Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2019 10:10
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ճանաչվել է առցանց տիրույթում նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ անձնավորությունը:
20-11-2019 09:58
Disney-ը հրապարակել է 2020-2023 թվականների ռելիզների գրաֆիկը։ Առաջիկա նախագծերի թվում են Marvel-ի մի քանի նոր ֆիլմերը, «Ավատարի» երկրորդ եւ երրորդ մասերը, ինչպես նաեւ Ռիդլի Սքոթի դրաման, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Մեթ Դեյմոնը եւ Բեն Աֆլեքը:
20-11-2019 09:33
Երեխաների համաշխարհային օրն ամեն տարի նշվում է նոյեմբերի 20-ին։ 1954թ․ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բոլոր երկրներին խորհուրդ է տվել նշել այս տոնը, որպես համաշխարհային եղբայրության եւ երեխաների փոխըմբռնման օր:
20-11-2019 03:26
Հանրաճանաչ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հանրության առջև հայտնվել է «մերկ» զգեստով: Իր ամուսնուն՝ ռեփեր Jay Z-ին պատկանող բարեգործական ֆոնդի ակցիայի համար երգչուհին ընտրել է մարմինն ընդգծող սպիտակ զգեստ, որի վերին հատվածը զարդարված է փետուրներով:
19-11-2019 01:45
Չորս սխալ, որոնք կանայք թույլ են տալիս ընտանեկան հարաբերություններում. 1.«Ես ամեն ինչ ինքս կանեմ», 2. «Նա պիտի ինքը գլխի ընկնի», 3. «Իսկական տղամարդը միշտ այս ու այն է անում», 4. «Նա պիտի անի այն, ինչ ասել եմ»:
19-11-2019 01:41
Wake Forest School of Medicine-ի (ԱՄՆ) գիտնականները թոքերի քաղցկեղի բուժման համար առաջին անգամ օգտագործել են նանոմասնիկներ, որոնք տեղ են հասցվել ինհալացիոն միջոցով։
19-11-2019 01:30
Ֆրանսիական Sotheby`s աճուրդի տունը նոյեմբերի 19-ին վաճառքի կհանի Լեոնարդո դա Վինչիի ,,Մոնա Լիզա,, նակրի ճշգրիտ կրկնօրինակը։
19-11-2019 00:50
Բրիտանացի դերասանուհի Սոֆի դի Մարտինոն միացել է Disney+-ի համար «Լոկի» սերիալի դերասանական կազմին եւ, հնարավոր է՝ կմարմնավորի խորամանկության եւ խաբեության աստծուն:
19-11-2019 00:35
Երգչուհի Լոլիտան երկրպագուներին խոստովանել է, որ մեկ ելույթի ժամանակ աշխատում է 40 հազար եվրո։
18-11-2019 09:14
Լեգենդար երեկոյան թավշյա զգեստը, որով արքայադուստր Դիանան Սպիտակ տանը պարել է հոլիվուդյան կինոաստղ Ջոն Տրավոլտայի հետ, աճուրդի կհանվի 350 հազար ֆունտ սթեռլինգով:
18-11-2019 09:06
Կենդանակերպի 5 կանայք, հանուն որոնց տղամարդիկ փոխվում են. Ջրհոս, Այծեղջյուր, Առյուծ, Խոյ, Կարիճ:
18-11-2019 05:22
Բրիտանական դերասանուհի Սոֆի Դի Մարտինոն միացել է «Լոքի» սերիալի դերասանական կազմին և ենթադրաբար կմարնավորի խորամանկության և խաբեության աստվածուհուն:
18-11-2019 03:10
Մասնագետները գտնում են, որ տեսողության պահպանման առաջին պայմանը ճիշտ սնվելն է, հետեւելով մի քանի սկզբունքների' չափավորել սնունդի քանակը, օգտագործել հեշտամարս, միմյանց զուգակցվող եւ զանազան ուտելիքներ: Կերակրացանկը պետք է համալրել A, E, C վիտամիններով հարուստ կերակրատեսակներով:
18-11-2019 02:18
Ի՞նչ է սպասում կանանց, ովքեր մշտական ընկեր չունեն «հարաբերությունների համար», բայց ունեն տուն եւ հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն:
16-11-2019 11:28
Ծխելուց լրիվ հրաժարվելը, աղի եւ ալկոհոլի գործածությունը նվազեցնելը, բավարար քանակություններով բանջարեղեն եւ մրգեր օգտագործելը առողջ կենսակերպի հինգ հիմնական ցուցանիշներից մեկն են. փորձագետներ։
16-11-2019 11:27
Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել է այն բանի պատճառով, որ չափազանց շատ է օգտվել սմարթֆոնից:
16-11-2019 11:22
Թվում է' դավաճանությունից հետո Քլոե Քարդաշյանի նախկին փեսացու եւ դստեր հայր Թրիսթան Թոմփսոնը փորձում է կրկին վերսկսել նրա հետ հարաբերությունները։ 28-ամյա բասկետբոլիստը Քլոեին նվերներ մատուցում եւ հաճոյախոսություններ է ձոնում։
16-11-2019 10:50
Դաշտանադադարի ախտանշանները թեթեւացնելու համար, ինչպես հաստատում են մասնագետները, անհրաժեշտ է պահպանել երկու հասարակ կանոն՝ պահպանել առողջ քաշ (կամ նիհարել, եթե ավելորդ քաշ կա) եւ չծխել։
16-11-2019 04:42
Ամերիկացի կինոռեժիսոր Սոֆիա Կոպոլան իր տեսահոլովակներից մեկը նվիրել է ֆրանսիացի նորաձևության լեգենդար դիզայներ Գաբրիել Շանելին: Հայտնի է, որ կոլաժը նվիրված է «Mademoiselle Privé» ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ից դեկտեմբերի 1-ը Տոկիոյում՝ B&C HALL-Tennoz պատկերասրահում:
15-11-2019 09:24
ԱՄՆ-ում տեղի իշխանությունները ձերբակալել են մի կնոջ, որը շուրջ մեկ տարի ամուսնու մարմինը թաքցրել է սառնարանում: Ականատեսը պատմել է, որ Բարբարայի ամուսինը մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ կինն իրեն սպառնացել է սպանությամբ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1472 անգամ
22.10.2026
Դիտվել է 416 անգամ
27.10.2026
Դիտվել է 189 անգամ
28.10.2026
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster