։
05-11-2019 07:56
Հնդկաստանում 38-ամյա Քավիթա Կալամը 7 ամիս շարունակ սուր ցավեր է ունեցել որովայնում, սակայն բժիշկներն ու կինն անձամբ մտածել են, թե հղիություն է զարգանում և ոչինչ չեն ձեռնարկել: Ինչ-որ պահի կինն սկսել է շնչառական խնդիրներ ունենալ և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ հայտնաբերվել է ուռուցք և շտապ վիրահատության կարիք է եղել:
04-11-2019 11:14
Առավոտյան նախաճաշելուց առաջ վազելը շատ ավելի օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար, քան ուտելուց հետո: Այդ մասին վկայում են Journal of Clinical Endocrinology and Metabolism ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:
04-11-2019 11:12
Ճապոնիայում արական սեռի պետական ծառայողներին ստիպողաբար կհանձնարարեն թեկուզեւ մեկ ամսով դեկտրետային արձակուրդ վերցնել ընտանիքում երեխա ծնվելիս:
04-11-2019 11:01
Դեռեւս չծնված աղջիկը մատներով «հաղթանակի նշան»՝ «V» է ցուցադրել ուլտրաձայնային հետազոտության ժամանակ՝ դրանով իսկ զվարճացնելով բժիշկներին ու իր մորը՝ 21-ամյա Ջեմմա Հյուսթոնին Շոտլանդիայի Փեյսլի քաղաքից։
04-11-2019 07:21
Հանրային սննդի ոլորտում աշխատող McDonald`s ամերիկյան կորպորացիայի նախագահ Սթիվ Իսթերբրուքն ազատվել է պաշտոնից՝ ենթակայի հետ սիրավեպի պատճառով: Այդ պաշտոնում նրան կփոխարինի 51-ամյա Քրիս Քեմպինսկին:
04-11-2019 07:05
65-ամյա Շիռլի Հեյրը անգլիական Բրիսթոլ քաղաքից Չան անունով կատվի ճանկռելու պատճառով կոմայի մեջ է ընկել եւ հազիվ ողջ մնացել։
01-11-2019 09:45
Չնայած տասնամյակներ շարունակ աշխատավայրում և դրա սահմաններից դուրս կանանց աճող հաջողություններին, նրանք նախկինի պես հարուստ տղամարդկանց ավելի հմայիչ են համարում։
01-11-2019 09:35
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը հրապարակել է նոր լուսանկար, որտեղ նա կեցվածք է ընդունել սեփական բրենդի Skims ներքնազգեստով:
01-11-2019 09:31
Առանց գլյուտենային դիետան որեւէ օգուտ չի տալիս առողջ մարդկանց: Այս մասին ասվում է Ռեդինգի, Շեֆֆիլդի համալսարանների եւ Շեֆֆիլդի համալսարանական հիվանդանոցի գիտնականների նոր հետազոտության մեջ:
01-11-2019 09:28
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ հասարակական սննդի ձեռնարկություններին արգելվում է ֆուա-գրա եւ այլ կերակրատեսակներ վաճառել, որոնց պատրաստման համար թռչուններին հարկադրաբար կերակրում են:
01-11-2019 06:36
Գերմանիայի Օֆենբախ քաղաքից ստոմատոլոգը հեռացրել է պացիենտի՝ 3,7 սանտիմետր երկարությամբ ատամը եւ սահմանել համաշխարհային ռեկորդ:
31-10-2019 09:36
Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանները ներկայացրել են Diamonds Collection համատեղ օծանելիքի հավաքածուն, որը թողարկվելու է KKW Fragrance ապրանքանիշի ներքո:
31-10-2019 09:22
Բաժանումից ավելի քան 60 տարի անց 80-ամյա Բոբ Հարվին ու Անետ Ադկինսն ամուսնացել են։ Երջանիկ զույգն ընդունելություն է կազմակերպել այն նույն ռեստորանում, որտեղ շատ տարիներ առաջ եղել է նրանց առաջին ժամադրությունը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1474 անգամ
22.10.2026
Դիտվել է 420 անգամ
27.10.2026
Դիտվել է 190 անգամ
28.10.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster