Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2020 22:31
Քիմ Քարդաշյանը կրկին իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Աշխարհահռչակ հայուհին Instagram-ի Story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել' պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին եւ կոչ անելով միանալ Հայաստանի համահայկական հիմնադրամի դրամահավաքին:
10-10-2020 22:28
Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած նոր զեկույցի, մոտ 29 միլիոն կանայք եւ աղջիկներ այսօր ստրկության զոհ են:
10-10-2020 16:27
Ամերիկացի մոդել Հանա Սթոքինգն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Իր Instagram-ի Stories բաժնում, նա գրառում է կատարել, որում ասվում է․  «Հայաստան, դու իմ սրտում ես: Մտեք կայք, եթե ցանկություն ունեք նվիրատվություն անել», ապա հավելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ակտիվ հղումը։
10-10-2020 10:29
«Ողջ աշխարհի գանձերն ու դրամները ոչինչ են ռազմաճակատի դժոխքում կռիվ տվող մեկ իսկ հայի կյանքի դիմաց»․ Լիլիթ Հովհաննիսյանի տեսաուղերձով դիմել է հայրենակիցներին:
09-10-2020 15:21
Իրապատում շոուի աստղ և քրեական արդարադատության բարեփոխումների պայքարի ջատագով Քիմ Քարդաշյան Ուեսթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելին անի Հայաստանին աջակցելու համար՝ հարևան Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում:
09-10-2020 15:08
Թինա Կանդելակին Շուշիի հրետակոծությունը համեմատել է ահաբեկիչների կողմից Պալմիրայում պատմական հուշարձանների ավերման հետ:
09-10-2020 15:02
Կորոնավիրուսով վարակված ասթմայով պացիենտները հոսպիտալացման եւ մահացության բարձր ռիսկ չունեն։ Բացառված չէ, որ ինհալյացիոն կորտիկոստերոիդները, որոնք այս հիվանդության դեպքում կիրառվում են որպես բազային թերապիա, կարող են ունենալ պաշտպանական էֆեկտ։
09-10-2020 07:14
«Սա հարձակում է մեր ժողովրդի վրա, որը սպառնում է մեր գոյությանը»․ Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյան:
09-10-2020 03:19
Պերենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են չորրորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է ձեթերի եւ հացահատիկի արժեքը:
08-10-2020 11:07
Հայ զինվորին ոգևորող նոր երգեր ու բանաստեղծություններ են պետք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ մեր կոմպոզիտորներին ու գրողներին խնդրելով գործի անցնել։
08-10-2020 09:31
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզի» խորագիրը կրող հոլովակը: Կոմիտասի «Կռունկ»-ը կատարում է իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, երջանկահիշատակ Մոնսերատ Կաբալյեն՝ Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
08-10-2020 07:24
Մի խումբ երիտասարդ հայեր Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ հոկտեմբերի 7-ին խնդրագիր են փոխանցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:
08-10-2020 04:19
«Վարդան թրավել» տուրիստական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա տուրիստական փաթեթների վաճառքը:
08-10-2020 02:51
Քիմիայի բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) եւ Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
07-10-2020 11:47
Ծանրամարտի կանանց 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին. «Մենք՝ հայերս, պայքարում ենք հանուն հայրենիքի, հանուն քաղաքակրթության, այլ ոչ թե ինչ-որ տարածքի. դա է մեր տարբերությունը: Հաղթելու ենք, քանի որ մեր պայքարն արդար է»:
07-10-2020 11:40
Հյուսիսային Ամերիկայի՝ ազգությամբ հայ կինոգործիչներն ու արտիստները Հայկական կինոընկերակցության հետ համատեղ ստեղծել են տեսաուղերձ, որի նպատակն է բարձրացնել ներկայում Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև գումար հավաքել հանուն նրանց, ովքեր այժմ կռվում են հալածանքի:
07-10-2020 11:32
«Լռել չի կարելի». հանրահայտ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, որը բնակվում է Գերմանիայում, անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր խոսքն ուղղելով այլազգի լսարանին, ընկերներին ու գործընկերներին:
07-10-2020 11:30
Երկիր մոլորակի՝ կորոնավիրուսով ախտահարած բնակիչների թիվը կարող է կազմել շուրջ 10 տոկոս: Այս գնահատումը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։
07-10-2020 02:56
«Մենք երջանիկ էինք ամուսնության մեջ». Նիկոլ Քիդմանը հիշել է իր միությունը Թոմ Քրուզի հետ և միասին նկարահանումները:
06-10-2020 13:17
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
27-10-2026 10:03
Արդեն գալիք տարի «Մատանիների տիրակալի» պատմությունը կրկին ուշադրության կարժանանա։ Կթողարկվի «Գոլումի որսը» սփին-օֆֆը, որի գործողությունները տեղի են ունենում «Հոբիթ» և «Մատանիների եղբայրություն» ֆիլմերի միջև ընկած ժամանակահատվածում։ Ստեղծագործներն արդեն կիսվել են առաջիկա ֆիլմի մասին առաջին մանրամասներով՝ բացահայտելով գլխավոր դերասանական կազմը, սյուժեն և նոր դեմքերը, որոնք միանում են դերասանական կազմին։ Էլայջա Վուդը կրկին կմարմնավորի Ֆրոդոյին, Իան Մաքքելենը՝ Գենդալֆին, իսկ Լի Փեյսը կկերպանավորի էլֆերի թագավոր Թրանդուիլին։ Ստեղծագործողները նաև քննարկել են Վիգգո Մորտենսենի թեկնածությունը Արագորնի դերի համար, բայց նա հրաժարվել է։ Նրան փոխարինել է Ջեյմի Դորնանը։
27-10-2026 04:44
Էմիլիա Քլարկը երեկ նշեց իր 40-ամյակը։ Տարեդարձի առթիվ «Գահերի խաղի» աստղն աղմկոտ երեկույթ էր կազմակերպել՝ հրավիրելով իր բոլոր ընկերներին։ Նրա գործընկերներ Քիթ Հարինգտոնը (Ջոն Սնոու), Նատալի Էմանուելը (Միսանդեի), Ալֆի Ալենը (Թեոն Գրեյջոյ), Ջեյքոբ Անդերսոնը (Գրեյ Ուորմ) և Ինդիրա Վարման (Էլլարիա Սենդ) եկել էին շնորհավորելու դերասանուհուն։ Հյուրերի թվում էին նաև դերասանուհի Շերոն Հորգանը, ռեփեր Սթորմզին և այլ հայտնիներ։
27-10-2026 02:09
Օրեր առաջ ավարտվեց Victoria's Secret-ի ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որը համացանցում ենթադրություններ առաջացրեց, որ վաղեմի ընկերուհիներ Քենդիս Սվեյնփոլը, Ջոան Սմոլսը և Իրինա Շեյքը վիճաբանել են։ Մոդելները մասնակցեցին ցուցադրությանը, բայց միասին որևէ լուսանկարներ չեղավ, ինչը երկրպագուներին ստիպեց ենթադրություններ անել բաժանման մասին։ Երկրպագուները նաև նկատեցին, որ սուպերմոդելները այլևս չեն հետևում միմյանց սոցիալական ցանցերում։ Երկրպագուներից մեկի համաձայն՝ հնարավոր բաժանման նշաններ ի հայտ եկան դեռևս հուլիսին, երբ Քենդիսը չշնորհավորեց Ջոանի ծննդյան օրը։ Սակայն երկրպագուների ուշադրությունը հիմնականում գրավեց Ջոանի սքրինշոթը, որտեղ նա պատասխանում է հետևորդներից մեկի այն հարցին, թե արդյոք նա և Քենդիսը դեռ ընկերներ են։ «Ես չեմ շփվում դավաճանների հետ», - պատասխանել է մոդելը։
27-10-2026 00:26
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ 25-ամյա Կայա Գերբերը, Լոս Անջելեսում հայտնվել է հանրությանը  եղբոր՝ Փրեսլի Գերբերի մահից մեկ ամիս անց։ Մոդելին պապարացիները լուսանկարել են յոգայի դասի գնալու ճանապարհին։ Կայան կարճ շորտերով և կապույտ սվիտերով էր, ինչպես նաև Nike սպորտային կոշիկներով։ Նա հեռախոսով էր խոսում, երբ լուսանկարիչները նրան լուսանկարեցին յոգայի ստուդիա մտնելիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1319 անգամ
21.10.2026
Դիտվել է 551 անգամ
22.10.2026
Դիտվել է 395 անգամ
27.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster